Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:

Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի՝ 2021 թվականի մարտի 5-ի 24-Ն հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

Համաձայն կարգի՝ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործունեությունը երաշխավորվում է 3 տարով, եթե կազմակերպությունը համապատասխանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած չափանիշներին: 

Ովքեր կարող են դիմել երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար

Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները (հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ), կրթության ոլորտում վերապատրաստումների փորձ ունեցող, համապատասխան մասնագետներով համալրված հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:

Երաշխավորման չափանիշներ

Ցանկում ընդգրկվելու համար դիմող կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ պահանջները. 

  • սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք՝ առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման համար,
  • վերապատրաստումը հեռավար կամ համակցված (միաժամանակ առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու տեխնիկական ու ծրագրային ապահովում՝ վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ, ուսումնանյութական բազա, կահավորանք, 
  • վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում՝ ղեկավար կամ մանկավարժական կադրերի վերապատրաստումների փորձ: Մասնագետները պետք է տիրապետեն ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման հմտություններին, ինչպես նաև գիտելիքներ ունենան հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական բովանդակային տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ: 

Երաշխավորվող կազմակերպությունը պետք է ապահովի.

  • ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
  • վերապատրաստումների գործընթացի կազմակերպչական աշխատանքների պլանավորում և դասընթացի արդյունքների գնահատում,
  • ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ՝ կատարած աշխատանքների վերաբերյալ: 

Մրցույթ՝ գնահատում և ընտրություն

Երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, որի հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներում:

Վերապատրաստում իրականացնելու ցանկություն ունեցող կազմակերպությունները հայտարարված ժամկետներում ներկայացնում են հայտ՝ ըստ սահմանված ձևի:  

Կազմակերպության համապատասխանությունն ուսուցիչ վերապատրաստող կազմակերպության համար սահմանված չափանիշներին որոշում է ԿԳՄՍ նախարարությունը:  Այդ նպատակով մինչև մրցույթ հայտարարելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով, որը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերը: Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով:

Հայտը կարող է մերժվել կամ ընդգրկվել երաշխավորված կազմակերպությունների ցանկում՝ 3 տարի ժամկետով: Ցանկում ընդգրկվում են առնվազն 80 միավոր հավաքած կազմակերպությունները:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից կատարվում է ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում: Եթե ուսուցիչների գնահատման արդյունքում վերապատրաստողը ստանում է 10-ից պակաս միավոր, ապա նախարարությունը քննարկում է նրա՝ որպես վերապատրաստող կազմակերպություն, հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Բացի դրանից՝ կազմակերպության գործունեության արդյունավետությունը գնահատվում է իր կողմից ներկայացվող ամենամյա հաշվետվության հիման վրա, որոնց քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը երաշխավորվածների ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:

Միաժամանակ դասընթացների բովանդակությունը գնահատելու հիմք են համարվում յուրաքանչյուր տարի՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ներկայացված հաշվետվությունները:  

Տպել
1302 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը