Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու, կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու, կանխարգելելու ուղղությամբ։ Տեղեկացնում է դատախազության լրատվական ծառայությունը։ 

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ըն­թաց­քում մար­զում ար­ձա­նագր­վել է 38 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 34 հանցագործության դեպք՝ 2019թ.-ի 15 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 16 հանցագործության դեպքի դիմաց: Մար­զի դա­տա­խա­զութ­յան հսկո­ղութ­յան ներ­քո գտնված քրեա­կան գոր­ծե­րով հանցավոր ա­րարք կա­տա­րած ան­չա­փա­հաս­նե­րի նկատ­մամբ որ­պես խափանման մի­ջոց է ընտր­վել ծնո­ղի հսկո­ղութ­յա­նը հանձ­նե­լը, ո­րոշ դեպ­քե­րում՝ ստորագրությամբ չհե­ռա­նա­լու մա­սին՝ կապ­ված հան­ցան­քը կա­տա­րած ան­ձի՝ քննութ­յան ընթացքում չա­փա­հա­սութ­յան տա­րի­քի հա­սած լի­նե­լու հետ։

Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծ մասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների թե­րի և­ ոչ հետ­ևո­ղա­կան աշ­խա­տան­քով:

Մասնավորապես՝ դեպ­քե­րը վկա­յում են այն մա­սին, որ հան­ցա­վոր հա­կում­ներ ու­նե­ցող անչափահասների հայտ­նա­բե­րման, ժա­մա­նա­կին հաշ­վա­ռման, նրանց նկատ­մամբ կանխարգելիչ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղութ­յամբ բա­վա­րար աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վել:

Բացի այդ, մար­զի տա­րած­քում պատ­շաճ կեր­պով չի ա­պա­հո­վել կյան­քի դժվա­րին իրավիճակում գտնվող ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը, հա­կա­սո­ցիա­լա­կան վարք դրսևո­րած և­ ի­րա­վա­խախտ ան­չա­փա­հաս­նե­րի հա­մար այ­լընտ­րան­քա­յին (վերականգնողական) ար­դա­րա­դա­տութ­յան գոր­ծուն ծրագ­րեր չեն ի­րա­կա­նաց­վել։

Ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը վկա­յել են, որ ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րութ­յան կանխարգելման կա­պակցութ­յամբ պե­տա­կան և տե­ղա­կան տար­բեր մար­մին­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մակարդակը բարձ­ր չէ։

Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան:

Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ:

Քննարկումներին որպես մտա­հո­գիչ փաս­տ արձանագրվել է, որ ե­րի­տա­սարդ­նե­րի և հատկապես ան­չա­փա­հաս­նե­րի մոտ դեռևս պահ­պան­վում է դա­նակ կրե­լու ա­րա­տա­վոր սովորույթը, ո­րի պայ­ման­նե­րում ա­ռա­վել մեծանում է նույ­նիսկ չնչին պատ­ճա­ռով վիճաբանությունների արդյունքում ծանր հետ­ևանք­ների առաջացման հավանականությունը: Ընդ ո­րում, դա­նակ կամ այլ կտրող-ծա­կող ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք հայտ­նա­բեր­վում են անչափահասների մոտ, հիմ­նա­կա­նում տնտե­սա­կան ապ­րանք­նե­րի առևտ­րով զբաղ­վող խանութներում և փո­ղո­ցա­յին առևտ­րի կե­տե­րում դրված են ա­զատ վա­ճառ­քի։

Դատախազության կողմից նշվել է, որ ան­չա­փա­հաս­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րը պահանջում են հա­մա­լիր մո­տե­ցում, ուս­տի ել­նե­լով ան­չա­փա­հաս­նե­րի հան­ցա­վո­րութ­յան յուրահատկություններից և նշ­ված բնա­գա­վա­ռում օ­րենսդ­րութ­յան պա­հանջ­նե­րից՝ պետք է իրավիճակից թե­լադր­վող գոր­ծուն և կոնկ­րետ մի­ջոց­ներ ձեռ­նարկ­վեն՝ ակ­տի­վաց­նե­լով, առարկայական դարձ­նե­լով ոստիկանության, ՏԻՄ-երի, ու­սհաս­տա­տութ­յուն­նե­րի միջև կապը և դրա հիման վրա պետք է մշակ­վեն հա­մա­տեղ գոր­ծողությունների ծրագ­րեր:

Հա­տուկ ընդգծ­վել է, որ ան­չա­փա­հաս­նե­րին հան­ցա­վո­րութ­յա­նը մղող գոր­ծոն­նե­րի հար­ցում վճռո­րոշ նշա­նա­կութ­յուն ու­նի նաև սո­ցիա­լա­կան հսկո­ղութ­յան թու­լա­ցու­մը և շեշտ­վել, որ այդ ա­ռու­մով մեծ ա­նե­լիք ու­նեն ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յու­նները, որ­տեղ կա­րող են վեր հանվել ինչ­պես ե­րե­խա­յի անձ­նա­յին հատ­կա­նիշ­նե­րը, այն­պես էլ՝ նրա դաս­տիա­րա­կութ­յան և զարգացման գոր­ծըն­թա­ցում սո­ցիա­լա­կան, ըն­տա­նե­կան, կրթա­կան ո­լորտ­նե­րում ի հայտ եկած բա­ցա­սա­կան դրսևո­րում­նե­րը։

Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ:

Մարզի դատախազությունը հետևողական է լինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:

Տպել
862 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել