Հերիք եղավ, բոլ եղավ տղա կանչեք իրար վրա. հեղինակություն ձեռք բերեք ներսի' լսարանում. հարցազրույց Ռուբեն Բաբայանի հետ

Հարցազրույց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ

- Պարոն Բաբայան, շատ կարճ ժամանակ հետո քաղաքական ուժերը կրկին քարոզարշավ կսկսեն, նրանց ցուցակներ անհրաժեշտ կլինեն, իսկ ցուցակներում՝ հեղինակություն ունեցող, հարգանք վայելող մարդիկ: Եվ վստահաբար, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը կփորձեն գտնել մշակույթի գործիչների՝ իրենց ցուցակում ընդգրկելու համար: Ձեզ հնարավո՞ր է տեսնել որեւէ ցուցակում: Նման առաջարկներ ստանո՞ւմ եք:

- Նման առաջարկ ինձ հաճախ է արվել անկախության այս 30 տարիներին, ես միշտ մերժել եմ: Իմ կարծիքն այն է (ես այն որեւէ մեկին չեմ պարտադրում եւ ոչ ոքի չեմ մեղադրում), որ մշակույթի գործչի՝ քաղաքական ցուցակում ընդգրկվելն անընդունելի է: Քաղաքական, առավելեւս նախընտրական պայքարն ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, ուղղված է որոշակի կենտրոնների հավատալու, մյուսներին՝ մերժելու: Ես կարծում եմ, մշակույթի գործիչն ավելի շատ պետք է համախմբի՝ հանուն ընդհանուր գաղափարների: Փորձը ցույց է տալիս, որ երբ մտավորականը կամ մշակութային գործիչը մտնում է որեւէ նման ցուցակի մեջ՝ նա ավելի շատ վարկաբեկում է ինքն իրեն: Նրան ավելի շատ օգտագործում են որպես գործիք, որպես անուն, որը կարող է ինչ-որ շահ բերել այդ կուսակցությանը: Ես պատրաստ եմ համագործակցել յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, եթե նրանք պատրաստ կլինեն օգտագործել իմ փորձը, գաղափարները, մտքերը, այլ ոչ թե իմ անունը: Իմ անունն իմ միակ հարստությունն է:

- Բայց դրա դիմաց ինչ-որ բան պահանջում են, եւ միգուցե նաեւ ստանում:

- Գիտեք, անունը այնքան թանկ է, որ որեւէ բանով չարժե վաճառել, որովհետեւ դու կվարկաբեկես քո անունը եւ ի՞նչ, ասենք թե ստացար որոշակի ֆինանսական աջակցություն կամ պաշտոն: Կարծում եմ, որ անկախ նրանից՝ ով է իշխանության, եթե դու ներկայացնես քո գործը եւ դրա անհրաժեշտությունը հիմնավորես, աջակցություն կստանաս: Ես միշտ տարբեր իշխանությունների ժամանակ դիմել եմ եւ ստացել աջակցություն, մարդիկ օգնել են՝ հոյակապ հասկանալով, որ դա գնալու է հօգուտ թատրոնի, իսկ թատրոնը բոլորինս է, ինչպես Մատենադարանը, թանգարանը: Չարժե այս վեհ գաղափարները դարձնել մանրադրամ քաղաքական պայքարի մեջ:

- Ի՞նչ եք կարծում, մարդիկ հոգեբանորեն պատրա՞ստ են քաղաքական գործիչների ելույթներ լսելու, խոստումներ, քարոզչություն, ծրագրեր քննարկելու, նաեւ թեկուզ հակառակը՝ քաղաքական գործիչները պատրա՞ստ են գնալ ու նայել մարդկանց աչքերին:

- Կարծում եմ, առաջին հերթին հասարակությունը պետք է պատրաստ լինի, քաղաքական ուժերը սպասարկում են հասարակության պահանջները: Ինչքան ավելի լուրջ պահանջ ներկայացվի, ինչքան ավելի լուրջ հարցեր մենք դնենք քաղաքական ուժերի առջեւ, այդքան կփորձենք ավելի լուրջ պատասխաններ ստանալ: Որովհետեւ շատ հեշտ է էմոցիաների վրա գալ եւ ասել՝ սա փրկիչ է, սա դավաճան է, սա ազգային է. այդ բոլորը դատարկ խոսակցություններ են, որոնք մտքի աշխատանք չեն ենթադրում: Ավելին ասեմ, ժամանակն է, որ հասարակության բոլոր խավերը առաջ քաշեն իրենց մասնագիտական խնդիրները, որովհետեւ շատ հեշտ է խոսել ընդհանուրի մասին, ասել՝ մենք խոստանում ենք, որ լավ կլինի եւ այլն: Բայց երբ որ դու քո ոլորտով ես հարցեր բարձրացնում՝ քեզ դժվար է խաբել ընդհանուր բառերով, խոսքերով: Եվ երբ որ մեր հասարակության մեջ բոլորս՝ կրթության, առողջապահության եւ այլ ոլորտների մասնագետները փորձենք ձեւավորել հարցեր, այդ ժամանակ մենք կպարտադրենք քաղաքական ուժերին ոչ թե դեմագոգիայով զբաղվել, այլ մշակել պատասխանները, իսկ պատասխաններ ստանալու համար նրանք եւս պետք է խորանան այդ ոլորտում, զբաղվեն այդ ծրագրի մշակմամբ:

Բայց սա չի նշանակում, թե չպետք է բարձրացվեն ընդհանուր հարցեր. կա 3 հարց, որին պետք է բոլոր ուժերը փորձեն տալ պատասխան: Առաջին, ինչպես ենք մենք վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը. սա շատ կարեւոր հարց է եւ այստեղ դատարկ խոսքերով սահմանափակվել չի լինի: Երկրորդ, ինչպե՞ս ենք մենք ապահովելու մեր բնակչության անվտանգությունը: Եվ երրորդ հարց, որի մասին միշտ խուսափել ենք խոսել եւ տեսանք, թե ինչ վնասակար է դա. ինչպե՞ս ենք տեսնում Արցախի ապագան: Այս հարցերը շաղկապված են, սրանց մասին պետք է խոսել, նոր մտքեր, գաղափարներ առաջարկել:

- Բայց պետք չէ՞, որ դրա համար հասարակությունը մի քիչ ավելի կրթված լինի, մի քիչ ավելի սառը դատող: Հիմա միայն ցեխ են շպրտում իրար վրա, եւ երբեմն մտածում ես՝ այս ինչքան ենք իջել:

- Համամիտ եմ ձեզ հետ, եւ ես տեսնում եմ այստեղ կրթության եւ մշակույթի մեծագույն պակաս: Դա մեր բոլորիս խնդիրն է, առաջին հերթին՝ մշակույթի գործիչների: Ես ինձ համար ուրվագծել եմ հետեւյալը. չեմ կարող փոխել աշխարհը, չեմ կարող փոխել Հայաստանում ամեն ինչ, բայց կարող եմ փոխել գոնե այն փոքրիկ մթնոլորտը, որի համար ես եմ պատասխանատու: Իմ շուրջը ատելություն չկա, ես ատելություն քարոզելու բարոյական իրավունք չունեմ, եւ սա գալիս է մի շատ պարզ բանից, ոչ թե որ ես շատ բարի եմ, այլ որ պետք է մտածեմ իմ երկրի ապագայի մասին: Ատելությունը երբեւիցե որեւէ լավ պտուղ չի տալիս, ընդհանրապես ինչ որ ծնվում է այս աշխարհում, ծնվում է սիրո արդյունքում: Դա բնության օրենքն է: Եվ յուրաքանչյուրս, այդ թվում ես, եթե օգուտ չենք բերում, վնաս չպետք է տանք:

- Խոսեցինք ատելությունից: Վերջերս իշխանական շրջանակներից հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Համացանցում մի հարցազրույցից հետո «հարձակում» եղավ ԱԺ փոխնախագահի նկատմամբ, որը խոսել էր Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու շանսի մասին: Ի՞նչ կարծիք ունեք այս թեմայի շուրջ:

- Ես կարծում եմ, անկախ նրանից, ինչ հարաբերություններ ունենք մենք երկրի հետ, իսկ  երկիրը կարող է լինել նաեւ քո թշնամին, պետք է խոսենք այդ երկրի հետ: Եթե մենք չխոսենք, մեր փոխարեն կխոսեն, եւ հաստատ ոչ հօգուտ մեզ: Աշխարհում սիրուց բացի կան ազգային շահեր: Սիրելով, ատելով քաղաքականություն չեն վարում, քաղաքականություն վարում են խոսելով, բանակցելով, նաեւ թշնամու հետ, բա ո՞նց: Պարզապես ասել՝ թշնամի է եւ ես նրա հետ ոչ մի բանի մասին չեմ խոսում, դա նշանակում է, որ դու քո հարցերի լուծումը հանձնում ես երրորդ կողմին, իսկ միջնորդը միշտ կլուծի դրանք այնպես, ինչպես իրեն է ձեռնտու եւ նա ճիշտ կլինի, որովհետեւ որեւէ միջնորդ երբեւիցե շահագրգռված չէ ի վնաս իրեն լուծել քո հարցերը: Մենք պետք է կարողանանք պետականությունը դարձնել ազգային կատեգորիա: Սա մեր ինքնության կարեւորագույն մասնիկը պետք է լինի, որովհետեւ միայն պետականությունն է, որ կարողանում է պահպանել մեզ որպես ազգ: Եթե չեմ սխալվում աշխարհում կա 3000 ազգ, եւ մոտ 200-ն ունի պետականություն, մնացածը, ցավոք, դատապարտված է վերանալու: Միակ բերդը ամուր պետականությունն է: Իսկ դրա համար պետք է բանակցել բոլորի հետ:

- Ձեր այս մտքերը, վստահաբար, կկիսեն քչերը, եւ հնարավոր է՝ ձեր նկատմամբ եւս համացանցում «հարձակում» սկսվի: 

- Եթե ես վախենայի հարձակումներից՝ ինձ չէի համարի կայացած անձնավորություն: Մտավորականն առաջին հերթին պետք է խոսի հանրության հետ, այլ ոչ թե քաղաքական ուժերի: Հասարակության հետ պետք է խոսել շատ անկեղծ: Մենք ունենք հրաշալի մի օրինակ, Հովհաննես Թումանյան: Կարդացեք նրա հոդվածները եւ կտեսնեք, ինչ դաժան է նա խոսում սեփական հասարակության հետ, եւ անկեղծ: Չի կարելի փորձել դուր գալ: Հիվանդությունը կարելի է բուժել միայն ճիշտ ախտորոշման ժամանակ: Իսկ ինձ ինչ կասեն, թող ասեն, հետո ի՞նչ: Ես ավելի շատ վախենում եմ հարմարվողականությունից, քան հարձակումից:

- Պարոն Բաբայան, կրկին վերադառնանք ընտրություններին. ձեր կարծիքով դրանք կթուլացնե՞ն առկա լարվածությունը:

- Կարծում եմ՝ բոլոր դեպքերում ընտրություն անելն ավելի ճիշտ է, քան չանելը, որովհետեւ հաստատ լարվածությունը չէր թուլանա առանց դրա: Այստեղ պետք է ընդունել մի բան. ինչ-որ մեկը հաղթելու է այդ ընտրությունների ժամանակ, եւ հեչ պարտադիր չի, որ հաղթի այն ուժը, որին դու ես հավանություն տալիս: Պետք է ընդունել դա որպես քո հասարակության մեծամասնության ընտրություն: Ինձ համար դա հեշտ է, որովհետեւ ես ինչքան մասնակցել եմ ընտրություններին, երբեք իմ ընտրած ուժը չի հաղթել (ծիծաղում է): Չեմ կարծում, որ փոքրամասնության մեջ մնալը դատապարտելի է: Ոչ: Եթե միշտ առաջնորդվեինք մեծամասնության կարծիքով, երեւի մինչեւ հիմա համոզված կլինեինք, որ երկիրը տափակ է, արեւն է պտտվում մեր շուրջ, եւ այլն: Այն երկրներն ու անհատներն են հասնում ինչ-որ բանի, որոնք զարգացման խնդիր են դնում իրենց առաջ:

Մենք պետք է շատ լուրջ մտածենք, ընտրություն անենք, եւ հետո յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով: Որովհետեւ շատ վատ է, երբ ամբողջ ժողովուրդը մշտապես զբաղվում է քաղաքականությամբ, բա մեր գործն ո՞վ անի:

- Մեր զրույցը մի տեսակ վերանձնային ստացվեց, ավելի շատ երեւույթների մասին խոսեցինք, բայց ուզում եմ խնդրել, որ ձեր կարծիքն ասեք նախկին նախագահների ասպարեզ գալու, ընտրություններին մասնակցելու, ատելությամբ լցված խոսքերի, մանավանդ այլ երկրի եթերից հնչող խոսքի մասին:

- Մի դեպք պատմեմ: Ես սովորում էի Մոսկվայում: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր՝ Հանրապետական կուսակցության ղեկավար: Կոնգրեսում մեծամասնություն էին դեմոկրատները, եւ նրանց ներկայացուցիչը, որ Ռեյգանի ամենամեծ քննադատն էր, եկավ Մոսկվա: Լրագրողները մոտեցան եւ առաջին հարցը, որ տվեցին՝ հետեւյալն էր. խնդրում եմ խոսեք ձեր եւ Ռեյգանի տարաձայնությունների մասին: Մինչեւ հիմա հիշում եմ այդ կոնգրեսականի պատասխանը: Նա ասաց՝ իմ ու ԱՄՆ պրեզիդենտի տարաձայնությունները մնացել են օվկիանոսի այն կողմում...Սա շատ կարեւոր է: Անկախ նրանից՝ դու ընդդիմություն ես, թե իշխանություն, պետության ներկայացուցիչ ես: Հերիք եղավ, բոլ եղավ տղա կանչել իրար վրա, անկախ նրանից՝ որ երկրից է դա գալիս: Լուծեք հարցերը եւ հեղինակություն ձեռք բերեք ներսի լսարանում: Դուք հավակնություն ունեք այս երկիրն ու ժողովրդին ղեկավարելու, ուրեմն խոսեք այս երկրի ու ժողովրդի հետ: Ես սա չեմ թելադրում ոչ մեկին, սա իմ սկզբունքն է: Այն օրինակը որ ես բերեցի, դա պետական գործչի պատասխան էր: Նա կվերադառնա ԱՄՆ, կշարունակի քննադատել, փորձել իշխանություն վերցնել, բայց ուրիշ երկրում նա իր երկրի քննադատը չէ:

Տպել
3141 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել