Ինչից են վնասվել քոլեջի ծառերը. ուսումնական հաստատության ու տարածքի բնակիչների միջեւ հին վեճ կա

02/04/2021 schedule15:21

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որը պնդում էր՝ Երևանի Գլինկա 2 փողոցում գտնվող Թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրենը դիտմամբ վնասել է տալիս քոլեջի հարակից տարածքում գտնվող ծառերը։

«Քոլեջի հարակից տարածքի ծառերը վնասվում են տնօրենի պահանջով։ Ես հաստատ կարող եմ ասել, որ դա անում է քոլեջի տնօրինությունը, քանի որ ծառերի հատվածում պահակակետ կա, որտեղ պահակն է նստում, այդտեղ հաստատ այլ մարդ չէր գա, որովհետև ամբողջ տարածքը երևում է, պահակը կարող էր տեսնել՝ ով է արել, երևում է՝ ինչ է կատարվում, դրա համար ես ասում եմ, որ դա պահակն է անում քոլեջի տնօրենի հանձնարարությամբ։ Տաշում է, որ չորացնի ծառերը»,- պնդում էր քաղաքացին։ 

Թեթև արդյունաբերության քոլեջի տնօրենի տեղակալ Արայիկ Պողոսյանն էլ ծառերը տաշելու համար մեզ հետ զրույցում մեղադրեց քաղաքացուն՝ պարզաբանելով՝ «Այդ անձը, ով ահազանգել է, արդեն կասկածներ ունեմ, որ ինքն է դա կազմակերպել, իր շանը բերում է, շունն էլ վնասում է ծառերը, որովհետև քոլեջի դիմացի տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհ կա, որն իրենց ավտոմեքենաներով զբաղեցրել են շենքի բնակիչները, քոլեջի աշխատողների համար տարիներ շարունակ անհնար է մեքենան այդտեղ կայանել։ Սա ներքին լարված իրավիճակ է. մենք  պատերազմ ենք անում, իրենց մեքենան հանել ենք տալիս, իրենք, միևնույն է, գալիս են, շենքի դիմացը փակում, և, դրանից դրդված, ըստ երևույթին, իրենց զայրույթը արտահայտում են ծառերը վնասելու և մեզ վրա բարդելու միջոցով։ Ոչ մի անգամ շենքի բնակիչները այդ ծառերը չեն ջրել, ոչ էլ էտել են, ընդհակառակը, իրենց աղբն են բերում, լցնում քոլեջի դիմաց»։

Փոխտնօրենը մեր զրույցի ընթացքում մտաբերում է, որ վերջերս տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվել ու նշում՝ ծառերը գուցե դրանից հետո են վնասվել. «Ես չեմ կարող ճշգրիտ ասել՝ ինչի են վնասվել ծառերը, բայց մենք ասֆալտապատեցինք քոլեջի տարածքը, դրանից հետո շինարարական աղբը լցվել էր ծառերի արանքներում, մտածում ենք՝ գուցե էդ սարքից է եղել, որ ծառերի արանքները մաքրելիս վնասել է, բայց նայում եմ ծառերին՝ ոնց որ դանակով կամ այլ գործիքով կեղևը մաքրած լինեն, ցողունին վնաս չեն տվել»։

Վնասված ծառերի հատվածում կան նաև տեսախցիկներ, սակայն ո՛չ պահակները, ո՛չ տեսախցիկները չեն արձանագրել՝ ով է, ի վերջո, վնասել ծառերը։ Քաղաքացին դիմել է ոստիկանություն, ասում է՝ եկել, արձանագրել են վնասված 4 ծառ, նրանց այցից հետո վնասված ծառերը դարձել են 7-ը։ Դիմել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, ահազանգել է նաև ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ։ 

«Ոստիկանությանը ասել եմ այն, ինչ ներկայացրի, ասացին՝ պարզ է ու գնացին, թաղապետարանի կանաչապատման բաժնից էլ եկան, նորից նայեցին ու գնացին»,-հավելեց քոլեջի փոխտնօրենը։

ԿԳՄՍ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետին էլ, ինչպես մեզ փոխանցեց քաղաքացին, տնօրենը իր դիմումում պարզաբանել է՝ ծառերը վնասվել են բարձիչ տեխնիկայով ծառերի արանքից աղբը տեղափոխելու ընթացքում, վնասվել են շուրջ 4 ծառերի ցողուններ։ 

Մերի Խաչատրյան

Տպել
1158 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ