Դեկտեմբերից ֆիզկուլտուրայի դասերի մի մասը կփոխարինվի դահուկային պատրաստության դասերով եւ կանցնի ձնառատ վայրերում

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան առաջարկում է հանրապետության մի շարք դպրոցներում ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը շաբաթը մեկ անգամ փոխարինել բացօթյա դահուկային պատրաստության դասերով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել փորձնական ծրագրի առաջին քննարկումը: Ծրագիրը հավանության է առաջացել ԿԳՄՍ նախարարության կողմից: Նախատեսվում է, որ այն կիրականացվի այս տարվա դեկտեմբերից:

«Սա կարող է կարևոր քայլ դառնալ մարզաձևի մասսայականացման և հետևաբար զարգացման համար: Ծրագրի իրականացմամբ երեխաների շրջանում դահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրություն և սեր կառաջանան: Բացի դրանից՝ դահուկային սպորտի դասերը կնպաստեն երեխաների առողջության ամրապնդմանը, կբարձրանա նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»,- ասել է Կարեն Գիլոյանը և ընդգծել, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի ծրագրի իրականացմանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագրում ընդգրկված են Երևան, Գյումրի, Աշոցք, Ամասիա, Ապարան, Վանաձոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Հրազդան, Քաղսի և Վարդենիկ համայնքների հանրակրթակական մեկական դպրոցի մեկական դասարան:

«Մենք ունենք նախանշած որոշակի դպրոցներ, օրինակ, այն դպրոցը, որի ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր ֆեդերացիայի մարզիչներից է, սակայն մինչեւ նախարարության հետ չքննարկենք, վերջնական չենք կարող ասել, թե որ դպրոցներն են ներգրավվելու այս ծրագրում, քանի որ պետք է լինի նաեւ դպրոցի համաձայնությունը: Սակայն ծրագիրը շարունակական է լինելու. մասնակցային դասարանը հնարավորություն կունենա անցնել ծրագրային հաջորդ փուլը եւ մասնակցել ծրագրին մինչեւ հիմնական դպրոցի ավարտը: Նախարարության հետ քննարկումների արդյունքում վերջնական կկազմենք ցանկը եւ կներկայացնենք»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

«Դահուկային պատրաստության դասերը կանցկացնեն ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք նախապես կվերապատրաստվեն: Ծրագրի գործնական մասը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին, իսկ սեպտեմբերից կսկսենք իրականացնել տեսական մասը, որի ընթացքում կվերապատարստենք ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, կպատրաստենք համապատասխան ուղեցույցներ, տեսադասեր, որոնք կլինեն նաեւ մուլտերի, խաղերի միջոցով: Բավականին հետաքրքիր տեսագործնական դաս է դառնալու, այսինքն՝ նաեւ նոր մշակույթ ենք փորձելու մտցնել դպրոցական ծրագրում » ,-ասաց ծրագրի հեղինակը:

Ըստ Գագիկ Սարգսյանի՝ ծրագիրը երեխաների առողջությունը ամրապնդելուց բացի դահուկային սպորտը զարգացնելու նպատակ է հետապնդում:

«Դահուկային սպորտը լավագույն մարզաձեւերից է, որը պահպանում է առողջությունը, կանխարգելում է տարբեր շնչառական հիվանդություններ, այսինքն՝ այս ծրագրի միջոցով երեխաները ձմռանը չեն զրկվի բացօթյա ֆիզկուլտուրայով զբաղվելուց: Սա նաեւ լավագույն միջոցներից է լինելու հետագայում սպորտային ռեզերվը լրացնելու: Բնականաբար, այդ համայնքերից շատ տաղանդավոր երեխաներ կընդգրկվեն Հայաստանի դահուկային սպորտի ակադեմիայի շարքերում: Ծրագիրը փորձնական է, եւ հաջողության դեպքում, մենք նաեւ տարածելու ենք տարածաշրջանի այլ դպրոցներում» ,- ասաց նա:

Գագիկ Սարգսյանը նշեց նաեւ, թե ինչու են հենց վերը նշված համայքներին առաջնահերթություն տրվել.

«Հաշվի ենք առել ձյան, գույքային եւ մարդկային ռեսուրսների առկայությունը: Օրինակ՝ Ջերմուկում ձմռանը հնարավորություն ունենք անցկացնել թե՛ լեռնադահուկային սպորտ, թե՛ դահուկավազք: Ջերմուկում դահուկային պատրաստության դասերը չիրականացնելը մեծ բացթողում կլինի, որովհետեւ կա առատ ձյուն, լեռնադահուկային կենտրոն եւ լեռնադահուկային մասնագետ: Շահագրգռվածություն կա նաեւ համայնքի կողմից: Ջերմուկը նաեւ ակտիվացնել է պետք որպես ձմեռային տուրիզմի ուղղություն, մենք նաեւ այդ նպատակն ունենք: Ծաղկաձորում, Աշոցքում եւս ունենք դահուկային կենտրոն, եւ համապատասխան գույք » ,-նշեց նա:

Հարցին, թե դահուկային պատրաստության դասերը պետք է անցկացվեն դասացուցակով ֆիզկուլտուրային հատկացված դասաժամին ու դպրոցի մերձակա տարածքներո՞ւմ, թե՞ աշակերտներին հատուկ վայրեր են տեղափոխելու, ֆեդերացիայի քարտուղարը պատասխանեց, որ որոշ դեպքերում այդ դասերը կկազմակերպվեն շաբաթ-կիրակի:

«Երեւանում ծրագիրը կարելի է իրականացնել անվադահուկներով: Սակայն կարող ենք նաեւ մի փոքր փոփոխել ընթացակարգը. ուղղակի երեխաներին շաբաթ կամ կիրակի օրերին կտեղափոխենք երևանամերձ ձյունառատ վայր, եւ այնտեղ դահուկային պատրաստություն կիրականացնենք: Ջերմուկում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ կարվի, Գեղարքունիքի մարզում՝ նույնպես, Ծաղկաձորում՝ գուցե դասերից հետո, որովհետեւ ճոպանուղի բարձրանալու խնդիր կա: Այսինքն՝ յուրաքանչյուր համայնքի համար հաշվի կառնենք այդ համայնքին ու դպրոցին հարմար գրաֆիկը» :

Ծրագրի հեղինակը նաեւ նշում է, որ համապատասխան մարզագույք չունեցող դպրոցներին նախարարության եւ ֆեդերացիայի համատեղ ջանքերով կհատկացվի անհրաժեշտ գույքը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1653 դիտում

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ