Կառավարությունը մեղմացրել է պետական գնումներին մասնակցելու պահանջները. մրցակցությունը կավելանա

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում՝ պայմանավորված գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման եւ այլընտրանքների ձեւավորման անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաեւ այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն խթանում գնման մրցակցային ընթացակարգերում մասնակցության աստիճանի ավելացմանը, այդ թվում՝ ՓՄՁ-ների առումով:

Հարցը զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հերթով ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում այս փոփոխությամբ՝

Մասնակցին տալ հնարավորություն ապահովումը ներկայացնել նաեւ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխիքի ձեւով,

Եթե մասնակիցը, կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն ՀՀ-ին շնորհված վարկանիշի չափով, ապա վերջինս չի ներկայացնում որակավորման ապահովում,

Որակավորման ապահովման պայմանը մինչեւ 25 մլն դրամ գնումների դեպքում կիրառել տուժանքի ձեւով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության եւ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով,

Մինչեւ 70 մլն դրամ գնումների դեպքում ապահովման չափը սահմանել 15%, իսկ 70 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ 30%,

Կանխավճարի առավելագույն չափը 25%-ի փոխարեն սահմանել 30%՝ անփոփոխ թողնելով այն կարգավորումները, համաձայն որոնց՝ կանխավճարի չափը ի սկզբանե հրապարակվում է հրավերում, եւ մասնակիցը կարող է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30-ը կազմակերպվող գնման մրցակցային ընթացակարգերում պատվիրատուն կարող է կանխավճարի առավելագույն չափը սահմանել մինչեւ 50%,

Բարձրացնել հայտի ապահովման կիրառման շեմը՝ 10 մլն դրամ գնումների փոխարեն այն կիրառել 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում,

Մինչեւ 25 մլն դրամ գին ունեցող գնումների դեպքում պայմանագրի ապահովումը հաղթող մասնակիցը կներկայացնի տուժանքի ձեւով, իսկ 25 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության եւ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում պայմանագրի ապահովումը կներկայացվի բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս որոշումը տարածվելու է այն բոլոր գործարքների վրա, որոնք հիմա ընթանում են:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ իր հերթին ասաց, որ այս փոփոխությունը շատ ողջունելի է. «Մարզերում իրականացվող շինարարական ծրագրերում, հատկապես մարզային ընկերությունները տարբեր դժվարությունների էին բախվում: Այս փոփոխությունը նոր հնարավորություն կբերի: Այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ Հայաստանում մանր ու միջին հզորության շինարարական ընկերությունները չէին կարողանում զարգանալ ու ավելի մեծ շինարարական մրցույթների մասնակցել»:

Սանոսյանի կարծիքով՝ մարզերում իրականացվող խոշոր ծրագրերում մրցակցությունը կավելանա, շատ ընկերություններ կմասնակցեն, ինչը նաեւ կբերի հայտարարվող մրցույթների արժեքի իջեցմանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ու համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական աշխուժություն կբերի:

Տպել
1068 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին