Ուժգին քամուց պոկվել է դպրոցի տանիքը, փլուզվել պատը. 3 օր դասերը ստիպված են եղել հեռավար անցկացնել

Արարատի մարզի Հայանիստ համայնքի միջով անցնելիս անհնար է չնկատել համայնքի՝ ավիրված տանիքով միջնակարգ դպրոցը: Ապրիլի 10-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով ամբողջությամբ քանդվել է դպրոցի 1-ին մասնաշենքի տանիքը, որի թիթեղյա ծածկերն ու փայտերը կույտ դարձած այժմ գետնին են: Փլուզվել է նաև շենքի մի հատվածի պատը: Դպրոցի վերնամասի վարդագույն տուֆ քարերի մի մասն էլ քամին քշել է հարակից փողոց:

Այդ օրը դպրոցում սովորականի պես եղել է աշխատանքային օր, դասերն ավարտվել են 15:30-ին, դեպքը տեղի է ունեցել 10 րոպե անց: Չնայած 1970-ականներին կառուցված դպրոցի այդ մասնաշենքի տանիքը միակն էր, որ վերանորոգվել էր 2002-2003 թվականների ընթացքում, բայց նորն ու հինը այդքան էլ դեր չեն խաղացել, և ի տարբերություն մյուս մասնաշենքների, որոնք երբևիցե չեն վերանորոգվել, նոր տանիքը քամու հետևանքով հիմնովին քանդվել է:

«Մենք աշխատում ենք վեցօրյա ռեժիմով, այդ օրը դուրս եկանք դպրոցից և 15:45-ին քամին արդեն ամեն ինչ ավիրել էր, տանիքը տարածել էր դպրոցի ողջ տարածքով, նույնիսկ դրա պատճառով վնասվել են նաև հոսանքալարերը: Հաջորդ օրը՝ կիրակի, անձրևաջրերը ամբողջությամբ լցվել էին երրոդր հարկի դասարանները, վնասել առաստաղը, հատակը, նույնիսկ երկրորդ հարկից երևում էր առաստաղի ջրի գոյացությունները»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանը:

Տնօրենն ասում է՝ դեպքից հետո երեխաների անվտանգությունն ապահովելու համար դասերը երեք օր անցկացրել են հեռավար, բայց ըստ նրա, հեռավար դասերը արդյունավետ չեն, այդ պատճառով այսօր աշակերտները վերադարձել են դպրոց: Մասնաշենքի երկու մուտքն ու  երրորդ հարկը ամբողջությամբ փակվել են, իսկ դասարանները տեղափոխվել և հարմարեցվել են դպրոցի մյուս հարկերում գտնվող սենյակներում, այդ թվում՝ հանդիսությունների դահլիճում:

1971 թվականին կառուցված կրթական հաստատությունը երբևիցե չի վերանորոգվել: Արդեն երկար տարիներ է՝ այն համարվում է 3-րդ կարգի վթարային շենք: 2019 թվականից դպրոցն ընդգրկվել  է Կառավարության՝ դպրոցների վերանորոգման ցանկում:

Թեև շինության ներսում տանիքից բացի առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, դպրոցում սովորում է 360 աշակերտ, որոնցից 30-նն Արցախյան վերջին պատերազմի հեևանքով տեղահանված երեխաներն են, իսկ համայնքի 25 աշակերտ տեղի դպրոց չի հաճախում տարրական  պայմանների բացակայության պատճառով. Դպրոցում դասավանդող ուսուցիչներն էլ 33-ն են, 9 դպրոցի այլ աշխատակիցներ:

«Աշակերտների թիվը սեպտեմբերին 400 է եղել, ունեցել ենք 40 առաջին դասարանի երեխա, բայց երեխաները պայմաններից ելնելով՝ տեղափոխվում են այլ  դպրոց: Անմխիթար պայմաններն են  նաև պատճառը, որ  համայնքի երեխաների կեսը մեր դպրոց չի հաճախում: Բայց մեր դպրոց հաճախում են նաև կողքի գյուղերի երեխաները; Օրինակ, 5 երեխա ունենք, որ Իրաքից են ժամանել Հայաստան, հաճախել են կողքի Դարբնիկ գյուղը բայց երեք տարի առաջ տեղափոխվել են մեր դպրոց: Ստեղված իրավիճակից ես անհանգստանում եմ բոլորի անվտանգության համար, բայց երեխաների կրթությունը ամենակարևորն է, ստեղծել ենք բոլոր պայմանները, որ դասերը կարողանան շարունակել, օրինակ՝ հանդիսությունների սենյակում գրատախտակ ենք դրել, աթոռներ և հարմարեցրել ենք դասարանային պայմաններին»,- ասաց Արմինե Ավետիսյանը:

21-րդ դարում այսպիսի դպրոց ունենալը, Ավետիսյանի կարծիքով՝  ցավալի է. ցուրտն ու անձրևը դպրոցի թշնամիներ են. անձրևի հետևանքով թրջվում և քանդվում են դպրոցի առաստաղները, դպրոցը ցուրտ եղանակների ընթացքում չի ջեռուցվում: Ճոճվում են դպրոցի գրեթե բոլոր դասասենյակների հատակները, սանհանգույց դպրոցը, կարելի է ասել՝ չունի: Որոշ դասասենյակներում հոսանք չկա, գույքի հետ կապված խնդիր եւս դպրոցը ունի: Ավետիսյանի խոսքով՝ այս ամենի պատճառով համայնքի ծնողները գրեթե ամեն օր գալիս և բողոքում են՝ ցանկանում են, որ դպրոցի խնդիրներին հրատապ լուծում տրվի.

«Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմական գործողություններից հետո, գուցե մեր հանրապետությունը ֆինանսական առումով այդքան էլ լավ վիճակում չէ, բայց դպրոցը այսպես թողնել չի կարելի, առողջությունն ու կրթությունը ամենակարևորն են: Ճիշտ է, այն դասարաններում, որտեղ դասեր են անցկացվում, դռներն ու պատուհաները փոխվել են: Ես և դպրոցի աշխատողները այսօր առավոտյան, երբ արդեն դասերը վերսկսեցինք դպրոցում, կանգնել ենք դարպասների մոտ, որ հետևենք ինչ-որ մեկի կյանքին վտանգ չսպառնա, անցնելիս որևէ բան չընկնի իրենց վրա: Համայնքի բնակիչները գրեթե ամեն օր խմբերով հաճախում են՝ ասում են՝ չենք տանի ուրիշ դպրոց, բայց  խնդիրը կարգավորեք: Ես էլ դեպքից հետո մշտական կապի մեջ եմ և համայնքապետարանի, և մարզետարանի հետ, մինչև շաբաթվա վերջ ասել են՝ տեղյակ կպահեն որոշման մասին»:

Դպրոցքում քամու հետևանքով ավերվածությունների մասին Ավետիսյանը տեղյակ է պահել Արարատի մարզպետարանին, որտեղից փոխմարզպետն է այցելել դպրոց՝ ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին, համայնքապետն ու քաղաքաշինության վարչության պետը նույնպես այցելել են դպրոց, ինչպես նաև տնօրենը հրավիրել է արտակարգ իրավիճակներրի նախարարության աշխատակիցներին: Ասում է՝  լիահույս է, որ դպրոցի խնդիրը որևէ մեկին անտարբեր չի թողնի, խնդրին եթե լուծում չտրվի կդիմի Կառավարությանը, Սուրեն Պապիկյանին:

Մենք փորձեցինք հասկանալ նաև՝  ինչ որոշում է առաջիկայում կայացնելու Արարարատի մարզպետարանը դպրոցում առաջացած խնդրի վերաբերյալ: Արարատի մարզպետի խոսնակ Դիանա Դավթյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Համայնքապետարանի և մարզպետարանի կողմից համատեղ հանձնաժողով է կազմվել, որտեղ ներկայացվել է դպրոցի վնասի չափը և այլ մանրամասնություններ և ուղարկվել է  Կառավարության միջգերատեսչական հանձնաժողով, արդեն մնացած հարցերը որոշվելու է Կառավարության կողմից: Հնարավոր է՝ տանիքը առանձին չվերանորոգելու համար առաջիկայում նոր դպրոց կառուցվի, քանի որ դպրոցը արդեն իսկ 5 տարի է՝ 3-րդ կարգի վթարային շենք է համարվում և ընդգրկված է Կառավարության՝ դպրոցների վերանորոգման ցանկում»,- ասաց խոսնակը:

 Մերի Խաչատրյան

Տպել
4151 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են