Փոխհատուցում՝ ցեղասպանության համար. կդառնա՞ Նամիբիան աշխարհում օրինակ՝ նախկին գաղութների համար

Նամիբիայի նախկին գաղութում տեղի ունեցած ցեղասպանության զոհերին Գերմանիայի կողմից փոխհատուցում վճարելու մասին համաձայնագիրը կարող է դառնալ նախադեպ և օրինակ ամբողջ աշխարհում՝ այլ վարույթների համար:

Գերմանիայի՝ տարիներ առաջ խոստացած փոխհատուցումը ուշանում է, Նամիբիայի բնակիչներն էլ կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ: Օրերս խնդրի մասին կրկին բարձրաձայնվել է, Գերմանիան, սակայն, դեռ ճշտումներ է անցկացնում ու չի շտապում փոխհատուցել

Բայց ինչպե՞ս փոխհատուցել մի ամբողջ հասարակության ոչնչացումը: Նամիբիայում բանակցությունները դառն հակասություններ են առաջացրել՝ ներգրավելով ինչպես զոհերի, այնպես էլ գաղութարարների հետնորդներին:

«Այս ամբողջ լողափը եղել է համակենտրոնացման ճամբար: Այն կայանատեղին, որ հիմա մարդիկ այստեղ տեսնում են, նախկինում միայն փշալարեր են եղել»,- BBC-ին պատմել է Լեյդլոու Պերինգանդան:

Նա տեղացի ակտիվիստ և նկարիչ է, որը ցույց է տալիս դեպի բացօթյա սրճարաններ և զբոսավայրեր ու խաղահրապարակ տանող ճանապարհը Սվակոպմունդում ՝ Նամիբիայի առաջնակարգ հանգստավայրում, որը զարմանալի աշխարհագրություն ունի. մի կողմից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ մյուս կողմից ՝ Նամիբ անապատի ավազներով:

«Տատիկս ինձ պատմել է, որ մեր հարազատներին այստեղ են բերել, ստիպել են աշխատել, և նրանք մահացել են ծանր աշխատանքից ու պայմաններից», - պատմել է նա:

Խոսքը 1904-1908 թվականների իրադարձությունների մասին է, երբ ժամանակակից Նամիբիայի տարածքը գրավել է Գերմանիային պատկանող հարավ-արևմտյան Աֆրիկան:

Գերմանական արշավախմբային ուժերը դաժանորեն ճնշել էին Հերերո և Նամա ցեղերի ապստամբությունը, որոնք կազմում էին երկրի բնակչության մեծամասնությունը: Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:

Շատերին քշել են դեպի անապատ, որտեղ նրանք սովից մահացել են: Հերերոյի հազարավոր մարդիկ ուղարկվել են համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանց պահում էին որպես ստրուկներ և նրանք ի վերջո  մահանում էին սովից, ցրտից, ուժասպառությունից և չարաշահումներից:

Ըստ պատմության թողած թվերի, ընդհանուր առմամբ մահացել է 65-ից 80 հազար հերերո և մոտ 20 հազար նամա:

2015 թվականին Գերմանիան իրադարձությունները պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն և փոխհատուցման հարցով բանակցություններ սկսեց Նամիբիայի հետ: Սա նախադեպ է ձևավորում. Նախկինում երբեք գաղութային տերությունը նախկին գաղութի հետ բանակցություններ չի սկսել մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Գերմանիան խոստացել է պաշտոնապես ներողություն խնդրել, չնայած հստակ ձեւակերպումը դեռ որոշված չէ: Նամիբիացիների համար նյութական փոխհատուցման հեռանկարը նույնպես պարզ չէ:

Լեյդլոու Պերինգանդան, ինչպես Հերերոյի մեծ մասը, հույս ունի զգալի կանխիկ վճարումներ ստանալու, որոնք, նրա կարծիքով, պետք է վերականգնեն իր ժողովրդի նախկին բարեկեցությունը, որոնք հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ մինչ գաղութացումը:

Ցեղասպանությունից հետո բնիկ մարդկանց հողերը բաժանվել են և փոխանցվել գերմանաբնակ վերաբնակ ֆերմերներին:

Հերերոյի և Նամայի մեծ մասն այժմ ապրում է գերբնակեցված վճարովի հողերում կամ քաղաքներում: Նամիբիայի բնակչության շուրջ 40% -ը տնակային ավանների բնակիչներ են:

Առողջարանային Սվակոպմունդ քաղաքում հակադրությունը մեծապես պահպանված է քաղաքի խնամված կենտրոնում գերմանական գաղութային ճարտարապետության օրինակով, որտեղ դեռ ապրում են գաղութարարների հետնորդները: Դրանց հակադրվում են  տախտակներից և մետաղական թիթեղներից պատրաստված տնակները քաղաքի հյուսիսային ծայրամասում: Այնտեղ մինչ այսօր չկան զուգարաններ, էլեկտրականություն ու խմելու ջուր:

Այստեղ բնակչության մի մասը համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների հետնորդներն են: Ըստ նրանց, ծայրաստիճան անարդար իրավիճակ է,  Գերմանիան պետք է փրկագնի իրենց  նախնիների հողերը:

Սա համաժողովրդական պահանջ է. Շատերը ցանկանում են, որ Գերմանիայի կառավարությունը հովանավորի հողային բարեփոխումները, որոնք կօգնեն Նամիբայի գերմանացիներից հող գնել և բաշխել Հերերոյի և Նամայի միջև:

Ընդհանուր առմամբ, սպիտակ գաղութարարների հետնորդները տիրապետում են գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 70% -ին, իսկ հողատերերի մեծ մասն ունեն հենց գերմանական արմատներ:

Բայց որքանո՞վ են արդարացված այս սպասումները: Նամիբիայից բանակցող դոկտոր Զեդեկիա Նգավիրուն ասում է, որ Գերմանիան ճանաչել է Նամիբիայի հասարակությանը վերաանգնվելու հարցոււմ իր անհրաժեշտությունը և պայմանավորվել է հովանավորել հողի գնումները նրանցից, ովքեր ցանկանում են վաճառել դրանք:

Հողատերերը, սակայն, միայն գերմանացիները չեն: Սպիտակ վերաբնակիչների շարքում կան շատերը, ովքեր ժամանել են Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմից իրենց գաղութների կորստից հետո:

1920-1970 թվականներին երկիրը կախված էր Հարավային Աֆրիկայի միությունից (և այն ժառանգող հանրապետությունից), իսկ անկախությունից հետո ինչպես օտարերկրացիները, այնպես էլ տեղի բնակիչները շարունակում էին հող գնել:

Գերմանիան խուսափում է «հատուցում» բառից, բայց Նագավիրուն ասում է, որ քննարկվում են բժշկության, կրթության, բնակարանային ապահովման և ջրի աղազերծման ոլորտներում օգնություն ցուցաբերելու հարցերը, բայց հրաժարվում է նշել գումարները ՝ բանակցությունների գաղտնի լինելու պատճառով:

Բեռլինը չի մեկնաբանում պաշտոնական Վինդհուկի հետ բանակցությունները:

Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումից անցել է վեց տարի, սակայն խոստացված փոխհատուցման շուրջ դեռ միայն բանակցում են:

Բնակիչները կարծում են, որ Բեռլինը պետք է բանակցություններ վարի ոչ միայն երկրի կառավարության, այլ նաև ուղիղ ցեղային առաջնորդների հետ, ինչպիսիք են հերերոյի առաջնորդ Վեկուի Ռուկորոն, ով անհաջող փորձ կատարեց դատական հայց ներկայացնել Գերմանիայի փոխհատուցման համար ամերիկյան դատարանում:

Նամիբիայում կարծում են, որ համատարած փոխհատուցումներից կօգտվեն  խմբեր, որոնք ցեղասպանության հետ կապ չունեն, ինչպիսին է, օրինակ, Օվամբոն, որը Նամիբիայի ամենամեծ էթնիկ խումբն է:

Խմբերի առաջնորդներն էլ կարծում են, որ փոխհատուցումների ձգձգման պատճառն այն է, որ իշխանությունները փորձում են յուրացնել Գերմանիայի կողմից սպասվող փոխհատուցումն ու այն ծառայեցնել սեփական նպատակներին, ոչ թե բնակչության կարիքներին:

Տարբեր տեսակետներ ունեն նաև Նամիբիայում մնացած գերմանացի գաղութարարների հետնորդները, որոնց ընդհանուր թիվը հասնում է 30 հազարի:

Տպել
1350 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել