Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա․ վարչապետ

Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա։ 

Ապրիլի 7-ին Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին:

«Ինտերֆաքս» լ/գ - Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ առաջիկա արտահերթ ընտրությունների ելքից:

«Ինտերֆաքս» լ/գ - Տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը ներկայում որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու դիրքերից, սակայն դրանից հրաժարվում էր հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես՝ Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների։ Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի նման ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«Ինտերֆաքս» լ/գ - Հայաստանն արդյոք նախատեսո՞ւմ է շարունակել ռուսական զենք գնել, մասնավորապես` Սու-30 ՍՄ կործանիչներ և զինամթերք այդ ինքնաթիռների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Հաշվի առնելով, որ երկկողմ միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, և, բացի այդ, երկու երկրներն էլ հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ, որի ձևաչափում ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք և զինամթերք։

Նույն պատճառներով մենք նաև հետաքրքրված ենք, որ Հայաստան զենքի և զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար է:

Ձեր նշած ինքնաթիռների տեսակի առնչությամբ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային Զինված ուժերի զարգացման ծրագրով:

«Ինտերֆաքս» լ/գ - Դիտարկո՞ւմ է արդյոք Հայաստանը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Եվ ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք: Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը այն նպատակներից և խնդիրներից առանձին քննարկելը, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, բնականաբար, դրանք կսպասարկվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետում:

Տպել
260 դիտում

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ․ «Արմենպրես»

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են հարյուր դոլար վճարել COVID-19- ի դեմ պատվաստվողներին

Ֆրանսիան Հայաստանին չի կարող ռազմական եղանակով օգնել, չպետք է առաջարկվեն բանականությունից հեռու լուծումներ. փորձագետ

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)

Կառավարությունը 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ կհատկացնի «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ձեռք բերելու համար

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Ժամը 18-ի դրությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ ՊՆ

Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից

ՍԱՏՄ-ն վերացրել է Ռուսաստանից կենդանի խոզերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի ներմուծման սահմանափակումները

Հայտնի են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով ՍԴ նիստի հետաձգման պատճառն ու նոր նիստի օրը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Տոկիո-2020. Արման Դարչինյան. երկու քայլ՝ լեգենդար հորեղբոր արդյունքը գերազանցելու համար

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս․ վիրավորված զինծառայող (տեսանյութ)

Վրաստանը պատրաստվում է տեղական ընտրությունների

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում զինված ուժերին

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ պետք է տեղեկություններ ներկայացնեն․ ՊԵԿ

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

Գյումրիում 2 շենք է կառուցվում սոցիալապես անապահով 36 ընտանիքի համար. տեսադաշտում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն և զավթելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների առթիվ հարուցվել է քրգործ

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկավ 100 մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը․ Ռուբեն Ռուբինյան

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածը հիմնանորոգվում է

Պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով

Սեպտեմբերի 15-ից եռամսյա վարժական հավաքներ կհայտարարվեն. կներգրավվի 869 քաղաքացի

Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրականացվում է հոգեբանական անվճար ծրագիր. մինչ օրս օգտվել են 700-ից ավելի անձինք

Ռուսաստանը վերախմբավորել է զորքերը Աֆղանստանի հետ սահմանին

Պայթյուններ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

31-ամյա կինը ոսկյա մատանի և փող է հափշտակել (տեսանյութ)

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, ունենք 4 վիրավոր. ՊՆ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում

Հարձակում Էջմիածնի «Համակցված կերերի» աշխատակցուհու վրա. հարվածել են գլխին, հափշտակել գումար (տեսանյութ, լուսանկարներ)

Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները տեղեկացվել են Ադրբեջանի գործողությունների մասին

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ՀՀ 3 զոհված զինծառայողի սպանության, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ