Ավարտվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

05/04/2021 schedule22:56

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը: Այս մասին տեղեկացնում է Գադարանի լրատվական ծառայությունը։

Շաբաթի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ գրողների հետ, գրական քննարկումներ, այս տարվա հոբելյարներին նվիրված ցերեկույթներ, վիկտորինաներ, երաժշտական ունկնդրումներ, հեքիաթապատումներ ու կինոդիտումներ: 

Շաբաթի բացումը տեղի է ունեցել ճեմասրահում ներկայացված «Աշխարհի լեզուներով գրքեր» ցուցահանդեսով։ Տարվա հոբելյարներ ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենի 400-ամյակին, հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի 115-ամյակին և հայ մեծանուն աշուղ Ջիվանիի 175-ամյակին նվիրված ցերեկույթներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են գրադարանի ակտիվ ընթերցողները: 

Ապրիլի 2-ին՝ Մանկական գրքի միջազգային օրը, գրադարանում տեղի է ունեցաել հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ: Ցերեկույթն ուղեկցվեց գրադարանի ընթերցողների կողմից պատրաստված բեմականացմամբ ու գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ: Օ.Դարյանի հետ ևս մեկ հանդիպում տեղի է ունեցել գրադարանի Հեքիաթի սրահում, որտեղ ընթերցողները ներկայացրել են ժամանակակից մանկագրի ստեղծագործությունները, բեմադրել են նրա՝ «Խաղողի երկիր» հեքիաթը:

Շաբաթի ընթացքում գրադարանի ընթերցասրահում անցկացվել են ինտերակտիվ խաղ-վիկտորինա հայ գրողների ստեղծագործությունների շուրջ, հայ ժամակակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումների շարքը և հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայկական մուլտֆիլմերի դիտումներ:

«Ոչ նյութական ժառանգություն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ասեղնագործության վարպետաց դաս և «Կռունկ» երգի ունկնդրում Կոմիտասի կատարմամբ: 

Նշվում է, որ գրադարանի ընթերցողները հնարավորություն են ունեցել էլեկտրոնային բաժնում ծանոթանալ տարվա գրական հոբելյարների կենսագրությանն ու գրական գործունեությանը:

Տպել
888 դիտում

Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են

Համլետ Մանուկյանը Թուրքիայում հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

«Wildberries»-ն ուժեղացնում է հսկողությունը կայքում որոշ ապրանքների շրջանառության վրա

Արևմուտքին Ուկրաինայում զսպեց միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը․ CNN

Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին մեղավոր ճանաչելու կամ կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա

Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. դեպքի վայր է այցելել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը

Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա

Մեկ զինծառայողի սպանության և ևս մեկի սպանության փորձի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևքարեցի Դավիթն այսօր կդառնար 23 տարեկան. Աննա Հակոբյանը մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Բյորն Սյոդեր

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը

Խուզարկում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը. մանրամասներ

Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է (լուսանկարներ)

ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ»-ում

31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը

«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Զոհված զինծառայող Հրաչյա Սարուխանյանի լուսանկարները

Մարդու առևանգման մեջ մեղադրվող 41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Խոյ համայնքում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դի

Ուշադրություն. Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը

Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը

Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվել

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ

Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ

12 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները

Երևանում ձերբակալվել են Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը

Ինչ աշխատանք է իրականացրել դատախազությունը 2022-ին. հրապարակվել է գործունեության հաղորդումը