Առաջարկվում է կեղծանուն աղբյուրով կեղծ տեղեկություններ հրապարակելը կամ անձին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնել

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է կեղծանուն աղբյուրով կեղծ տեղեկություններ հրապարակելը կամ անձին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնել:

Մասնավորապես, նա առաջարկում է համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով՝ պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Իսկ, եթե տվյալ արարքը կատարվել է՝

1) շահադիտական նպատակներով,

2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ

3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,

4) հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, ինչպես նաեւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե տվյալ արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Եթե տվյալ արարքը կատարվել է՝ վերոնշյալ 4 կետերով նշված նպատակներով՝ կազմակերպված խմբի կողմից, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա»:

Միեւնույն ժամանակ Սիմոնյանն առաջարկում է՝ համացանցում անձին վիրավորելու կամ զրպարտելու համար, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով՝ պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Եթե կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելը կամ վիրավորելը կատարվել է՝

1) շահադիտական նպատակներով,

2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ

3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,

4) հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե նախատեսված արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

Իսկ, եթե տվյալ արարքը կատարվել է՝ վերոնշյալ 4 կետերով նշված նպատակներով՝ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա:

Այս նախագծով՝ կեղծանուն աղբյուր է համարվում՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն: 

Որպես հիմնավորում ԱԺ փոխնախագահը նշել է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության եւ անձի արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ:

«Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում»,- նշել է Սիմոնյանը:

Վերջին տարիներին թե՛ աշխարհում եւ թե՛ ՀՀ-ում էապես ավելացել են ապատեղեկությունները, որոնց էական մասը վտանգ է ներառում պետական անվտանգության, հասարակական կարգի, բարոյականության համար եւ խախտում է անձանց՝ պատվի ու բարի համբավի իրավունքը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

«Նախքան 2010 թվականը պետությունն այդ իրավունքի պաշտպանությունը իրականացնում էր քրեական քաղաքականության շրջանակներում: 2010 թվականին զրպարտությունն ու վիրավորանքն ապաքերականացվեցին եւ, միաժամանակ, Քաղաքացիական օրենսգրքով սահմանվեց զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Սակայն ըստ նրա՝ անձանց պատվի, արժանապատվության ու գործարար համբավի իրավունքը ոտնահարելու դիտավորություն ունեցող անձինք սկսեցին տեղեկությունները տարածել հենց ընթերցողի կողմից նույնականացման ոչ ենթակա աղբյուրների միջոցով, որի մեխանիզմները գործնականում ազդեցիկ դարձան վերջին տարիներին՝ համացանցի եւ բջջային հավելվածների տարածման արդյունքում:

Արդյունքում, անձինք զրկվում են նման աղբյուրներով տարածված զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարի մեխանիզմից, քանի որ քաղաքացիական դատավարության սահմաններում հնարավոր չի պարզել, թե ով պետք է լինի պատասխանողը:

Ըստ Սիմոնյանի, ի հայտ եկած այս նոր դրսեւորման պայքարը եւ անձանց՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականության միջոցով է՝ նման դրսեւորումների քրեականացման միջոցով:

Տպել
1031 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում