Հիվանդը կարող է մոռանալ, որ ինքը վարակված է․ Covid-19-ը պատճառ է դառնում հիշողության կորստի

25/03/2021 schedule15:04

Մինչ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է շրջել ողջ աշխարհով՝ արդեն գրեթե 27 միլիոն մարդու մահվան պատճառ դառնալով, մասնագետները շարունակում են բացահայտել վիրուսի մնացյալ գաղտնիքները։ Բացի մարդու շնչառական համակարգը և թոքերը ախտահարելուց, հիվանդությունը կարող է առաջացնել հոգեկան առողջության խնդիրներ, ինչպես անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Հիմա պարզվում է՝ վարակն ախտահարում է նաև կենտրոնական նյարդային համակարգը՝ հիվանդների մոտ երբեմն  առաջացնելով հիշողության կորուստ։

«Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ COVID-19-ը կարող է առաջացնել հիշողության տարբեր աստիճանի կորուստ, բայց դա պայմանավորված է նրանով, թե հիվանդի օրգանիզմը որքան ծանր է տանում կորոնավիրուսային հիվանդությունը: Հիշողության կորուստը հատկապես հանդիպում է մեծահասակների մոտ․

«Որոշ վիրուսներ ավելի շատ հակված են կենտրոնական նյարդային համակարգը ախտահարելու: Կորոնավիրուսը նույնպես ախտահարում է այն, մասնավորապես՝ գլխուղեղը, և այդ դեպքում մենք կարող ենք գործ ունենալ հիշողության մեխանիզմների կորուստի հետ։ Տարածված երևույթ է, երբ  կորոնավիրուսային հիվանդության սուր շրջանում մեծահասակները, հատկապես՝ 69-անց մարդիկ, ունենում են կողմնորոշվածության, հիշողության հետ կապված սուր խանգարումներ, որոնք հետագայում, նայած թե ինչպես կընթանա հիվանդությունը՝ կառաջանա՞ն թոքաբորբ, թթվածնի պակաս, կարող են ավելի երկար պահպանվել, հատկապես տուժում է կարճաժամկետ հիշողությունը։ Այսինքն՝ դա կախված է, թե ինչքան ծանր է տանում մարդը վիրուսը, հավելյալ՝ նրա տարիքը, ուղեկցող հիվանդությունը»,- ասաց բժիշկը՝ նշելով՝ շատ քիչ է հավանական, որ վիրուսը, չախտահարելով նյարդային համակարգը, առաջացնի հիշողության կորուստ: Իսկ հիշողությունը կորցրած հիվանդների ընդհանուր տվյալներ նյարդաբանը չուներ:

Խաչատրյանը պարզաբանում է՝ հիշողության կորստի առաջին ախտանշանների դեպքում հիվանդը կարող է չկողմնորոշվել, չհասկանալ՝ որտեղ է գտնվում, չհիշել իր հարազատներին, չգիտակցել՝ որ ժամանակում է գտնվում։ Եթե հիվանդի վիճակը շատ բարդ է, հնարավոր է՝ նաև մոռանա, որ ինքը վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Իսկ հիշողությունը երբեմն կարող է ուշ վերականգնվել, հատկապես՝ մեծահասակների դեպքում, եթե նրանց մոտ առկա են քողարկված ուղեկցող հիվանդություններ․  

«Վիրուսը  ծանր տարած անձանց մոտ հիշողության կորուստը կարող է երկար պահպանվել։ Հիմնականում առողջանալուց հետո հիվանդների մոտ դա դեպի լավն է գնում,  վերականգնվում է, պարզապես քանի որ գործ ունենք հիմնականում ավելի տարեց հիվանդների հետ, այդ տարիքում գուցե քողարկված, նոր սկսվող ալցհայմերի հիվանդությամբ, անոթային դեմեցիա հիվանդությամբ անձիք լինեն, որոնց մոտ նշված հիվանդությունները վիրուսի դեպքում դառնան ավելի արտահայտիչ։ Այդպես լինում է ոչ միայն քովիդի դեպքում. ցանկացած սուր սոմատիկ հիվանդության ժամանակ դրանք, այսպես ասած, կարող են ջրի երես գալ, բարդանալ, և վերականգնումը արդեն կարող է բարդ լինել կամ ընդհանրապես չվերականգնվել։  Որոշ հետազոտությունների համաձայն, սակայն, հնարավոր է, որ նույնիսկ վիրուսի թեթև ընթացք ունեցած անձիք այլ գործոնների առկայության պատճառով՝ բարձր տարիք, ուղեկցող հիվանդություն և այլն, ունենան հիշողության կամ ավելի ճիշտ ճանաչողական ֆունկցիայի երկարատև վատացում»,- ասաց նա։

«Ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում վիրուսի ընթացքում հիշողության կորուստը գրեթե չի հանդիպում»,- նշեց մասնագետը: Նյարդաբանական դրսևորումները քիչ են հանդիպում հատկապես երեխաների մոտ։ Փոխարենը ավելի երիտասարդ հիվանդների մոտ ի հայտ է գալիս վարքային դրսևորումների շեղում․

«Հիվանդները ունենում են պանիկայի գրոհներ, տրամադրության անկում, դեպրեսիա։ Վախը և տագնապը երիտասարդների մոտ են ի հայտ գալիս կամ նրա հարազատների մոտ: «Որոշ հիվանդների մոտ այդ վիճակը հետագայում էլ բավականին հաճախ է մնում, որոշների մոտ բավականին սրված է մնում, իրենք երկար ժամանակ կարող են գնահատվել լարվածությունից, քնի բացակայությունից, տրամադրության անկումից։ Այսինքն՝ կախված վիրուսի նկատմամբ իրենց վերաբերմունքից. եթե վախենում են, մտածում են կբարդանա: Նախորդող հոգեկան պատմությունն էլ է շատ կարևոր։ Դա յուրաքանչյուր սուր իրավիճակում հիվանդները կարող են ունենալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նման իրավիճակում հիվանդը կարող է չցանկանալ սնվել, ինչպես նշեց նյարդաբանը, բայց կան միջոցներ, որոնցով ագրեսիվությունը կամ գրգռվածությունը հանվում են նրա միջից, և արդեն հիվանդը ավելի ադեկվատ է դառնում ու համագործակցում բժիշկների հետ։ Մասնագետը նաեւ նկատում է, որ եթե նյարդաբանական ու հոգեկան առողջության խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ավելի վաղ, քան կորոնավիրուսով վարակվելը, հնարավոր կլինի էապես խուսափել վարակի հետեւանքով դրանց հնարավոր բարդացումից:

Խոսելով նաև վիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ առաջացած խառնաշփոթի մասին, երբ դրանց վերաբերյալ բացասական ինֆորմացիան մարդկանց մոտ կարող է առաջացնել վախ՝ Սամսոն Խաչատրյանը նշեց՝ մարդիկ պետք է բանական մոտեցում և ըմբռնում ցուցաբերեն այդ հարցին, որովհետև պատվաստանյութերից առաջացած բարդությունների տոկոսները սովորաբար շատ չնչին են։

Հավելենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում արձանագրվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ։ Այսօր արդեն հաստատվել է հիվանդության 1257 նոր դեպք, ավելացել են նաև մահացության թվերը՝ 18 մահվան դեպք մեկ օրում։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր՝ եթե հասարակությունը զգոն չլինի, չպահպանի անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք։

Մերի Խաչատրյան

Տպել
2681 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև