Քաղաքացիների 30%-ը համակրում է Փաշինյանին, 10-15%-ը` Քոչարյանին. մնացած 50%-ը ԼՀԿ-ի պոտենցիալ ընտրողներն են. Գորգիսյան

26/03/2021 schedule13:17

Իշխանություններին ձեռնտու է գնալ ընտրությունների վարկանշային ընտրակարգով, եթե նրանք ունեն քաղաքական գործիչներ, ովքեր չեն ամաչում ժողովրդի երեսին նայել, մարզեր գնալ, շփվել քաղաքացիների հետ: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը կողմ է ԸՕ-ի փոփոխություններին:

«Իրենք ուզում են վարչապետը քարոզարշավ անի, իրենք ունենան վարչապետի կցորդ պատգամավորներ, որոնք վաղը հլու-հնազանդ անելու են այն ամենը, ինչ կհրամայի վարչապետը: Իրենք ուզում են ունենալ կոճակ սեղմողների Ազգային ժողով: Նրանք համարում են, որ վարչապետը ունի ամենաբարձր ռեյտինգը, և նա իր անձով կարող է տանել շատ ավելի ձայն: Եվ նրանք չունեն այն երկրորդ, երրորդ, չորրորդ համարները՝ որպես թիմ, ովքեր նույնպես ինչ-որ ավելացած արժեք են ստեղծում այդ թիմում և կարող են նպաստել այդ թիմի ռեյտինգին, ձայն հավաքելուն, քաղաքացիների վստահությանը:

Գորգիսյանը նաև ասաց, որ իշխանությունների համար ձեռնտու է ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր մակարդակը: «Գործող ընտրակարգով կան մոտավորապես 1000 քաղաքական գործիչներ, ովքեր ուզում են դառնալ պատգամավոր: Եվ քաղաքացիները այդ 1000-ի մեջ ընտրություն կատարելիս մասնակցում են ընտրության, որովհետև այդ 1000-ից ինչ-որ մեկին համակրում են և ուզում են նրան տեսնել Ազգային ժողովում: Եթե մենք այդ 1000-ը փոխարինում ենք 10 հոգով, մասնակցության տոկոսը նվազում է: Եվ մենք հասկանում ենք, չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանը, ենթադրենք, հաշվարկել է, որ ինքը ունի 30 տոկոս ձայն, որը 1 միլիոն մասնակցության դեպքում 300.000 է, բայց 600.000 մասնակցության դեպքում 50 տոկոս է: Այսինքն՝ նրանք փորձում են նվազեցնել քաղաքացիների մասնակցությունը ընտրական պրոցեսներին՝ հույս ունենալով, որ իրենց հետևորդները անպայման կգնան, անպայման կընտրեն, և իրենք կունենան ավելի բարձր տոկոս քիչ մասնակցության պարագայում»:

Պատգամավորը նշեց, որ այսօր քաղաքացիների մոտավորապես 30 տոկոսն է համակրում Նիկոլ Փաշինյանին: «Դա աճելու տեղ չունի, դա միայն նվազելու միտում ունի: Պայմանականորեն ունենք մեկ այլ բևեռ, ենթադրենք՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը, ենթադրենք, ունի 10-15 տոկոս ձայն՝ տարբեր հաշվարկներով: Մնացած 50 տոկոսը չի ուզում ոչ վերադարձ նախկինին, ոչ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա, այդ 50 տոկոսը պոտենցիալ «Լուսավոր Հայաստանի» ընտրողն է, այդ 50 տոկոսի ձայներն է հավակնում ստանալ «Լուսավոր Հայաստան»-ը»:

Տպել
910 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել