Ալկոհոլի ազդեցությունը շաքարախտի վրա, հոտերի տարբերակումը սարքի միջոցով. գիտափորձերը կներկայացվեն միջազգային փառատոնին

05/04/2021 schedule22:50

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցած 21 ուսումնական հաստատություններից եզրափակիչ փուլում առավելագույն միավոր են ստացել «Քվանտ» վարժարանի եւ Երեւանի 118 ավագ դպրոցի թիմերը, որոնք մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին:

Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է: Փառատոնը միտված է գիտական հետազոտությունների նկատմամաբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանելուն:

Միջազգային փառատոնին մասնակցող երկու թիմերի ծրագրերի ղեկավարների հետ զրուցել ենք դպրոցի թիմերի մասնակցության եւ ներկայացված ծրագրերի մասին:

Երեւանի N 118 ավագ դպրոցը ներկայացնող, ծրագրերի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ դեռ անցած տարի պիտի անցկացվեր գիտության փառատոնը, բայց համավարակի պատճառով այն չկայացավ, ուստի դպրոցի երկու թիմերը իրենց նախագծերը ներկայացրին այս տարի, եւ երկուսն էլ ունեցան հաջողություն փառատոնի շրջանակում. մեկը իրավունք ստացավ մասնակցելու միջազգային փառատոնին, իսկ մյուսը հաղթեց այլ անվանակարգում:

Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ Միջազգային փառատոնին մասնակցության իրավունք ստացած թիմի երեք աշակերտներից մեկը սովորում է 11-րդ, իսկ երկուսը՝ 12-րդ դասարանում: Խոսելով թեմայի՝ «Շաքարային դիաբետը եւ ալկոհոլը» ընտրության մասին՝ նա ասաց, որ միտքն առաջացել է գիտական ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Նունե Քոչարյանի եւ աշակերտների համատեղ քննարկումների արդյունքում: Սովորողները ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն ունի ալկոհոլը շաքարային դիաբետի վրա, եւ համապատասխան եզրակացություններ արել: Պետրոսյանի դիտարկմամբ՝ աշակերտները ձեռք են բերել վերառարկայական կարողություններ եւ հմտություններ, եւ քանի որ մասնակից երեխաները ցանկություն ունեն հետագայում բնագիտական մասնագիտություն ընտրելու, ապա այս պրակտիկան նրանց անշուշտ կօգնի:

«Գիտափորձերը իրականացնելու համար վերցրել են սպիտակ առնետներ, նրանց ներարկումներ են արել, որպեսզի նրանց մոտ առաջացնեն շաքարային դիաբետ: Դրանից հետո տարբեր դեղանյութեր են ներարկել, ուսումնասիրել են առնետների վարքը: Բոլոր գիտափորձերը երեխաները տեսանկարահանել են՝ տարբեր օրերի կտրվածքով ուսումնասիրելու կենդանիների վարքային փոփոխություննեը՝ պասիվությունը, ակտիվությունը, այս կամ այն դեղանյութի ազդեցությունը: Ամենազարմանալին եւ անսպասելին այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքում այն եզրակացությանը հանգեցին երեխաները, որ ալկոհոլը դրական ազդեցություն ունի շաքարային դիաբետի վրա: Գիտական փորձերի կազմակերպման, կենդանիների եւ այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար դպրոցն ամեն ինչով օգնել եւ օժանդակել է մասնակից երկու թիմերին էլ»,-նշեց Արեւիկ Պետրոսյանը:

Հիմնական բեռը, Պետրոսյանի խոսքով, ընկած էր գիտական խմբերի ղեկավարների վրա, ովքեր մեծ նվիրվածությամբ եւ հաճույքով աշխատել են երեխաների հետ՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, նույնիսկ որոշ գերատեսչությունների հետ: «Հատկանշական էր այն, որ երեխաները ցանկացած հարցերի պատասխանում էին առանց դժվարանալու. դա եւս վերառարկայական կարողություն էր: Շատ կարեւոր քայլ էր այն, որ փառատոնին ներկայացված ծրագրերին շատ մանրամասն ծանոթացան նաեւ նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարը, երկու փոխնախարարները, դպրոցների տնօրեններ, նախարարության տարբեր աշխատակիցներ: Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետական մակարդակով նման ուշադրությունը շատ ոգեւորիչ էր եւ անհրաժեշտ հենց առաջին հերթին մասնակից երեխաների համար, այսինքն՝ գերատեսչության ղեկավարները ոչ միան իրենց ներկայությամբ, այլ ներկայացված ծրագրերի վերաբերյալ մանրամասն հետաքրքրվելով, երեխաների հետ զրուցելով, ստեղծել էին ջերմ եւ հաճելի մթնոլորտ: Պետք է անպայման նշել, որ ժյուրիի անդամները շատ կոմպետենտ էին. ժյուրիի կազմում ընդգրկված գիտնականների կարծիքը եւ նրանց կողմից տրված գնահատականը շատ ոգեւորիչ էր եւ պարտադրող, քանի որ մրցույթը գնահատող անդամները տարբեր միջազգային մրցույթների եւ միջոցառումների մասնակիցներ են, իրենց գործում պրոֆեսիոնալ եւ նվիրված մարդիկ»,- հավելեց Ա. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգայում հարթակում իրենց ներկայացնելիք ծրագիրը բավականին հետաքրքիր կլինի. թիմը մեծ սպասումներով եւ հաղթելու մեծ հավատով է ներկայանալու միջազգային փառատոնին: Խոսելով միջոցառման նշանակության մասին՝ նա նշեց, որ փառատոնը մեծ նշանակություն ունեցավ սովորողների համար, եւ կարծում է, որ մյուս տարիներին փառատոնի մասնակիցները ավելի շատ կլինեն, որովհետեւ հետաքրքրությունը շատ մեծ էր:

Մենք զրուցեցինք Երեւանի N118 դպրոցի աշակերտուհի Անի Գեղամյանի հետ, ով ոգեւորված պատմեց թիմային աշխատանքի, գիտափորձերի մանրամասնությունների մասին: Ապագա բժշկի գիտական վերլուծությամբ նա ներկայացրեց, թե կոնկրետ ինչին են ուշադրություն դարձրել երեսուներկու առնետների վրա կատարած ուսումնասիրություններում՝ արյան մեջ գլյուկոզի քանակին, արյան ձեւավոր տարրերին եւ կենդանիների վարքագծին:

«Գիտափորձերում արձանագրել ենք, որ ալկոհոլը դրական ազդեցություն է ունեցել առաջին տիպի շաքարախտի վրա. գլյուկոզի քանակը արյան մեջ իջել է: Քանի որ աշխարհում կա շաքարախտից տառապող 400 միլիոն մարդ, եւ մեծամասնությունը օգտագործում է ալկոհոլային խմիչքներ, մեզ շատ հետաքրքում էր, թե ինչպես է ազդում ալկոհոլը առաջին տիպի շաքարախտի վրա: Ամինաթթվային խառնուրդը, որը մենք ներարկել էինք առնետներին, բարելավել էր ինսուլին չարտադրող բջիջների քանակը, եւ դրա շնորհիվ սկսվել է արտադրվել ինսուլին, այսինքն՝ ինսուլինի նման այն պարբերաբար ներարկելու կարիք չունի: Մենք ուզում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ բուժում գտնվի այս դժվարագույն հիվանդության համար: Մեր ուսումնասիրությամբ մենք էլ փորձ ենք արել՝ դրան նպաստելու»,- նշեց Անին:

«Քվանտ» վարժարանը ներկայացնող, «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» ծրագրի ղեկավար Գրիգոր Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմի մասնակից երեք երեխաները սովորում են 12-րդ դասարանում: Թեմայի ընտրության մասին վաղուց էին մտորում. ի վերջո, կենտրոնացան հոտերի տարբերակման գիտափորձի վրա: Աղաբաբյանի խոսքով՝ աշխարհում այսօր արհեստական բանականության միջոցով պատկերներ, դեմքեր, թվեր, տառեր ճանաչելու ծրագրեր կան, կան ձայնի ճանաչման ծրագրեր, բայց հոտառական զգայարանի վերաբերյալ ծրագրեր չկան: Քվանտի թիմը կազմել է իր ծրագիրը, սարք հավաքել եւ համակարգչով, նեյրոնային ցանցերի միջոցով սովորեցրել են սարքին իրարից տարբերել այս կամ այն հոտը՝ նարնջի կեղեւի, սպիրտի եւ այլնի :

«Մեր խնդիրն է նաեւ, որ սարքը հնարավորինս պարզ եւ էժան կառուցվածք ունենա, որովհետեւ միջազգային պրակտիկայում կան սարքեր, որոնք մի քանի հազար դոլարից են սկսվում. մենք շատ էժան չինական սենսորներ ենք պատվիրել եւ դրա հիման վրա ենք արել: Այդ պատճառով սարքը հիմա 6 հոտ է տարբերակում, բայց այդ 6 նմուշը հավաքելու համար մեզ մոտ մոտավորապես 12000 չափում է կատարվել»: Ինչ վերաբերում է բուն գիտափորձերին նախորդող աշխատանքներին, Աղաբաբյանը նշեց, որ նախապես իրենք ունեցել են հանդիպումներ տարբեր գիտնականների հետ, անգամ հանդիպել են ակադեմիկոս Վլադիմիր Միխայիլի Հարությունյանի հետ: Հարցին՝ միջազգային հարթակում ինչքանով հետաքրքիր կամ նորարարական կլինի իրենց ներկայացնելիք ծրագիրը, Վ. Աղաբաբյանն ասաց, որ անշուշտ հետաքրքիր կլինի, քանի որ հարցը արդիական է ու հետաքրքիր ամբողջ աշխարհում։ Նաեւ MIT-ն՝ Մասաչուսեթսի տեխնոգիական համալսարանն է այսօր մեծ թափով զվաղվում նման հարցով։

«Քվանտ» վարժարանի սան Ռոբերտ Սիմոնյանը, ով որոշել է դպրոցն ավարտելուց հետո ինֆորմացիոն անտանգության մասնագիտությունը ընտրել եւ խորանալ այդ մասնագիտության մեջ, նշեց, որ թիմային աշխատանքները սկսել են դեռ 11-րդ դասարանից:

«Արհեստական բանականության ոլորտում դեռ շատ հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններ կարելի է անել. այս ոլորտում նոր մտքերի ու գաղափարների կարիք կա, հիմնականում դա էր պատճառը, որ սկսեցինք դրանով զբաղվել: Աշխատանքներում եղել են ե՛ւ դժվարություններ, ե՛ւ ձեռքբերումներ, բայց վերջնական արդյունքը ստանալուց հետո միանգամայն ուրիշ էր ոգեւորությունը եւ հաջողության բերկրանքը»,- ընդգծեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1817 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան