Ասաց՝ մամ, է՞ս էր հրադադարը, և ուժեղ արկի ձայն լսվեց. Արթուր Միրզոյանը հետմահու արժանացավ «Մարտական ծառայություն» մեդալի

24/03/2021 schedule17:23

Մասնագիտությամբ անասնաբույժ, հումորով, ժպիտով, ամեն դժվարություն տարած, կյանք տեսած, ապրած:

5 տարեկանում բազմապատկման աղյուսակն անգիր իմացող Արթուրն առաջամարտիկ էր նաև կռվում: Աշոցքից էր նահատակված քաջորդին՝ իր ծննդավայրին հատուկ ամուր կամքով, չնահանջող ոգով և դժվարություններից չընկրկող:

Եղբայրներն էլ՝ իր նման՝ նույն դաստիարակությամբ, նույն վարքով ու մտածողությամբ: Էթերին երկու որդիներին միայնակ է մեծացրել, առանց ամուսնու: Դաստիարակության հարցում հայրենասիրությունը եղել է առաջնային:

«Որքան կարողացել եմ, որպես հայրենասեր եմ դաստիարակել»,- ասաց հերոսի մայրն ու խնամքով որդու լուսանկարի կողքին դրեց ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու տրված պարգևը՝ «Մարտական ծառայություն» մեդալը:

Պատերազմի օրերին, երբ հարձակումը հյուսիսում էր, դա Մատաղիսն էր, որտեղ Արթուրն էր այդ պահին, երբ հարավում էր՝ Հադրութն էր, որտեղ Էթերիի ավագ որդին էր ծառայում: Էթերին ասում է՝ այնպիսի տղաների է դաստիարակել, որ միայն հերոսանալու համար էին այնտեղ: «Պատերազմի թեժ օրերին ամենաթեժ երկու կետերում երկու որդի ունենալն անմարդկային ճիգեր են պահանջում ու կամք, որ դիմանաս ու սպասես, ապրես»,- նշում է Արթուրի մայրը:

Բարձրահասակ էր Արթուրը: Հնարավորություն ուներ Պատվո պահակային գնդում ծառայելու: Հրաժարվեց: «Տղեն բդի Ղարաբաղ ծառայե»,- վստահ էր նա:

Արթուրն ընկավ Մատաղիսում հոկտեմբերի 26-ի առավոտյան: «Էդ առավոտյան, երբ զանգեց ինձ, ասաց՝ մամ, է՞ս էր հրադադարը, ու ես ուժեղ արկի ձայն լսեցի: Հենց այդ պահին էլ սպանվել է իմ տղան: Ընկել է ընկերոջ կյանքը փրկելիս, ընկերը կուրացել էր, բայց կյանքը փրկվեց: Մինչև մեծ տղաս զանգեց, ասաց, ես արդեն զգում էի, որ իմ Արթուրը չկա, ես իր բացակայությունը հոգով զգացել էի արդեն»,- պատմում է մայրը:

Մինչ այդ՝ ժամկետային զինծառայող Արթուր Միրզոյանը հասցրել էր լեյտենանտի կոչման արժանանալ: Տրված նահանջ հրամանից հետո կարողացել էր իր զինվորների մեծ մասին անվտանգ վայր հասցնել եւ փրկել մահից ու գերությունից: Այդ օրը զանգել էր մորն ու հրաժեշտ տվել, բայց կարողացել էր փրկվել:

«Զանգեց, ասաց՝ մամ, հրաժեշտ եմ տալիս, ես չգիտեմ՝ ոնց կլինի, կենդանի կմնամ, թե չէ: Նահանջ հրամանից հետո փախչում ենք անտառներով, չգիտենք, թե ուր ենք գնում: Ով Արթուրիս հետ էր եղել, փրկվել էին, դուրս էին եկել հայկական գյուղ: Ովքեր ուրիշ ուղղությամբ էին գնացել, մի մասը գերեվարվել է, մի մասը՝ զոհվել:

Դրանից հետո նրան լեյտենանտի կոչում տվեցին, որ կարողացել էր ջոկատն ապահով վայր դուրս բերել: Ասում էի՝ եթե հնար կա, դու էլ մյուսների նման հետ արի: Ասում էր՝ մամ, զինվորն իմ երեսին է նայում, էս կոչումն իզուր չեմ վերցրել, պետք է արժանի լինեմ: Պատվով կրեմ:

Կարողանում էր կատակել նաև, ասում էր՝ մամ, էն խաղերը, որ օնլայն խաղում էինք, իրականում էստեղ է, լրիվ իրականություն է, պատկերացնելու բան չէ»:

«Շատ դժվար է գտնել խոսքեր՝ արտահայտելու համար մեր այն հոգեվիճակը, որը զգում ենք, երբ ասում ենք՝ կիսում ենք ձեր ցավը: Վստահ եղեք, անկեղծորեն ցավում ենք, և մենք մեր ամենօրյա աշխատանքով փորձելու ենք ապացուցել, որ արժանի ենք նրանց հիշատակին»,- մեդալը տիկին Էթերիին հանձնելիս ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Արթուրի մայրը նշեց՝ զգացված է, որ կարևորվում, արժևորվում են հանուն հայրենիքի նահատակվածները: Հպարտ է, որ Արթուրի մայրն է, բայց հպարտության ամեն օրը կարոտի ծանրությունն է ավելացնում:

«Հպարտությունը՝ մի կողմ, բայց կարոտի հետ հաշտվել հնարավոր չէ: Օրերը վերքերը չեն բուժում, անասելի կարոտ են ավելացնում, ամեն նկարը նայելիս, ամեն կտոր հացն ուտելիս հիշում եմ: Պարզապես պիտի ուժեղ լինես՝ ուրիշներին օրինակ ծառայելու համար»,- կարծես ինքն իրեն, բայց նաև բոլորին կիսաձայն պատգամեց տիկին Էթերին:

Տպել
1610 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է