Պուտինը ստորագրել է իրեն ևս 2 անգամ առաջադրվելու հնարավորություն տվող օրենքը. այն մտել է ուժի մեջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս նրան  ընտրվել երկրի նախագահի պաշտոնում ևս 2 անգամ: Փաստաթուղթն ընդունվել է Սահմանադրության մեջ արված համապատասխան փոփոխությունների համատեքստում, որոնք ևս ավելի վաղ առաջարկել էր Պուտինը:

Համաձայն «Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրությունների մասին» 19- ФЗ օրենքի ՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը երկու ժամկետով կամ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետն է անցկացնում  ընտրությունների որոշման պաշտոնական հրապարակման օրը ,  իրավունք չունի կրկին  նախագահ ընտրվելու:

Բայց այս դրույթը չի տարածվում Պուտինի վրա. Ըստ վերը նշված թարմացված օրենքի, հաշվի չի առնվում այն նախագահական ժամկետների քանակը, որոնք անձը ունեցել է Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին:

Վլադիմիր Պուտինը նախագահ է ընտրվել 2000, 2004, 2012 և 2018 թվականներին: Այժմ նա, ցանկության դեպքում, կկարողանա առաջադրվել 2024 և 2030 թվականներին ևս: Երբ 2008-ից 2012 թվականներին Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը, առաջարկվեց նախագահական ժամկետը 4 տարուց դարձնել 6 տարի, ինչը հետո և արվեց:

Իր՝ Մեդվեդևի պաշտոնավարման ժամկետը չի փոփոխվել այս փոփոխություններից հետո, քանի որ 2012-ին նա արդեն դադարեց լինել նախագահ:

Պուտինի՝ Կրեմլ վերադառնալուց հետո Մեդվեդևը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը, բայց 2020-ի սկզբին Պուտինը հայտարարեց սահմանադրական փոփոխության գաղափարի մասին, և Մեդվեդևը հրաժարական տվեց:

Նախագահի նախորդ ժամկետները զրոյացնելու մասին փոփոխությունները 2020 թվականի մարտի 10-ին ՝ Պետդումայի նիստի ժամանակ, անսպասելիորեն առաջարկել է պատգամավոր Վալենտինա Տերեշկովան: Սահմանադրության գործող տարբերակը թույլ չէր տալիս Պուտինին առաջադրվել նոր ժամկետով:

Պուտինը անմիջապես ուղևորվել էր Պետական Դումա և հայտարարել, որ համաձայն է զրոյացնել իր ժամկետները, պայմանով, որ դրանք հաստատվեն Սահմանադրական դատարանի և ընտրողների կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Սահմանադրական դատարանը ոչ մի առարկություն չուներ,  հանրաքվեն նույնպես անցավ սահուն:

Նույն օրը Պետդուման համաձայնել է Տերեշկովայի առաջարկած փոփոխությունը Սահմանադրության փոփոխությունների ընդհանուր փաթեթի մեջ ներառել:

Համապատասխան օրինագիծը, որի հեղինակներ դարձան սենատոր Անդրեյ Կլիշասը,պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովն ու Օլգա Սավաստյանովան, ի վերջո հավանության արժանացավ ինչպես Պետդումայի, այնպես էլ Դաշնային խորհրդի կողմից:

Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն դա այսպես էր բացատրել. «Հսկայական երկիր` միջուկային ներուժով, աշխարհի ամենալուրջ միջազգային խաղացողը: Եվ քննարկումներ, թե ով է լինելու նրա իրավահաջորդը, ի՞նչ կլինի անվտանգության հետ և այլն: Այս ամենը տագնապալի գործընթացներ են»:

Նախկինում Պուտինը բազմիցս ասել է, որ չի ցանկանում փոխել սահմանադրությունը ՝ իշխանության մեջ մնալու համար, սակայն իրականությունը ցույց տվեց հակառակը:

Պուտինի կողմից ստորագրված նոր օրենքը սահմանում է նաև նախագահի թեկնածուների մասին նոր պահանջներ:  Փաստաթղթով սահմանվում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը առնվազն 35 տարեկան է և  առնվազն 25 տարի մշտապես բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն, կարող է ընտրվել երկրի նախագահ: Այս դրույթը չի տարածվում այն ռուսների վրա, «ովքեր նախկինում ունեցել են պետության քաղաքացիություն, որն ընդունվել է կամ որի մի մասը ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում ՝ դաշնային սահմանադրական օրենքին համապատասխան»:

Սա տեսական հնարավորություն է տալիս առաջադրվել, օրինակ, Ղրիմի բնակիչներին, որոնք Ռուսաստանին կցվել են 2014 թվականին:

Օրենքը նաև հնարավորություն է տալիս ընտրական հանձնաժողովներին `ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելով, քվեաթերթիկում կրճատել թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանում ընդգրկված են ավելի քան տասը թեկնածուներ կամ թեկնածուների ցուցակներ: Բացի այդ, ընտրական հանձնաժողովները կկարողանան մեծացնել շարժական տուփերի քանակը, որոնք լրացուցիչ կարող են օգտագործվել բացօթյա քվեարկության համար:

Փաստաթուղթը  հստակեցնում է Պետդումայի պատգամավորներ ընտրելու մասին օրենքի նորմերը և արգելում է միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված քաղաքացիներին առաջադրվել և ընտրվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր 5 տարի ժամկետով՝ դատվածության վերացումից կամ ավարտից հետո անգամ:

Փաստաթուղթը հրապարակվել է այսօր ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Պուտինը ՌԴ-ի երկարաժամկետ նախագահն է: Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո նա կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2000 թվականի մարտին Պուտինն ընտրվեց նախագահ, ապա 2004-ին վերընտրվեց: 2008-ին դարձավ վարչապետ, իսկ նախագահ ընտրվեց նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

2012-ին՝ արդեն 6 տարով, Պուտինը երրորդ անգամ վերընտրվեց, ապա 2018-ին՝ չորրորդ անգամ:

Նրա նախագահության այս ժամկետը կավարտվի  2024 թվականինին: Նա գերազանցել է Լեոնիդ Բրեժնևի ղեկավարման ժամկետը և այդ առումով առայժմ զիջում է միայն Իոսիֆ Ստալինին:

Տպել
597 դիտում

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ

Կկայանա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան. Սիմֆոնիկը հրավիրում է համերգի

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

30-ամյա հետախուզվողը բերման է ենթարկվել

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել ՀՀ պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին.«Արմենպրես»

«Ակունքից՝ տիեզերք». ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա նոր ցուցանմուշներով

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է (տեսանյութ)

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Թանգարանային գիշեր. հրավիրում է Հայաստանի բնության պետական թանգարանը

Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր.«Արմենպրես»

Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» հուշագիր են ստորագրել. Սերժ Սարգսյանը նորաստեղծ դաշինքի ցուցակում չի լինի

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում (տեսանյութ)

Արցախում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն չի աշխատի 141 օր

Պատերազմից հետո 38-ամյա քաղաքացին յուրացրել է ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը

Մինչև 1 տարեկան երեխաների համար ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Ջոնաթան Լաքոթը հայերենով Շիրազ է հրապարակել

Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածը դարձել է միակողմանի անցանելի. իրականացվում է մաքրման աշխատանք

«Ի սեր հայ ու հայկականի». Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Սևանի ՃՈ անշարժ պահակակետի հարակից տարածքում հետախուզվող է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր

Սյունիքում երեկվա ակցիայի մասնակից 8 անձ է բերման ենթարկվել. կա ձերբակալված

Խոշոր քարաթափում հայ-իրանական սահմանի Մեղրիի լեռնանցքի հատվածում. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք. առողջացել է 636, մահացել՝ 13 մարդ

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ (տեսանյութ)

Հրդեհներ Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում. այրվել են շենք-շինություններ, մեքենաներ

Ռուսաստանի Դաշնությունը 3.2 մլն դոլար կհատկացնի Հայաստանին. Interfax