Հայ-ֆրանսիական համագործակցություն բուհական ոլորտում. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

06/04/2021 schedule16:58

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի՝ աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը հավելյալ ներկայացման կարիք չունեն, իսկ դրանց ամրապնդման և ընդլայնման լավագույն միջոցը համատեղ կրթամշակութային ծրագրերն են:

«Կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարին մեր երկրի համար շատ բարդ էր, սակայն մենք մշտապես զգացել և շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը, Ձեր երկրի՝ մեր ժողովրդի և արդարության նկատմամբ վերաբերմունքը: Մենք հաստատակամ ենք, վստահաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և դրա համար գործուն քայլեր ենք ձեռնարկում՝ զարգացնելու կրթական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքը կրթական բարձր մակարդակն է»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ պատրաստ է քննարկել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աջակցությամբ Հայաստանում իրականացվող գիտակրթական գործունեության հեռանկարները:

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Էրիկ Կարպանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները:

Էրիկ Կարպանոն ընդգծել է, որ ընդամենը 3 ամիս առաջ է գլխավորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է:

«Արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ և պետք է փաստեմ, որ հիացած եմ նրանց կրթական մակարդակով: Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները ներդրում են ուժեղ ապագայի համար: Այս տեսանկյունից դուք կարող եք ապավինել մեզ հետ համագործակցությանը»,- ասել է Էրիկ Կարպանոն:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման: Բերտրան Վենարի խոսքով՝ ՀՖՀՀ-ն դիտարկում է կրթական ծրագրերն ընդլայնելու, ուսանողների թիվը զգալիորեն ավելացնելու և համալսարանը որպես ֆրանկոֆոն տարածաշրջանային կրթահամալիր (կամպուս) դարձնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, բարձր գնահատելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, հաստատության ընդլայնմանը միտված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ՝ երկուստեք ընդգծելով այդպիսի բուհական համալիր ունենալու կարևորությունը:

Տպել
785 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան