Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան կստեղծվի

23/03/2021 schedule21:58

Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Նարինե Բեգլարյանը և Աննա Բարֆյանը հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Այս մասին տեղեկացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»

Հանդիպման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են երկու կառույցների համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվող և առաջիկայում պլանավորված ծրագրերը։

Մասնավորապես խոսվել է արցախյան պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիներին «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» ծրագրի, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի, «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դպրոցի, «Հայրերի դպրոց» հանդիպում-քննարկումների, «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» խորագրով իրականացված համազգային հետազոտության մասին։

Մարզպետը, նշելով Շիրակի մարզում արտակարգ իրավիճակներով պայմանավորված առաջնային խնդիրները, կարևորել է «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների և կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։

Առաձնահատուկ կարևորվել է նաև «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» թեմայով համազգային հետազոտության իրականացումը, որը կարող է փաստարկված ուղեցույց դառնալ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքում նպատակային ծրագրերի մշակման և իրականացման համար։

Հանդիպման ընթացքում նշվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումների մասին։

Ներկայացվել է «Վճարովի աշխատանքային պրակտիկա» վեցամսյա ծրագրի հաջողությունների մասին, որի շնորհիվ Շիրակի մարզից 10 նորավարտ երիտասարդներ հնարավորություն են ստացել վճարովի պրակտիկայի միջոցով մասնագիտական և աշխատանքային փորձ ձեռք բերել ու հիմնական աշխատանքի անցնել տեղի գործատուների մոտ։

Կողմերի միջև նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան ստեղծելու վերաբերյալ, որտեղ աշխատակիցների մեծ մասը լինելու են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք:

Տպել
544 դիտում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

1,5 տարի ունենք Բերձորի և Աղավոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Արմեն Գրիգորյան

Նրանց երազանքը փոխադարձ է. Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի հայազգի գործիչներին

Կենցաղում օգտագործվող մետաղական գազի բալոնները վտանգավոր են. ԱԻՊԾ-ը զգուշացնում է

Կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2023թ-ի հունվարից կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է ՀԲ ծրագրերի ղեկավար Ելենա Տիմուշևային

Էրեբունի վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Պուտինն ու Ալիևը

Հարկաբյուջետային քաղաքականությունը կուղղվի 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Շնորհակալ եմ հավատի ու վստահության համար. Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ

Քաղաքացիներից ստացած բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը Արցախում հումանիտար հարցերին և ռազմագերիների ազատ արձակմանը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ

Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել երկաթուղու գնացքի վագոններից մեկում

ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է

ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքի վկայականները հնարավոր է ընդունվեն ՌԴ-ում. Պետդուման նախագիծ է մշակել

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի բազմաթիվ հասցեներում

2 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Պոկված տանիքներ, վնասված այգիներ. ուժեղ քամու և առատ անձրևի պատճառով Արցախի Ասկերանի շրջանը մեծ վնասներ է կրել

Կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից

Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ. Ժաննա Անդրեասյան

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Ողբերգական դեպք Երևանում. բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

«Օգտվել հնարավոր չէ». Երևանում հասարակական զուգարանները սակավաթիվ են և անմաքուր, ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել

Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիմքով մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)

Կներդրվի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ

Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը բարձր է գնահատվում

ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկել է Սյունիքի մարզպետարանին ստանձնել իրենց կողմից մարզում իրականացվող գործողությունների համակարգումը

Մոտոցիկլիստները և դրիֆտի սիրահարները՝ անդորրը խաթարողներ. բնակիչները ահազանգում են, ոստիկանությունը պնդում՝ տուգանում են

Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը

Ժաննա Անդրեասյանը և Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի ստեղծման հնարավորությանը

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս (լուսանկարներ, տեսանյութ)

Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացելու