Երևան
14 °C
Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեկ բաժակ սուրճը խմեց, արագ տնից դուրս եկավ: Թալիշում ապրող Կարապետյանների տանը պատերազմի առաջին պահին դեռ խաղաղություն էր տիրում: Փոխգնդապետ Մանվել Կարապետյանի կինը հիմա է հասկանում՝ թվացյալ խաղաղություն:
«Ես մենակ մեքենայի ձայնից տեղյակ եղա, որ գնաց: Պուճուր աղջիկս շուտ էր արթնացել, տարա, որ պառկեցնեմ, ու գրադն ընկավ: Վայրկյանների ընթացքում երեխեքին վերցրել եմ, մեծս քնած էր, պուճուրը՝ արթուն, իջեցրել եմ ապաստարան: Հետո փորձեցի տուն բարձրանալ, բայց անհնար էր, խփում էին, աննկարագրելի էր: Էն, որ պադվալի պատուհանից տեսնում ես, որ գետնին ընկած վիրավոր մարդ կա, բայց դու չես կարողանում գնաս, արնաքամ է լինում, ու չես կարող օգնել, ահավոր է: Մեր շենքերի մոտ խանութ կար, էդ խանութի աշխատողն էր, դուրս էր եկել խանութից, ու էդ պահին սկսվել էր պատերազմը: Ինչքան ապրեմ, էդ հիշողությունները թարմ կմնան, ջնջվելու բան չի»,- պատմում է պատերազմում նահատակված փոխգնդապետի կինը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը:
Ամուսնացան 2014 թվականի նոյեմբերին: Զույգաղբյուրում չապրեցին: Հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվեցին Արցախ: Մանվելն այնտեղ էր ծառայում:
«Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր, երբ մենք իրար հետ էինք: Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ»,- պատմեց կինը:
«Տուն էլ որ գուկար, էլի զինվոր էր, համեստ, հասարակ էր իմ տղեն»,- Մանվելի հայրն է պատմում՝ Արծրունի Կարապետյանը: Ասում է՝ որդին ամուր էր կապված Արցախին, իր կյանքն այլ վայրում չէր պատկերացնում: Ու հենց Արցախին էլ տվեց իր կյանքը, անմահացավ այդ հողում, հերոսացավ:
«12 տարի Թալիշը պահեց, էլ պոկ չեկավ էդ Թալիշից, կյանքը տվեց Թալիշին: Շատ շանսեր կային, որ գար Հայաստան, բայց չեկավ: Երևի կսիրեր Թալիշը, որ չեկավ: Ամեն անգամ ես կըսեմ՝ դու մեզի չխղճացիր, ըբը քու երկու երեխեքիդ է՞լ չխղճացիր: Կյանքդ տվեցիր բոլորի երեխեքի համար»,- իր հույզերն ու որդու լուսանկարի հետ ամենօրյա իր զրույցից մի մաս է պատմում փոխգնդապետի հայրը:
Մանվել Արծրունու Կարապետյանը զոհվեց սեպտեմբերի 28-ին Թալիշում դիպուկահարի կրակոցից: ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նա հետմահու արժանացավ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Մեդալը փոխգնդապետի ծնողներին ու կնոջը հանձնելիս Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ասաց՝ փոխգնդապետի սխրանքն անմահ է. «Հերոս Մանվելի ու մեր բոլոր զինվորների սխրանքն անմահ է, նրանց հիշատակը՝ անմար: Մենք խոնարհվում ենք ձեր և նրանց առջև, հանուն հայրենիքի մեր հերոսները չխնայեցին ամենաթանկը»,- նշեց Հարությունյանը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ