Ոստիկանների նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ

Դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր՝ Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի, դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշատակիցների թույլտվության, Ռոբերտ Մանուկյանը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք:

Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված' դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին' դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր՝ Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից: Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի  գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՀՔԾ-ում միացվել և քննվել են մեկ վարույթում։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Մ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռոբերտ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2019թ. նոյեմբերի 15-ին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում։ Մարկոս Մարկոսյանը դատապարտվել է տուգանքի՝ ընդհանուր 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը դատապարտվել տուգանքի՝ 300.000 ՀՀ դրամի չափով, նրա նկատմամբ նշանակված պատիժը նույն հիմքով ևս մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ դատախազության կողմից դատավճռի դեմ ներկայացվելու է վերաքննիչի բողոք։

Տպել
1016 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը