Բակալավրիատում պետք է ունենալ 180-240 միավոր. ուսանողն ինքը կորոշի՝ որքան ժամանակում այն հավաքել ու ավարտել բուհը

29/03/2021 schedule20:23

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով կրթական երկաստիճան համակարգը կփոխարինվի եռաստիճանով, իսկ այդ մակարդակներում սովորելու ժամկետը կընտրի ուսանողը:

Այսինքն՝ ներկայիս բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգի փոխարեն կլինի բակալավր-մագիստրոս-դոկտոր որակավորումների համակարգը:

Ասպիրանտական ծրագիրը, որը հիմա համարվում է հետբուհական, կընդգրկվի բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան: 

Իսկ ներկայիս գործող գիտական երկու աստիճանակարգությունն էլ՝ գիտության թեկնածու եւ գիտության դոկտոր, բերվել է միաստիճանի՝ գիտության դոկտոր համակարգի, իսկ գիտությունների թեկնածուի աստիճան այլեւս չի լինի: Օրենքի այս փոփոխությունը հնարավորություն կտա գիտական աստիճանակարգությունը համապատասխանեցնել եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների շրջանակին:

Օրենքի կարգավորմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից առկա եւ հեռակա ուսուցման մեխանիզմը կփոխարինվի լրիվ կամ մասնակի բեռնվածության:

Եթե այժմ անհրաժեշտ կրեդիտները հավաքելու եւ ուսումնառությունը ավարտելու համար առկա եւ հեռակա ուսուցման ժամանակ սահմանված է հստակ ժամանակահատված' ըստ մակարդակների, ապա լրիվ եւ մասնակի ուսումնառության ժամանակ ուսանողն ինքն է ընտրում իր կրթության տեմպը եւ թե քանի տարում է ավարտելու բուհը:

Նոր օրենքի համաձայն, բակալավրիատում ուսումնառության ընթացքում անհրաժեշտ կլինի ապահովել 180-240 կրեդիտ: Ուսանողը կարող է այդ կրեդիտներն ապահովել 3-7 տարիների ընթացքում՝ իր ընտրությամբ:

Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում պահանջվող կրեդիտները 60-120-ն են, որն ուսանողը կարող է ապահովել 1 կամ 2 տարում՝ դարձյալ իր ընտրությամբ:

Դոկտորի որակավորում ստանալու համար սահմանված 180 կրեդիտը ուսանողը պետք է ապահովի առնվազն 3 տարում: Լրիվ բեռնվածության դեպքում այն կարող է երկարացվել մինչև 1 տարով:  

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց լրիվ եւ մասնակի բեռնվածության առանձնահատկությունները՝ նշելով հետեւյալը.

«Ուսանողի տարեկան ուսումնական լրիվ բեռնվածությունը 60 կրեդիտ է: Եթե ուսանողը ապահովում է այդ կրեդիտների 75 տոկոսից ավելին, ուրեմն նա լրիվ ծանրաբեռնվածությամբ է սովորելու: Մասնակի բեռնվածության դեպքում պետք է ապահովել տարեկան 60 կրեդիտի 50 տոկոսը, հակառակ դեպքում՝ ուսանողը կարող է հեռացվել բուհից: Եվ եթե ինչ-որ տեղ ուսանողն ընդհատում է իր ուսումնառությունը, վերահաշվարկ է կատարվում, թե, օրինակ, ինչպես է ծրագիրը փոխվել, կամ գուցե նոր վերջնարդյունքներ են պահանջվում համալրելու եւ այլն, բայց այստեղ կարեւորն է այն, որ իր կուտակածն արդեն մնայուն է»:

Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ այս ճկուն համակարգը ուսանողին հնարավորություն է տալիս իր սեփական ցանկությամբ  դասընթաց, մոդուլ ընտրելու: «Սա շատ կարեւոր գաղափար է, սովորեցնում է ընտրել որոշակի չափանիշներ: Հենց այդ ընտրության վրա է կառուցված ամբողջ համակարգը: Ընտրությունը շատ կարեւոր քաղաքացիական արժեք է, որովհետեւ ընտրել պետք է ըստ բովանդակության, ըստ վերջնարդյունքի, եւ ոչ թե ըստ վերնագրի կամ մարդու: Իհարկե, այդ բաղադրիչն էլ կա, բայց այստեղ կարեւորվում է ընտրելու գործընթացին սովորեցնելն ու ընտրելու սուբյեկտ զգալը: Եվ այդ ընտրությունը բերում է պատասխանատվություն: Չէ՞որ ուսանողը դրանով ստանձնում է իր ուսումնառությունը կազմակերպելու կարեւոր գործառույթը, որը գործող համակարգում ոչ թե իրենն է, այլ՝ բուհինը, քանի որ նա շարժվում է ըստ բուհի ուսումնական պլանի: Այս դեպքում  ուսանողն իր ուսումնառության գործընթացի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն է»,- դիտարկում է նա:

Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն լրիվ բեռնվածությամբ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը չի կարող օգտվել պետության կողմից կրթաթոշակ ստանալու հնարավորությունից: Այս առումով, հին ու նոր օրենքների միջեւ փոփոխություն, ըստ էության չկա: Հիմա հեռակա ուսուցման համակարգի ուսանողները պետական պատվերով սովորելու հնարավորություն չունեն: Նոր օրենքով էլ ուսումնառության երկարատեւ ժամանակահատված ընտրած ու հետեւաբար զուգահեռ աշխատելու հնարավորություն ունեցողները միայն վճարովի համակարգում կսովորեն:

Նոր օրենքով ուսանողին հնարավորություն կտրվի օգտվել ինտեգրված եւ համատեղ կրթական ծրագրերով ուսուցման եղանակներից:  

Ինտեգրված ուսուցման դեպքում ուսանողը կարող է միաժամանակ սովորել բարձրագույն կրթության երկու աստիճաններում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում եւ միանգամից ստանալ մագիստրոսի աստիճան: Ներկայումս այս կարգը գործում է  բժշկական համալսարանում:  Իսկ համատեղ կրթական ծրագրի էությունը նրանում է, որ ուսումնառության մի մասը ուսանողը կարող է իրականացնել մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունում, մի մասն էլ՝ մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունում, ընդ որում՝ բուհերից մեկը կարող է լինել հայաստանյան, մյուսը՝արտերկրյա:

Նոր օրենքը նաեւ օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացման հնարավորություններ կընձեռի: 

Ներկայում ՀՀ քաղաքացիների համար կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացումն օտար լեզուներով չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ օտար լեզուն կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունն է։ Նոր օրենքի շրջանակներում՝ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։  

Փոփոխություններ են կատարվել նաեւ ուսխորհրդների եւ նրանց աշխատանքների իրագործման համակարգում:

Եթե այժմ բուհն ունի մեկ ուսանողական խորհուրդ,  ապա նոր օրենքով՝ բուհում կլինեն մի քանի ուսանողական միավորումներ, որոնք կարող են հանդես գալ ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով: Ուսանողական միավորումների թվի կարգավորումը կկատարվի բուհի կողմից:

Բուհում ուսանողը կսովորի տիրապետել «ակադեմիական լեզվին»:

Ըստ այդմ՝ բուհերում կստեղծվեն ակադեմիական գրագրության կենտրոններ, որոնք հնարավորություն կտան սովորել՝ ինչպես կարելի է ճիշտ գրել կուրսային աշխատանքներ, տարբեր հետազոտական, ավարտական աշխատանքներ ու գիտական հոդվածներ:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1721 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք