Որոշ բիզնեսներ պատրաստ են վճարել ասպիրանտական տեղերի համար. ԿԳՄՍ եւ Էկոնոմիկայի նախարարությունների համատեղ ծրագիրը

26/03/2021 schedule15:50

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ մշակում են ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման նոր մոտեցում:

Ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունները կարող են գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերներ իջեցնել՝ վճարելով այդ տեղերի համար: Ասպիրանտները կզբաղվեն այդ հետազոտություններով, իսկ վերջնարդյունքում՝ աշխատանքի կներգրավվեն մասնավոր ընկերություններում: Հատկանշական է, որ ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման տրամադրման ծրագրի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրվածության աստիճանը բավականին մեծ է:  

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցման արդյունքներով ծրագրի վերաբերյալ մասնավոր հատվածից ստացվել են դրական ազդակներ, իսկ որոշ ընկերություններ արդեն իսկ տրամադրել են ֆինանսավորման տրամադրման հայտեր՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել ասպիրանտական հետազոտություն գիտության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ ֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն։

«Ընդհանուր առմամբ, ասպիրանտական հետազոտությունների և դրանց ֆինանսավորման հայտերի քանակն այս պահին 17-ն է»,- այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ հավելելով. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խիստ կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման տեսանկյունից մասնավոր հատվածի կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը գործարկելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ Էկոնոմիկայի նախարարությունը հետազոտական աշխատանքների իրականացման համար մասնավոր ընկերություններից դեռ որոշակի առաջարկներ է հավաքագրում:  

«Դեռ պետք է վերջնական ներկայացնեն, թե որ ուղղություններով հետազոտությունների կարիք կա եւ ըստ դրա մեզ տեղեկացնեն: Հստակ ուղղությունների ցուցակը դեռ չեն ներկայացրել, երբ լինի կոնկրետ արդյունք, մենք եւս կտեղեկացնենք»,- ասաց նա։

Մարիամ Գևորգյան

Տպել
1494 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում