Արցախցի դիմորդներին օժանդակելու և տարեցներին անվճար դեղերով ապահովելու խնդիրը դեռ լուծված չէ

16/04/2021 schedule17:40

Ինչպես հայտնի է, պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերից զրկվել եւ ՀՀ-ում ապաստանել են բազմաթիվ արցախցիներ: Ու թեւ նրանց մեծ մասն արդեն վերադարձել է Արցախ, բայց դեռեւս կան մարդիկ, ովքեր շարունակում են ապրել Հայաստանում եւ երբեմն բախվում են սոցիալական, զբաղվածության, տնտեսական, կրթական եւ այլ խնդիրների: Արցախցիները թվաքանակով ամենաշատը Երևանում են ապաստանել, իսկ հետո արդեն՝ Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում՝ հյուրանոցներում եւ հյուրընկալ ընտանիքներում: Մասնավորապես՝ Ծաղկաձոր համայնքում այս պահին բնակվում է 580 արցախցի:

Կոտայքի մարզում իրականացված աշխատանքների, դրանց դժվարությունների եւ դեռեւս չլուծված կարեւոր հարցերի մասին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը առանձնացրեց արցախցիների փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Բացի դրանից, ըստ բանախոսի, մինչեւ հիմա էլ կա երկու չլուծված հարց. մեկը անվճար դեղեր ստացող արցախցիների՝ դեղեր ստանալու գործընթացը, ըստ պատշաճի, կազմակերպելու խնդիրն է, իսկ մյուսը վերաբերում է արցախցի դիմորդներին զեղչերից օգտվելու հնարավորություն տալու խնդրին:

«Մինչ մենք մտածում ենք՝ ինչպես աշխատաշուկան ավելի ճկուն դարձնենք՝ Հայաստանում ապաստանած արցախցի կանայք շատ դեպքերում ինքնակազմակերպվում են, ստեղծում են ընկերություններ, ինչը շատ ողջունելի է, օրինակ՝ «Արցախի համը» ընկերությունը, որի արտադրանքը իրացվում է հայկական շուկայում: Եվ վերջերս տեսել եմ մեկ-երկու ակտիվ կանանց, ովքեր իրենց հեղինակային ծրագրերով հանդես են եկել եւ պայմանագիր են կնքել ՀՀ-ում հեռարձակվող մեկ-երկու հեռուստաընկերությունների հետ»,- նշեց նա:

ԱԺ պատգամավորը հավելեց նաեւ, որ մի քանի միջազգային եւ նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ փորձում է օգտակար լինել Հրազդան քաղաքում ժամանակավոր ապաստանած արցախցիներին: Լիլիթ Ստեփանյանը տեղական հասարակական կազմակերպություններից առանձնացրեց Հրազդանում գործող «Հայի բռունցք» եւ Աբովյանում գործող հասարակական կազմակերպությունները: Ասաց, որ վերջինս համագործակցում է ամերիկյան «Սամարացու քսակը» միջազգային կազմակերպության հետ, որը հսկայական օգնություն է ցուցաբերել Հրազդանում ապաստանած արցախցիներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ Կոտայքի մարզից մոտ 21 հազար շահառու է օգտվել պարենային աջակցությանը վերաբերող ծրագրից եւ ստացել  պարենային աջակցություն՝ 10 կգ ալյուր, 6 կգ ոսպ, 1լ ձեթ եւ 1,5 կգ պահածոյացված միս: Շահառուները եղել են մինչեւ 5 տարեկան երեխաներ ունեցող նպաստառու ընտանիքները, նպաստառու ընտանիքներում հղիները, ինչպես նաեւ համայնքների եւ մարզպետարանների միջոցով կարիքների գնահատման արդյունքում առաջարկված ընտանիքները, այդ թվում՝ նաեւ արցախահայերը:

Նա նշեց նաեւ, որ տարբեր ծրագրերի շրջանակներում գումարային աջակցություն է տրվում արցախահայերին հյուրընկալող անձանց, պատերազմական գործողությունների հետեւանքով վիրավոր անձանց, զոհվածի ընտանիքի անդամներին եւ այլն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ խոսեց գործազուրկ արցախահայերի՝ աշխատաշուկա ներգրավման մասին: Նշեց, որ նրանց համար նախատեսված է երկու ծրագիր՝ գործատուի մոտ փորձառության ձեռքբերման աջակցությանը եւ վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավմանը: Բանախոսը նշեց, որ ծրագրերի միջոցով հնարավորություն է տրվում մինչեւ երեք ամիս ժամկետով աշխատանքի անցնել գործատուի մոտ: Ծրագիրը կարճաժամկետ է, քանի որ ակնկալվում է, որ աշխատանքի արդյունքում ձեռք բերած հմտությունները շահառուները կկիրառեն Արցախում: Նա նաեւ նշեց, որ ծրագրերի ավարտից հետո եղել են դեպքեր, երբ գործատուները ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքային հարաբերությունը աշխատանքի ընդունված արցախցիների հետ:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրեց Կոտայքի մարզում իրենց կազմակերպության կողմից իրականացված սոցիալական աշխատանքները: Նա նշեց, որ վեց համայնքային սոցիալական աշխատողները աջակցում են մոտ 420 ընտանիքների, օգնում արցախահայ երեխաների կրթության ապահովման, սոցիալ- տնտեսական, ինչպես նաեւ պետական աջակցության ծրագրերից օգտվելու հարցերում:

«Կոտայքի մարզում ապրող այն արցախցի ընտանիքները, որտեղ կան վիրավորում ստացած մարդիկ, եւս իրենց կազմակերպության կողմից ստանում են աջակցություն՝ աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերի լուծման ուղղությամբ: Մանկական զարգացման հիմնադրամը ունի նաեւ բազմամասնագիտական թիմ՝ լոգոպեդ, հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժի, ովքեր Չարենցավան համայնքում հոգեբանական աջակցություն են իրականացնում եւ օգնում մոտ 25 անհատների եւ անչափահաս երեխաների»,- ասաց նա:

Արցախցի երեխաների կրթության հետ կապված Լուսինե Սիմոնյանը նշեց, որ կան դպրոցականներ, որոնք կրթական պրոցեսում ժամանակին չներգրավվելու պատճառով որոշակի գիտելիքների պաշար են կորցրել: Նա նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ծրագիր են մշակում 3-րդ եւ 6-րդ դասարանցիների համար մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաները ուսուցանելու համար:

Մարիամ Գևորգյան

Տպել
1094 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ