Թուրքիան հավակնում է դառնալ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն. իրավիճակը երկրում

Վերջին չորս օրվա ընթացքում Թուրքիայում 200 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, նոր հիվանդների թիվը շարունակում է կտրուկ աճել: Այս ամենը համընկել է մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա մեկնարկի հետ, որը տեղի է ունենում կոշտ հակավիրուսային միջոցառումների ֆոնին:

«Վարակների և մահացությունների թվի վերջին աճը, հատկապես խոշոր քաղաքներում, մեզ ստիպում է նորից խստացնել հակավիրուսային միջոցառումները», - կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջին շաբաթվա ընթացքում երկրում նոր վարակների օրական քանակը չի իջել 50 հազարի սահմանից:

«Մեր նպատակն է Ռամադանի առաջին երկու շաբաթվա ընթացքում հասնել նոր վարակների և մահվան դեպքերի զգալի կրճատմանը: Եթե չկարողանանք դրան հասնել, շատ ավելի խիստ միջոցառումները կլինեն անխուսափելի», - հավելել է Թուրքիայի նախագահը: Ավելի խստացված միջոցները կարող են նշանակել լիարժեք լոքդաուն՝ փողոց դուրս գալու  լիակատար արգելակմամբ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է պարետային ժամի երկարացման, մի քաղաքից մյուսը բնակչության տեղաշարժի արգելքի, մարզադահլիճների և լողավազանների փակման, հարսանիքների արգելքի և դպրոցների առցանց ուսուցմանը վերադառնալու մասին: Հասարակական տրանսպորտը սահմանափակվել  է 50% -ով, և 65 տարեկանից բարձր անձինք այժմ կարող են լքել իրենց տները միայն առավոտյան 10-ից մինչև 14:00-ն:

Սահմանափակող միջոցառումները խստանում են Թուրքիայի բոլոր նահանգներում, նույնիսկ եթե այնտեղ համաճարակային իրավիճակը համարվում է համեմատաբար հանգիստ:

Ըստ ԱՀԿ-ի, Թուրքիայում վարակակիրների թվի աճը սկսվել է մարտի կեսերին: Մինչև մարտի 31-ը նոր դեպքերի քանակը գերազանցել է դեկտեմբերի գագաթնակետային ցուցանիշը (33 հազար) և հասել 37 հազարի:

Մեկ շաբաթ առաջվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 49 հազար դեպքի մեկօրյա ցուցանիշի, հաջորդ օրը այն հասել է 54 հազարի և դրանից հետո չի իջել 50 հազարից: Այսօրվա տվյալներով,  Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 34 հազար մահ կա:

Միևնույն ժամանակ, երկրում շարունակվում է բնակչության պատվաստումը: Անցյալ կիրակի օրվա դրությամբ Թուրքիայում պատվաստվել է ավելի քան 18 միլիոն քաղաքացի, նրանց մեծ մասը ՝ չինական ընկերության Sinovac պատվաստանյութով:

Շատերը կարծում են, որ վարակի ակտիվության աճի պատճառը մարտի սկզբին սրճարանների և ռեստորանների բացումն է, ինչին իշխանությունները գնացել են տնտեսությանը օգնելու համար: Դեռ մարտի կեսերին Էրդողանն ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում խստացնել կարանտինային միջոցառումները:

Ընդդիմությունն ու որոշ բժիշկներ անցյալ շաբաթ ավելի կոշտ արգելափակման կոչ էին արել: Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն BBC-ի հետ զրույցում նշել է, որ այդ ժամանակ քաղաքի շուրջ միլիոն բնակիչներ ամեն օր օգտվում էին հասարակական տրանսպորտից:

Որպես կանոն, վարակների մակարդակի արագ աճի ֆոնին, հիմնական բեռը ընկնում է հիվանդանոցների վրա: Ավելի վաղ որոշ թուրք փորձագետներ ասում էին, որ համաճարակը կարող է հանգեցնել երկրի առողջապահական համակարգի փլուզմանը:

«Ամեն օր նոր դեպքերի թիվն ավելանում է: Ամեն օր մահացությունների թիվ է աճում: Վերակենդանացման բաժանմունքներում տագնապալի իրավիճակ է», - անցած շաբաթ ասել է Թուրքիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ասոցիացիայի ղեկավար Իսմայիլ Սինելը:

«Ցավոք, մենք կարանտինային մեղմ միջոցներ ենք կիրառել և չկարողացանք արագացնել պատվաստումները», - անցած ուրբաթ Hurriyet  թերթին ասել է Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան` հավելելով, որ նման տեմպերի շարունակման դեպքում 3-4 շաբաթից հիվանդանոցային բուժման կարիք ունեցող հիվանդները լուրջ խնդրի առաջ են կանգնելու:

Նախարարի խոսքով, այժմ երկրի հիվանդանոցները լցված են 55% -ով, իսկ վերակենդանացման բաժանմունքները` 67,4% -ով:

Քոջայի խոսքերով, Թուրքիայում համաճարակը մեկ առանձնահատկություն ունի. վարակման նոր դեպքերի մոտ 85% -ը անցյալ տարվա աշնանը Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամով վարակներն են:

Այս խիստ վարակիչ շտամը դարձել է Բրիտանիայի ժամանակավոր մեկուսացման պատճառը  Եվրոպայի մնացած մասից: Ավելի վաղ բրիտանացի գիտնականները կանխատեսում էին, որ այն կարող է գերիշխող դառնալ ամբողջ աշխարհում և ինչպես իրավիճակն է ցույց տալիս, այդպես էլ լինում է:

Բացի այդ, Թուրքիայում հայտնաբերվել են ևս երկու շտամներ ՝ Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից, բայց միայն փոքրաթիվ դեպքերում: 

Հարավաֆրիկյան տարբերակը հաստատվել է 11 նահանգում 285 մարդու մոտ, իսկ բրազիլական տարբերակը՝ 9-ը նահանգում, 166 մարդու մոտ:

Թուրքիայում վարակի նման ցուցանիշը համարվում է համաճարակի նոր պիկ, որը հատկապես մեծ հարված է հասցնում երկրի տնտեսության առաջնային օղակներից մեկին՝ զբոսաշրջությանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց դեպի Թուրքիա կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցման մասին: Մշակվում են մեխանիզմներ՝ այնտեղ գտնվող ռուս զբոսաշրջիկների տեղափոխումն ապահովելու համար:

Տպել
1365 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան