Իրանական միջուկային ծրագրին ԱՄՆ-ի ու Իրանի վերադարձի մասին բանակցություններ են ընթանում. առայժմ միայն քննարկումներ են

09/04/2021 schedule23:10

Վիեննայում վերջին մի քանի օրերին ընթանում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նախկին պայմաններին վերադարձի շուրջ բանակցություններ: 

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում դրական է գնահատել բանակցությունների ընթացքը:

«Իրանի և Միացյալ Նահանգների՝  միջուկային ծրագրի լիարժեք իրականացմանը վերադարձնելու վերաբերյալ բանակցությունները Վիեննայում ընթանում են կառուցողական մթնոլորտում: Դրանք վկայում են համաձայնագրի բոլոր կողմերի և Վաշինգտոնի ընդհանուր ցանկության մասին` արագ հասնել դիվանագիտական լուծմանը `պահպանելու համար միջուկային ծրագիրը : Չնայած բազմաթիվ տեխնիկական և քաղաքական խոչընդոտներին, որոնք մենք ստիպված կլինենք հաղթահարել այս նպատակին հասնելու համար, աշխատանքի առաջին շաբաթը կարելի է անվանել դրական սկիզբ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կրկնել է Իրանին իր պարտավորությունների հետագա խախտումներից զերծ մնալու կոչը: Ֆրանսիացի դիվանագետների կարծիքով,  միջուկային ծրագրի դեմ գործողությունները կարող են «խարխլել բանակցությունների ներկայիս թափը»:

Ծրագրի վերաբերյալ համատեղ հանձնաժողովի նիստը բացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով  ապրիլի 2-ին և շարունակվել Վիեննայում `հանդիպումների տեսքով, ապրիլի 6-ին և 9-ին: ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որ անցած հանդիպումների ընթացքում համատեղ հանձնաժողովի ստեղծած երկու փորձագիտական խմբերի աշխատանքի միջանկյալ արդյունքներն են քննարկվել, ինչպես նաև միջուկային գործարքի լիարժեք կատարման մասին պայմանավորվածություններն են  ամփոփվել:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, սակայն, հինգշաբթի օրը հայտարարել է, որ բանակցությունները «դեռ շատ հեռու են ավարտուն լինելուց, թեպետ առաջընթաց կա»: Դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը պետք է վերացնի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, ապա Թեհրանը կվերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը»:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «տեղի է ունեցել կարծիքների առարկայական փոխանակում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերացման հեռանկարի, ինչպես նաև Իրանի կողմից անհրաժեշտ քայլերի վերաբերյալ` իր միջուկային գործունեությունը միջուկային ծրագրի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ »: Հիշեցնենք, Իրանում պնդում են, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չի չեղարկել իրենց դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները, առարկայական բանակցությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող:

Սպիտակ տունն իր հերթին հայտարարում է,  Միացյալ Նահանգները չի ենթարկվի Իրանի պայմաններին նոր միջուկային պայմանագրի շուրջ երկխոսության համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Ջnեն Փսակին փետրվարին  ասել է, որ ԱՄՆ-ը անզիջում է իր դիրքորոշման մեջ և պատժամիջոցները չեն վերացվի մինչև Թեհրանի հետ երկխոսություն չսկսվի:

Սակայն նույն օրը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պնդել է, որ Իրանը ցանկության դեպքում կարող է հասնել ուրանի հարստացման 60 տոկոսի: Ըստ նրա, Իրանը չի ենթարկվի միջազգային ճնշման, լինի դա եվրոպացի գործընկերների, թե ԱՄՆ-ի կողմից, որն, այլև համաձայնագրի կողմ չէ:

Իրանի հոգևոր առաջնորդը շեշտել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց ոչ ոք չի կարող կանգնեցնել իրենց ունենալ այդ զենքը, եթե ցանկանան:

Իրանն իր պայմանների մասին հայտարարել է դեռ նախորդ տարեսկզբից: Ըստ պաշտոնական հայտարարությունների, երկիրը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ կվերադառնա միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կատարմանը, եթե բացի պատժամիջոցների չեղարկումից,  երաշխավորվեն Իրանի շահերը: 

Հիշեցնենք, ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ  իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Այս համաձայնագիրը Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի կողմից 2015 թվականին: Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի ղեկավար Ջոզեֆ  Բայդենը բազմիցս ազդարարել է իր պատրաստակամությունը ՝ Միացյալ Նահանգները վերադարձնել ծրագրինԼ Այնուամենայնիվ, ամերիկյան կառավարությունը դեռևս որևէ նշանակալի քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ:

Միջուկային ծրագրի հանձնաժողովի նիստի մասնակիցները պայմանավորվել են հաջորդ շաբաթ վերսկսել աշխատանքը:

Իրանական միջուկային ծրագիրը՝ 5 + 1 խումբը,  վեց մեծ տերությունների համաժողով է, որոնք միավորել են իրենց ջանքերը Իրանի միջուկային ծրագրի օգտագործումը ռազմական նպատակներով կանխելու համար։ Խումբը բաղկացած էր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։ Իրանի միջուկային խնդրով զբաղված են նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ՝ ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ՄԱԿ-ի ԱԽ-ն։

2015 թվականի հուլիսի 15-ին Իրանն ու «վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ համաձայնագրի, Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին իրենց միջուկային օբյեկտներում, Արևմուտքի երկրները, իրենց հերթին, քայլ առ քայլ կհանեն Իրանի դեմ պատժամիջոցները։ Համաձայնագիրը պետք է վավերացվեր բոլոր կողմերի կողմից և հավանության արժանանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Այս համաձայնագիրն էլ հենց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն է:

Տպել
1102 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի