Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարը՝ ԳՇ պետի մասին իր հայտարարության մասին

«Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի ու արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, փաստացի կա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- այս մասին այսօր Կառվավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ իր հարցազրույցներից մեկում Գրիգորյանը հայտարարել էր, թե ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը՝ հերքելով Օնիկ Գասպարյանի տարածած տվյալ հայտարարությունը:

«Պատմության տեսանկյունից, եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են այն բոլոր թեզերը, մտքերը, որոնք ես այդ հարցազրույցում ասել եմ»,- հավելեց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշեց Գրիգորյանը:

Իսկ թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին Գլխավոր շտաբի՝ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե իբր ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը, Գրիգորյանը մեկնաբանեց.

«Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսացած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»:

Նկատառմանը, որ Ռուսաստանը նույնպես կոչ էր արել պատերազմը կանգնեցնել, և հարցին՝ ինքն է՞լ է կարծում, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է, Արմեն Գրիգորյանը նշեց, որ պատերազմը դադարեցնելու առնվազն երեք հրապարակային հայտարարություն է եղել, որից առաջինը՝ հոկտեմբերի 10-ին, և պատերազմը չի դադարել ոչ թե իրենց որոշումների պատճառով, այլ այն պատճառով, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունեին Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը. «Ընդհանուր առմամբ, դրա վերաբերյալ քննարկումներն առաջին անգամ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում է եղել, և այդ ժամանակ, որ որոշում է կայացվել, դա չի իրագործվել, որովհետև պատերազմի դադարեցումը դա միակողմանի գործողություն չէ: Այստեղ շատ շահարկման թեմա կա: Կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք պարզաբանումներ տալ, որ հասկանալի լինի: Շուշիի մասով վարչապետը հստակեցումներ տվել է: Այո՛, Շուշին հայկական քաղաք է»:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա, զինված ուժերը նույնիսկ պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

«Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի զինված ուժեր: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով ՍՈՒ-երի և հրթիռներ ձեռք բերելու խնդրին՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ պատերազմն ավելի շուտ սկսվեց, քան ձեռք կբերվեին հրթիռները, քանի որ ՍՈՒ-երը և դրա հետ կապված զինամթերքը գնելու գործընթացը դիտարկվել էր երկարաժամկետ կտրվածքով. «Կան պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակի հրթիռներ, և խնդիրն այն է, որ պետք է լավագույնն ունենալ։ Այն, ինչ մինչ այդ ունեցել ենք, դրանք որոշակի սահմանափակումներ են ունեցել»,- եզրափակեց նա:

Տպել
1585 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս