Կրակոցներ, պայթյուններ, պատանդներ, վիրավոր ու հրդեհ. մերձմոսկվայի իրադարձությունների հեղինակի ճակատագիրն անհայտ է

Կրակոցներ, պայթյուններ, պատանդներ,  վիրավոր ոստիկան ու խոշոր հրդեհ: Այս ամենն այսօր տեղի է ունեցել մերձմոսկովյան Միտիշիի «Նովիյե վեշկի» գյուղի քոթեջային թաղամասերից մեկի երկհարկանի առանձնատներից մեկում:

Ինչպես հայտնել է ՆԳՆ Մոսկվայի շրջանի վարչությունը, 61-ամյա մի տղամարդ իր տան պատուհանից կրակ է բացել, երբ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները եկել են իր տուն՝`ստուգելու զենքի ապօրինի շրջանառության մեջ նրա ներգրավվածության մասին կասկածները:

ՆԳՆ խոսնակ Տատյանա Պետրովան պարզաբանել է, որ տղամարդը նախ կրակ է բացել ավտոմատներից և 2 նռնակ է նետել ուժայինների ուղղությամբ:

«Ինտերֆաքս» -ը և «ՌԻԱ Նովոստի» -ն ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, սկզբում հայտնել են, որ տղամարդը բերման է ենթարկվել, սակայն Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի ներկայացուցիչ Օլգա Վրադին հայտնել է, որ դա այդպես չէ:

«Կենսաթոշակառուն արգելափակվել ու դիրքավորվել է տանը: Դեպքի վայրում աշխատում են ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները: 61-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է՝ Վլադիմիր Բարդանով», - ասել է նա:

Լրատվամիջոցները դեպքի վայրից հայտնել են, որ ժամեր շարունակ կրակոցներ ու պայթյուններ են լսվել տղամարդու տան մոտ: Իրավապահներն այդ ամբողջ ժամանակ փորձել են բանակցել հրաձիգի հետ:

Տեղեկությունների համաձայն, 3 մարդ պատանդառվել է կրակողի կողմից: Նրանք եղել են Բարդանովի ընտանիքի անդամները՝ դուստրը, փեսան ու թոռը: «Տղամարդը բաց է թողել թոռանը և դստերը: Այնուամենայնիվ, նրա մոտ պատանդառված է մնում մեկ տղամարդ: Ըստ նախնական տվյալների, նրա դստեր քաղաքացիական  ամուսինն է», - հայտնել է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը: Ավելի ուշ նա ևս ազատ է թողնվել:

Վրադիի խոսքով ՝ տան ներսում ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդված):

Նշվում է, որ իրավապահների աշխատանքին խանգարել է երկհարկանի տան բարդ կառուցվածքը և տիրոջ կողմից ցուցաբերված կատաղի դիմադրությունը: Վերջինս պարբերաբար նռնակներ է նետել և՛ ուժայինների ուղղությամբ, և՛ տան բակի: Հենց պայթյունների հետևանքով էլ հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է: Ինքը կրակահերթի հեղինակը մնացել է տանը,  նրա ճակատագիրը մի քանի ժամ անհայտ էր, մինչև որ Տասս գործակալությունը՝ հղում անելով իրավապահ համակարգի ներկայացուցչին, գրել է, որ նախնական տվյալներով, վերջինս մահացել է վառվող տան մեջ : Հրդեհի բռնկվելուց հետո տղամարդը դադարեցրել է պատասխան կրակոցները, նրան առաջարկվել է հանձնվել, սակայն նա մերժել է առաջարկն ու մնացել տան թեժ այրվող հատվածում և չի ցույց տալիս կյանքի նշաններ: Այս տեղեկությունները, սակայն,  հակասական են, քանի որ տղամարդու մահացած լինելու հանգամանքը վերջնականապես չի հաստատվել պաշտոնական մարմինների կողմից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է ոչ թե պարզապես նռնակի պայթյունից, այլ հենց թոշակառուն է այն նետել իր զինանոցի պահեստի վրա՝ զենքի ապօրինի պահեստի հետքերը վերացնելու նպատակով:

Աղբյուրի խոսքով ՝ հրշեջները սկսել են մարել բռնկված հրդեհը բավական ուշ, քանի որ ներսում կուտակված մեծաթիվ զնեք-զինամթերքի պատճառով հրշեջների կյանքի համար մտավախություն է եղել: Այն սկսել են մարել կրակի հանդարտվելուց հետո: «Հրդեհն ընդգրկել է մասնավոր տան գրեթե ամբողջ տարածքը», -նշվում է հրապարակումներում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ տղամարդու վնասազերծման գործողությունը տևել է ավելի քան ութ ժամ, դրան մասնակցել են Ռուսաստանի ազգային գվարդիայի «Ռիս», «Բուլաթ» և «Զուբր» հատուկ ջոկատների ուժայինները:

Հայտնի է իրավապահ մարմինների մեկ վիրավոր սպայի մասին: Անվտանգության ուժերից մեկի հատուկ ջոկատի զինծառայողը վիրավորում է ստացել ոտքի շրջանում: 

Որոշ լրատվականների պնդմամամբ, իրավապահները նռնականետից են կրակել տան ուղղությամբ: Սակայն, ըստ Tacc-ի աղբյուրի, ուժայինները ոչ թե ականանետ են օգտագործել, այլ լուսաձայնային նռնակ:

Ամբողջ գործողությունը տևել է շուրջ ինը ժամ (1 ժամը՝ հրդեհաշիջումը):

Հրապարակումների համաձայն, նախկինում տղամարդը համագործակցել է անվտանգության մասնավոր 2 ընկերությունների հետ և տիրապետել է չգրանցված ապօրինի զենքի, այդ թվում ` տարատեսակ նռնակների մեծ զինանոցի:

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ականատեսների, հայտնել է, որ կրակ բացած տղամարդը մեծ ունեցվածքի տեր է և իր ամառանոցի տարածքում անձնական կենդանաբանական այգի է պահել՝ վագրերով, արջերով և անգամ լուսանով:

 

Տպել
3683 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին