ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է կրճատել միջին մասնագիտական կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի քանակը

2021/2022 ուստարում անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով կնվազի 500-ով՝ հատկացվելով 5614 անվճար տեղ, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով կպահպանվի նախորդ տարվա թիվը՝ 3312:

Հանրային քննարկման դրված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացնել 56 ուսումնական հաստատության՝ 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 77 ուսումնական հաստատության՝ 105 մասնագիտությամբ:

Առաջին հերթին անվճար ուսուցման տեղերը հատկացվելու են մարզերում գործող նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավի մարդիկ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվում են քննությունները դրական հանձնելու կամ մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, ուստի 2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Տեղերը հատկացվում են ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների՝ գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը «Տեխնիկ՝ Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Շահագրգիռ անձինք նախագծի հետ կապված իրենց առաջարկությունները e-draft.am հարթակում կարող են ներկայացնել մինչև ապրիլի 27-ը:

Տպել
324 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձեւը

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրագիր՝ 6,9 մլրդ դրամ արժեքով

Գանձասարում զբոսաշրջիկներին դիմավորող Գրիշա պապն ու նրա երգերը. լուսանկարներ

Դեմերը կո՞ղմ են դարձել. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը բուռն քննարկվում է

«Զինուժի» բացառիկ տեսանյութը հարձակման ենթարկված դիրքից

Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել

Գերագույն ռադայում կանխատեսում են Զելենսկու մոտալուտ հրաժարականը

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ․ «Արմենպրես»

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են հարյուր դոլար վճարել COVID-19- ի դեմ պատվաստվողներին

Ֆրանսիան Հայաստանին չի կարող ռազմական եղանակով օգնել, չպետք է առաջարկվեն անիրատեսական լուծումներ. փորձագետ

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)

Կառավարությունը 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ կհատկացնի «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ձեռք բերելու համար

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Ժամը 18-ի դրությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ ՊՆ

Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից

ՍԱՏՄ-ն վերացրել է Ռուսաստանից կենդանի խոզերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի ներմուծման սահմանափակումները

Հայտնի են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով ՍԴ նիստի հետաձգման պատճառն ու նոր նիստի օրը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Տոկիո-2020. Արման Դարչինյան. երկու քայլ՝ լեգենդար հորեղբոր արդյունքը գերազանցելու համար

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս․ վիրավորված զինծառայող (տեսանյութ)

Վրաստանը պատրաստվում է տեղական ընտրությունների

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում զինված ուժերին

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ պետք է տեղեկություններ ներկայացնեն․ ՊԵԿ

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

Գյումրիում 2 շենք է կառուցվում սոցիալապես անապահով 36 ընտանիքի համար. տեսադաշտում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն և զավթելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների առթիվ հարուցվել է քրգործ

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկավ 100 մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը․ Ռուբեն Ռուբինյան

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածը հիմնանորոգվում է

Պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով

Սեպտեմբերի 15-ից եռամսյա վարժական հավաքներ կհայտարարվեն. կներգրավվի 869 քաղաքացի

Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրականացվում է հոգեբանական անվճար ծրագիր. մինչ օրս օգտվել են 700-ից ավելի անձինք

Ռուսաստանը վերախմբավորել է զորքերը Աֆղանստանի հետ սահմանին

Պայթյուններ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում