ՌԴ Պետդուման ընդունել է Պուտինին կրկին վերընտրվելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման չորեքշաբթի կայացած լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխություններին համապատասխան օրենքի նախագիծ, որը, ի թիվս այլ հարցերի, իրավունք է տալիս երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա` առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետներն ու զրոյացնելով դրանք: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով:

Փաստաթուղթը Պետդումա էին ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը նոյեմբերին: Փաստաթղթով սահմանվում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը առնվազն 35 տարեկան է և  առնվազն 25 տարի մշտապես բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն, կարող է ընտրվել երկրի նախագահ: Այս դրույթը չի տարածվում այն ռուսների վրա, «ովքեր նախկինում ունեցել են պետության քաղաքացիություն, որն ընդունվել է կամ որի մի մասը ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում ՝ դաշնային սահմանադրական օրենքին համապատասխան»:

Նախաձեռնությունը սահմանում է նաև Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը փոխարինող անձի տարիքային սահմանափակում: Ենթադրվում է, որ նա կարող է լինել Ռուսաստանի քաղաքացի, որի 30 տարին լրացել է: Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկարողանա վաղաժամկետ դադարեցնել իր առաջարկով նշանակված տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները: ԿԸՀ-ն կկարողանա ժամանակից շուտ ազատել ընտրական հանձնաժողովի անդամին միայն հիմնավորված փաստերի  հիման վրա, որի հետ միասին պետք է ներկայացվի նոր թեկնածուի առաջարկ:

ԿԸՀ-ին նաև լիազորված է «Սիրիուս» դաշնային տարածքի համար ստեղծել առանձին տարածքային ընտրական հանձնաժողով:

Նոր կանոնները նաև հնարավորություն են տալիս ընտրական հանձնաժողովներին `ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելով, քվեաթերթիկում կրճատել թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանում ընդգրկված են ավելի քան տաս թեկնածուներ կամ թեկնածուների ցուցակներ: Բացի այդ, ընտրական հանձնաժողովները կկարողանան մեծացնել շարժական տուփերի քանակը, որոնք լրացուցիչ կարող են օգտագործվել բացօթյա քվեարկության համար:

Փաստաթուղթը նաև հստակեցնում է Պետդումայի պատգամավորներ ընտրելու մասին օրենքի նորմերը և արգելում է միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված քաղաքացիներին առաջադրվել և ընտրվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր հինգ տարի ժամկետով՝ դատվածության վերացումից կամ ավարտից հետո:

Վերադառնալով Պուտինին վերընտրվելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությանը, հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ ամենամյա տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դեռևս չի որոշել՝ առաջադրվելու՞ է 2024 թվականի նախագահական ընտրություններում, թե՝ ոչ, թեպետ, ինչպես վերը նշվեց, նա լիարժեք ունի նման իրավունք:

«Ես դեռ ինքս ինձ համար որոշում չեմ կայացրել ու չգտեմ՝ կգնամ, թե չեմ գնա  2024 թվականի ընտրություններում որպես թեկնածու, թեպետ դրա պաշտոնական թույլտվությունը ժողովուրդն է տալու: բուն հարցի պատասխանը ժամանակը կտա, կտսենենք», - ասել է Պուտինը:

Պուտինը ՌԴ-ի երկարաժամկետ նախագահն է: Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո նա կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2000 թվականի մարտին Պուտինն ընտրվեց նախագահ, ապա 2004-ին վերընտրվեց: 2008-ին դարձավ վարչապետ, իսկ նախագահ ընտրվեց նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

2012-ին՝ արդեն 6 տարով, Պուտինը երրորդ անգամ վերընտրվեց, ապա 2018-ին՝ չորրորդ անգամ:

Նրա նախագահության այս ժամկետը կավարտվի  2024 թվականինին: Նա գերազանցել է Լեոնիդ Բրեժնևի ղեկավարման ժամկետը և այդ առումով առայժմ զիջում է միայն Իոսիֆ Ստալինին:

Տպել
1233 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա