Երևանում օդի մեջ փոշու պարունակությունը գրեթե միշտ գերազանցում է թույլատրելի չափը. այլ վայրերում պատկերն ավելի բարվոք է

Վերջին շրջանում Երեւանում օդի աղտոտվածության մակարդակն ավելի է բարձրացել: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շաբաթվա գրեթե բոլոր օրերին օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Չնայած դրան՝ հանրապետության այլ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակն ավելի ցածր է նախկինի համեմատ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահանզարյանը: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նշված կենտրոնը մայրաքաղաքում ու հանրապետության որոշ հատվածներում իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ. այն արվում է՝ փոշու, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների չափաբաժինները որոշելու համար:

Շահնազարյանի խոսքով՝ մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդի սահմանված չափի կոնցենտրացիայի շեղում չունենք. «Ժամանակ առ ժամանակ լինում է ազոտի երկօքսիդի չարաշահում, բայց հաստատ ոչ այն հաճախականությամբ, ինչը փոշու դեպքում է: Ինտենսիվ շինարարությունը, որն իրականացվում է մեր մայրաքաղաքում, անընդհատ փոշին շրջանառում է, մի տեղից տեղափոխում է մեկ այլ տեղ»:

Փոշու կոնցենտրացիան սահմանված է առողջապահության նախարարության կողմից, այն պետք է լինի 0.15 միլիգրամ մ3: Բացառություն են կազմում Հրազդան եւ Արարատ քաղաքաները, որոնց նորման 0.1 միլիգրամ մ3 է: «Այդ քաղաքներում ունենք փոշու արդյունաբերական արտանետումներ, այսինքն այնտեղ ունենք մշտական արտանետման աղբյուր, որի պատճառով տվյալ երկու քաղաքներում ավելի խիստ պայմաններ են դրված, որպեսզի բնակչությունը հնարավորինս պաշտպանված լինի»,-նկատեց նա:

Երեւանում մթնոլորտային աղտոտվածությունը որոշվում է 5 դիտակայնների միջոցով, մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կոմիտասի պողոտա, Գայի պողոտա, Կրկես, Խանջյան փողոց եւ Էրեբունի օդանավական, տեղադրված են դիտակայաններ, իրականացվում են շուրջօրյա  դիտարկումներ: Շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում նաեւ Հանրապետության հետեւյալ հատվածներում՝ Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Ծաղկաձոր, Արարատ եւ Գյումրի քաղաքներում:

Գայանե Շահնզարյանի խոսքով՝ նախկինում ծծմբի երկօքսիդի մեծ չափաբաժին էր դիտվում Ալավերդի քաղաքում, բայց 2018 թվաականին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելուց հետո այնտեղ օդի աղտոտվածությունը զգալի նվազել է: «Այժմ Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներում ժամանակ առ ժամանակ դիտվում է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ, բայց սրանք սեզոնային բարձրացումներ են, սովորաբար չորային սեզոնի ժամանակ բարձր է լինում»,-մանրամասնեց փոխտնօրենը: Ծծմբի երկօքսիդը մթնոլորտային օդում առաջանում է ծծումբ պարունակող վառելիքների այրման, ինչպես նաեւ արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ:

Փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական եւ այլ գործողությունների հետեւանքով: Փոշին հիմնականում ազդում է վերին շնչուղիների վրա: Արդյունքում, տեղի է ունենում լորձաթաղանթների կարմրություն, դրանց այտուցվածություն եւ այլն: Փոշու երկարատեւ ազդեցության դեպքում կարող են առաջանալ ռինիտ, բրոնխիտ եւ այլ հիվանդություններ:

Գայանե Շահնազարյանի փոխանցմամբ՝ Հանրապետության 3 քաղաքներում՝ Չարենցավան, Կապան եւ Քաջարան, դիտակայաններ չունենալու պատճառով մոնիթորինգն իրականացնում են պասիվ նմուշառման եղանակով: Այսինքն տեղադրում են պասիվ նմուշառիչներ, օդը նմուշառում, այնուհետեւ լաբորատորիաներում իրականացնում անալիզ: «Այդ քաղաքներում իրականացնում ենք միայն ազոտի եւ ծծմբի երկօքսիդների դիտարկում, քանի որ չունենք ստացիոնար դիտակայաններ: Բայց ուզում եմ նշել, որ մայրաքաղաքում եւ մնացած քաղաքները, որտեղ ունենք դիտակայաններ մենք հաճախակի իրականացնում ենք նաեւ պասիվ նմուշռում, ինչպես վերը նշված երեք քաղաքներում է: Նպատակն է՝ ավելի մանրամասն պատկերացմում կազմել կոնկրետ տարածքներում օդում ազոտի եւ ծծմբի կոնցենտարցիաների մասին»,- մասնավորեցնում է Շահնազարայանը:

Մասնագետի խոսքով՝ եթե մեզ մոտ առկա պատկերը համեմատում ենք եվրոպական խոշոր քաղաքների ու հատկապես անտառաշատ վայրերի հետ, թվում է, թե մեզ մոտ օդի աղտոտվածությունը պիտի ավելի բարձր մակարդակի վրա լիներ, բայց բարեբախտաբար այդպես չէ: «Առաջին դրական հանգամանքն այն է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ խոշոր արդյունաբերական կենտրոնները շատ չեն, երկրորդն այն է, որ ավտոմեքենաների մեծ մասը գազով են, ինչը զգալիորեն նվազեցնում է օդի աղտոտվածությունը: Իհարկե, կուզենամ նշել, որ եղած անտառածածկ տարածքների ու քաղաքն ավելի մաքուր պահելու շնորհիվ բնականաբար աղտոտվածությունն ավելի ցածր մակարդակի կարող ենք հասցնել, բայց ունենք այն ինչ ունենք»,- շեշտեց Շահնազարյանը:

Ամեն դեպքում դրական գնահատեց այն հանգամանքը, որ սահմանային թույլատրելի կոնցենտարցիան մեզ մոտ չի գերազանցում՝ գերնորմատիվային աղտոտվածություն մենք չենք գրանցել: Դա այն դեպքում է, երբ օդի աղտոտվածությունը 10 եւ ավելի անգամ գերազանցում է սահմանված նորման: Ըստ Շահնազարյանի՝ այդպիսի աղտոտվածության դեպք մենք մեկ անգամ ենք գրանցել 2017 թվականին «Նաիրիտ» քիմիական գործարանի հրդեհի ժամանակ: «Բացառիկ դեպք է եղել, որ մենք այդ ցուցանիշն ենք ունեցել: Այլ ժամանկահատվածներում արտակարգ բարձր աղտոտվածություն մեր երկրում չի դիտվել»,-եզրափակեց Գայանե Շահնազարյանը:

Տպել
1701 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան