Պատերազմն ու դպրոցում հոսանքի անջատվելը Ջրահովիտի աշակերտներին էներգիա արտադրող տանիքներ ունենալու գաղափար են տվել

Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները էներգիա արտադրող տանիքներ ունենալու գաղափար են առաջարկել: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված այս նախագիծը «Ֆիզիկա եւ մաթեմատիկա» անվանակարգում հաղթողներից մեկն է: Թիմը նույն նախագծով մասնակցել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադային եւ արժանացել պատվոգրի:

Ջրահովիտի՝ Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը, որը նաեւ թիմի ղեկավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի գաղափարն առաջացել էր պատերազմական օրերին, երբ անջատվել էր դպրոցի հոսանքը:

«Նախագծի գաղափարը շատ հետաքրքիր էր: Այն առաջացավ պատերազմյան շրջանում: Դասերի ընթացքում դպրոցում հանկարծ հոսանքը անջատվեց: Աշակերտների՝ այդ ընթացքում ունեցած ծանր հոգեվիճակը եւ հոսանքը կտրվելը ավելի ընկճեց երեխաներին: Հոսանք չունենալու մասին խոսակցությունը բուռն քննարկումների տեղիք տվեց. հարցը, թե ինչու հոսանք չունենք, ու հնարավոր է՝ արդյոք լինի մի այնպիսի ժամանակաշրջան, որ այլեւս նման խնդրի առաջ չկանգնենք, դարձավ երեխաների մտածության թեման: Փորձելով փոքր-ինչ ոգեւորել աշակերտներին՝ ասացի. «Գիտե՞ք, երեխանե՛ր, ցանկացած գյուտ ծնվում է կարիքից: Այն, ինչ որ հեշտ է տրված լինում մարդուն, մարդը  չի մտածում դրա մասին. գյուտերը միշտ  ծնվում են կարիքից ելնելով: Գուցե սա հենց այդ պահն է՝ ինչ-որ մի բան ստեղծելու»»,- պատմեց թիմի ղեկավարը:

Ուսուցչուհին հավելում է, որ տեսնելով աշակերտների հետաքրքրությունը՝ համեմատությունների միջոցով զարգացրել է խոսակցությունը եւ երեխաներին բացատրել, որ ցանկացած ֆիզիկական գյուտ ընդամենը պարզագույն բան է եղել, օրինակ՝ Նյուտոնի՝ ծանրության ուժը հայտնաբերելը: Պարզապես պետք է ֆիքսենք միտքը եւ աշխատենք, գաղափարը գործ դարձնենք, որովհետեւ միտքը մեկ տոկոսն է, արդյունքի մնացած 99 տոկոսը աշխատասիրությունն է բերում:

«Ընդհանրապես դժվար պայմաններում մեծացած աշակերտները շատ ուշ են հուսահատվում: Բայց անընդհատ պետք է ուղղորդենք լավատեսությամբ: Ցանկացած իրավիճակում, երբ լինում են դժվար պահեր, մենք պետք է մտածենք հաջորդ լավի մասին. այդ դժվար պահը պետք է հիմք հանդիսանա, որ դու մտածես՝ ինչ անես, որ էլ վատ չլինի»,- ընդգծում է Սիլվա Գրիգորյանը:

Նա նշում է, որ երբ հունվարին տեղեկացան Գիտության փառատոնի մասին, վերհիշեցին այդ օրը: Էներգիա գեներացնող տանիքներ ստեղծելու գաղափարը, որն ի սկզբանե պատկանում էր ուսուցչին, դարձավ 3 հոգանոց թիմային խմբի նախագծի առանցքը:

«Նախագծի ստեղծմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ մեր համայնքը  այդքան էլ հարուստ չէ, եւ լավ ու վատ ապրողի տարբերությունը միանգամից ակնառու է դառնում: Այն արեւային վահանակները, որոնք տեղադրված են տների տանիքներին, երեխաներին էլ տեղիք է տալիս մտածելու, թե ինչու ոմանք հնարավորություն ունեն այն ձեռք բերելու, իսկ ոմանք չունեն: Սա էլ նպաստեց, որ սկսեցինք մտածել՝ ինչպես անել, որ մարդիկ ունենան անսպառ հոսանքի աղբյուր, բայց աչքի զարնող այդպիսի վահանակներ չլինեն, այսինքն՝ տանիքները ծառայեն երկու նպատակի՝ ե՛ւ ծածկ լինեն, ե՛ւ հոսանքի երկրորդային աղբյուր»,- նշեց թիմի ղեկավարը:

Երեք հոգանոց խմբում ներգրավել են 3 աշակերտ՝ 2-ը՝ 11-րդ դասարանից, իսկ 1-ը՝ 10-րդ դասարանից:

«Փորձանմուշի վրա մենք 1-2 րոպե հոսանք ենք ստացել, այսինքն՝ փորձանմուշն ինքը դարձել է լիցքի կուտակիչ եւ հոսանքի երկրորդային աղբյուր: Նախագիծը ստանալու սարքի համար մենք երկու փայլաթիթեղ, արեւային փոքրիկ վահանակ ու պերեկիս ենք օգտագործել, բայց որպեսզի ավելի շատ լույս կուտակվի, պետք է շատացնել թիթեղների քանակը: Հետագայում գուցե պետք կլինի փոխել նաեւ դիէլեկտրիկ նյութը՝ պերեկիսը: Իսկ այն մենք ընտրել էինք այն պատճառով, որ ե՛ւ մատչելի է, ե՛ւ հեշտ է հայթայթվում, ե՛ւ Հայաստանի եղանակային պայմաններում կիրառելի է: Գաղափարը հնարավորություն կտա տանիքների վրա փոքրիկ վահանակ տեղադրելով՝ այն դարձնել լիցքի կուտակիչ: Եվ ամբողջ ցերեկվա ընթացքում տանիքը կկուտակի լիցքերը, երեկոյան ժամերին, երբ արդեն լույս չի լինի, տանիքը կդառնա հոսանքի երկրորդային աղբյուր: Մենք պարզապես առաջարկել ենք գաղափարը, բայց այն լրացուցիչ մշակման ու զարգացման կարիք ունի:

Խմբի մասնակիցներին առավելապես ոգեւորեց, երբ մեզ ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից հրավեր եղավ՝ մասնակցելու իրենց կազմակերպած օլիմպիադային: Ապրիլի 10-ին պարգեւատրվեցինք պատվոգրով: Եվ Լոմոնոսովի համալսարանին կից ավագ դպրոցի տնօրենը մեզ հրավիրեց իրենց համալսարան՝ գաղափարը միասին քննարկելու, քանի որ իրենց եւս այն շատ հետաքրքրել էր»,- մանրամասնեց ուսուցչուհին:

Нет описания.Լուսանկարում հոսանքի արտացոլումը 

Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ դպրոցը պարբերաբար մասնակցում է տարբեր նախագծերի. դա իրենց այսօր, անշուշտ, շատ անհրաժեշտ է:

«Մեր դպրոցի մի մասնաշենքը, որտեղ դասարաններն ու լաբորատորիաներն են, հիմնավերանորոգված է: Սակայն այդ մաքուր լաբորատորիաներում մենք որակյալ սարքեր չունենք: Սարքերը բավականին հին են, 1975 թվից այս կողմ չեն թարմացվել: 4 տարի առաջ մի քանի չինական սարքեր ենք ստացել, որոնք այդքան էլ կիրառելի չեն, մեր դասագրքում ներառված թեմաներին համապատասխան՝ փորձեր անել հնարավոր չէ: Այդ պատճառով փորձերը անում ենք հին սարքավորումներով կամ ինքնաշեն սարքերով, որոնք հենց աշակերտներն են պատրաստում, օրինակ՝ ուժաչափ, լծակ եւ այլն: Իսկ բնագիտական առարկաների դեպքում ավելի լավ է մեկ անգամ տեսնելը, քան հարյուր անգամ լսելը: Համայնքում մեկ դպրոց է, ունենք 160 աշակերտ: Եթե կարող ենք մեր ուժերով, մեր աշխատանքով մի փոքր հարց էլ լուծել՝ դպրոցի խնդիրները կարգավորելու համար, դա էլ մեծ ձեռքբերում է: Ուստի մենք անընդհատ նախագծերի ենք մասնակցում, որպեսզի ձեռք բերենք նաեւ դպրոցի հագեցած լաբորատորիա: Պետք է մտածենք դպրոցի մյուս մասնաշենքի մասին էլ, որը վերանորոգված չէ, բացի դրանից՝ ջեռուցում չկա»,- նշում է Սիլվա Գրիգորյանը:

Թիմի անդամներից Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ իրենց շատ է օգնել ուսուցիչը՝ ընկեր Գրիգորյանը, ով աշակերտներին չէր թողնում՝ հուսահատվեն, այլ հորդորում էր աշխատել ու կրկին աշխատել:

Գաղափարը, Արմենի կարծիքով, կօգնի լուծելու համայնքի սոցիալական տարբերությունները, սակայն պատերազմի ժամանակ առաջացած գաղափարն առավելապես թիկունքից բանակին օգնելուն էր միտված:

«Քանի որ այդ հոսանքի անջատումը եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ պատերազմ էր, մենք ավելի շատ մտածել ենք զինվորների մասին: Ուզում էինք մեր մտածած գաղափարով զինվորներին օգուտ տալ, այն կիրառելի լիներ սահմանում, որպեսզի զինվորները անսպառ հոսանք ունենային՝ անկախ իրավիճակից: Քանի որ սովորական արեւային էներգիայի պանելները հեշտ տեսանելի են թշնամու համար, իսկ մեր մտածածը սովորական տանիքի տեսք ունի եւ ավելի քիչ է աչք ծակում, գտնում էինք, որ ավելի քիչ է հավանականությունը, որ թշնամին կարող է գրոհել այդ հատվածների վրա: Հիմնական գաղափարը ուղղված է եղել դեպի բանակ, դեպի զինվոր, դեպի հայրենիք, դեպի նոր կյանք եւ հետո նոր՝ դեպի գյուղ»,- նշում է 11-րդ դասարանցի Արմենը:

Ինչ վերաբերում է ապագա մասնագիտությանը, Արմենը ասում է, որ դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, բայց մի հարցում հստակ կողմնորոշում եւ մեծ ցանկություն ունի. դա հայրենիքի հզորացումն է: «Շատ կուզեմ, որ շատ գիտնականներ  ունենանք, որոնց գիտական հետազոտություններով օր օրի կհզորացնենք մեր երկիրը, մեր բանակը: Առաջնայինը պետք է մտածենք հենց այս մասին. պատերազմի ընթացքում թշնամի երկիրը, նորանոր տեսակի զենքեր օգտագործելով, կարողացավ հաղթել մեզ: Բայց ես վստահ եմ՝ մեր գիտնականները ավելի լավ զինատեսակներ կստեղծեն, եւ մեր բանակն ու մեր երկիրը անպայման կհզորանան»,- եզրափակեց Արմենը:

Մարիամ Գեւորգյան

Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

Տպել
2054 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն