AstraZeneca պատվաստանյութը բավարարում է մեր նպատակների իրագործմանը․ Գայանե Սահակյան

«Ոչ մի երկիր դեռևս իր առջև նպատակ չի դրել վիրուսի շրջանառությունը ընդհատելու, բոլորի նպատակը առողջապահության բեռի նվազեցումն է, մահերի կանխարգելումը, հոսպիտալացումների կրճատումը և ծանր դեպքերի, բարդությունների կանխարգելումը։ Այս նպատակը նաև մենք ենք դրել մեր առջև, և այս պատվաստանյութը ամբողջովին բավարարում է մեր նպատակների իրագործման համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ խոսելով  «AstraZeneca» պատվաստանյութի մասին։

Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Այս պատվաստանյութը վերջին շրջանում նաեւ քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել։ Պատճառը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատվաստված 17 միլիոն քաղաքացուց 40-ի մոտ թրոմբի առաջացումն էր հետպատվաստումային շրջանում։ Եվրոպական որոշ երկրներ դադարեցրել էին այդ պատվաստանյութի օգտագործումը բնակչության շրջանում։

Գայանե Սահակյանը նկատեց, որ դա հնացած տեղեկություն է, եւ պատվաստանյութից հրաժարված երկրները նորից կիրառում են այն: Սահակյանի խոսքով՝ այս դեպքերի հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ դրանք որեւէ պատճառահետևանքային կապ չունեն պատվաստանյութի հետ։ Եթե պատվաստումը չարվեր, միեւնույն է, այդ ֆոնային իրավիճակը կլիներ. «Այս պատվաստանյութը իր կլինիկական փորձարկումների փուլերը ավարտել է, ունի ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառվելու թույլտվություն։ Արդյունավետությունը գնահատվում է 76 տոկոս, սա նշանակում է, որ պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ չեն զարգանա։ Պատվաստանյութը արդյունավետ է նաև ծանր դեպքերի կանխարգելման գործում, 100 տոկոսով կանխում է հոսպիտալացումների եւ մահերի դեպքերը»։

Հայաստան ներկրված պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբում գտնվող անձանց համար՝ 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց, բուժաշխատողների, տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների եւ աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների։ Մասնագետը նշում է՝ հակացուցումները շատ չեն․ «Հակացուցումները պատվաստանյութի դեպքում շատ սուղ են․ եթե մարդը ունի ալերգիա որեւէ բաղադրիչի վերաբերյալ, նախորդ դեղաչափից արձանագրվել է անաֆիլակտիկ շոկ, եթե տվյալ պահին ունի սուր վիճակ եւ բարձր ջերմություն կամ այլ հիվանդագին վիճակներ։ Եթե անձը ունի քրոնիկ հիվանդության սրացում, պատվաստում այդ դեպքում նույնպես չի լինում»։

Հետպատվաստումային շրջանում, ըստ կլինիկական փորձարկումների տվյալների եւ ամբողջ աշխարհում իրականացված պատվաստումների արդյունքների, նույնպես լինում են որոշակի ռեակցիաներ, ասում է Սահակյանը․ «Գրանցվում են տեղային ռեակցիաներ, ներարկման տեղում՝ ցավ, փոքր այտուց, կարմրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, փոքր-ինչ սուր շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններ, այսինքն՝ մկանացավ, ընդհանուր թուլություն։ Կարող է գլխացավ առաջանալ, բայց այս բոլորը ժամանակավոր են եւ կարճ են տեւում, առնվազն 48 ժամվա ընթացքում երեւույթները անցնում են, լուրջ հետպատվաստումային անբարեհաջող դեպք, որը բնորոշ է պատվաստանյութին, չի գրանցվել»։

Հայաստանը այս պատվաստանյութը ձեռք է բերել «COVAX Facility»-ի միջոցով, որը հնարավորություն է տալիս ապահովել մատչելիություն եւ հասանելիություն փոքր երկրների համար։ Առաջիկայում նախատեսվում են ներկրել այլ պատվաստանյութերի դեղաչափեր նույնպես։ Սահակյանը ընդգծում է՝ համաճարակային իրավիճակը մեզ մոտ շարունակում է լարված մնալ, սպառվում է մահճակալային ֆոնդը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է վիրուսի 7000 նոր դեպքերի գրանցում։

«AstraZeneca» պատվաստանյութի անվտանգության մասին խոսեց նաեւ ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը։ «Ես ուզում եմ ասել, որ այս պատվաստանյութը անվտանգ է եւ արդյունավետ: Այն դեպքերը, որոնք եղան, պատճառահետեւանքային կապ չունեն պատվաստանյութի հետ։ Մենք հետեւում ենք պատվաստանյութերի վերաբերյալ բոլոր տեղեկություններին, եթե դրա պատճառով ինչ-որ խնդիր է լինում, ասում ենք, եթե չկա՝ մենք ասում ենք, որ չկա։ ԱՆվտանգության առումով ամեն ինչ կանխարգելվող է։ Որպեսզի այն պահենք վերահսկողության տակ, անհրաժեշտ է, որ բուժաշխատողը պացիենիտից հարցնի՝ ունի նա ալերգիա, եղել են առաջ ալերգիայի բարդ ռեակցիաներ, երկրորդը՝ անաֆիլակտիկ շոկի ժամանակ բուժաշխատողը պետք է արագ արձագանքի եւ կարգավորի այդ խնդիրը, որովհետեւ այն շատ արագ լուծվում է։ Պատվաստանյութը շատ կարեւոր հարված է վիրուսին, այն շատ կարևոր քայլ է՝ փոխելու համաճարակային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում, բայց դեռ չպետք է մոռանանք նաև անվտանգության կանոնների մասին՝ կրենք դիմակ, սոցիալական հեռավորություն պահենք, դա ոչ ոք չի չեղարկել, դրանք եւս կարող են շատ բան փոխել»,- հավելեց նա։

Տպել
1175 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում