Խաչատուրյան քույրերը ճանաչվել են տուժող՝ հոր կողմից սեռական բռնության և ծեծի գործով

Հոր սպանության համար մեղադրվող ռուսաստանաբնակ Խաչատուրյան քույրերը ճանաչվել են որպես տուժողներ՝ հոր գործողությունների հետևանքով: Նրանց պաշտպանները հուսով են, որ աղջիկների՝  իրենց հայրիկի կողմից սեռական բռնության և ծեծի գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերելը կօգնի նրանց խուսափել քրեական հետապնդումից վերջինիս սպանության համար:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ իր դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական բնույթի գործողությունների վերաբերյալ  հետմահու քրեական գործ հարուցելու մասին:  TACC-ին աղջիկների փաստաբանները ասել են.

«Մեզ համար այս գործը կարևոր է, քանի որ աղջիկներն այժմ պաշտոնապես ունեն տուժողի կարգավիճակ ՝ հետևող բոլոր իրավունքներով: Հուսով ենք, որ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ կավարտվի», - ասել է պաշտպանը: Ըստ նրա, այժմ Խաչատուրյանի գործով պահանջվում է լիարժեք նախաքննություն, «որի ընթացքում քննությունը կհավաքի ապացույցներ նրա հանցագործությունների մասին»: «Հետաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան», - ասել է պաշտպան Պարշինը:

«Եթե  դատարանը Միխայիլին մեղավոր ճանաչի աղջիկների դեմ բոլոր հանցագործությունները կատարելու մեջ, ապա մենք կստանանք մեկ այլ, արդեն անհերքելի ապացույց այն մասին, որ Խաչատուրյան քույրերը հանվանքի պահին գտնվում էին անհրաժեշտ պաշտպանության վիճակում», - ասել է  փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

2020 թվականի փետրվարին հետաքննությունը որոշում կայացրեց մերժել Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելը՝ նրա մահվան կապակցությամբ: 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը անօրինական ճանաչեց Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի գործողությունները:  Ստուգման նյութերից բխում է, որ 2014-ի նոյեմբերից, ինչպես նաև մոր բացակայության պայմաններում միասին ապրելու ողջ ընթացքում, այդ թվում ՝ մահվան օրը, Խաչատուրյանը բռնություն է գործադրել դուստրերի նկատմամբ, համակարգված ծեծել նրանց, նվաստացրել, սպառնացել է ֆիզիկական բռնություն գործադրել, ստիպել նրանց սեռական գործողություններ կատարել իր  հետ, որի արդյունքում դուստրերի մոտ  զարգացել են խանգարումներ `«բռնության համախտանիշի» և «հետվնասվածքային սթրեսային խանգարման» տեսքով:

Տպել
1075 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն