Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց վիճելի օրինագիծը. դոմինանտ թեման ռեկտորների ընտրության հարցն էր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, քվեարկությունը կլինի վաղը:

Հիմնական զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախ ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարված հիմնական փոփոխությունները՝ նշելով հետեւյալը.

«Երկու շաբաթվա ընթացքում բավականին կոնստրուկտիվ եւ բովանդակային քննարկումներ եղան շահագրգիռ կողմերի, ռեկտորների հետ, որի արդյունքում օրենքը բարելավվեց, փոխվեցին տարբեր ձեւակերպումներ: Մասնավորապես՝ փոխատեղման կամ ռոտացիայի սկզբունքը, ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատագրման գործընթացների հետ կապված հարցերը հստակեցվեցին ավելի ընդունելի ձեւակերպումներով»:

Վերջնական փոփոխություններից նախարարը նշեց ռեկտորի ընտրության հարցը. վերջնական փոփոխություններով՝ ռեկտորը կընտրվի բուհի խորհրդում եւ կհրամանագրվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ նախկինում առաջարկված տարբերակը նորից փոփոխվել է եւ վերադարձ է եղել այժմ էլ գործող կարգին: Իսկ ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է նաեւ առնվազն 5 տարվա գիտական եւ ակադեմիական գործունեության փորձ ունենալու դրույթը: Նախկինում պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայությունը:

Հաջորդ փոփոխությունը կամ ավելի ճիշտ դաձյալ փոփոխությունից հրաժարումը, վերաբերում է ամբիոնի վարիչի պաշտոնին: Եթե նախագծի նախորդ տարբերակներով առաջարկվում էր նշված պաշտոնը դարձնել վարչական, ապա այժմ ամբիոնի վարիչի պաշտոնը կշարունակի համարվել ակադեմիական պաշտոն: 

Կարեւորագույն փոփոխություններից հիմնական զեկուցողն առանձնացրեց նաեւ այն, որ «ուսանողական խորհուրդ» հասկացությունը փոխարինվել է ուսանողական միավորումներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց նախարարին, թե ինչպես է նա պատկերացնում մարզային բուհերի խնդիրների լուծումը, որովհետեւ ժամավճարային կարգով աշխատող ասիստենտները մարզերում ստանում են չնչին՝ կիսամյակը 6 հազար դրամ աշխատավարձ, եւ դա կարո՞ղ է արդյոք մոտիվացիա հանդիսանալ, որպեսզի ասիստենտն իր վրա աշխատի եւ որակ ապահովի նաեւ մարզային բուհերում:

Ի պատատասխան՝ Վահրամ Դումանյանը պատասխանեց հետեյալը. «Բուհը պետք է գոյատեւի եւ զարգանա իր լրիվ դրույքով, հաստիքներով, եւ իհարկե աշխատավարձը պետք է հրապուրիչ լինի: Թե ինչպես պետք է հասնել դրան, դա արդեն ընթացքում կառավարման նոր մոտեցումների, խորհուրդների վարած քաղաքականությամբ կորոշվի: Հույս ունենանք, որ կլուծվեն այդ խնդիրները: Այս պահին լուծում չեմ կարող Ձեզ առաջարկել»:

Նախարարին ուղղված հաջորդ հարցերը, նաեւ հետագա ելույթներն առավելապես վերաբերում էին ռեկտորների ընտրության եւ կառավարման խորհուրդներում ձայների համամասնության հարցերին, որտեղ պետության ներկայացուցիչների թիվն ավելի մեծ է, քան բուհերինը:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարդաց ռեկորդների խորհրդի կարծիքը նախագծի առնչությամբ, ըստ որի՝ բուհի կառավարման խորհրդի ձեւավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին՝ ոտնահարելով բուհական ինքնավարությունը: Հարց ուղղեց նախարարին, թե այս պայմաններում՝ առանց ռեկտորների հետ փոխհամաձայնության, ինչպե՞ս է հետագայում պատկերացնում նրանց հետ համատեղ աշխատանքը:

Նախարարը պատասխանեց. « Շատ լավ, առողջ աշխատանքային մթնոլորտում»: Նաեւ հավելեց. ««Բուհական ինքնավարություն» եւ «ակադեմիական ազատություն» երկու բարեհնչեղ արտահայտություններն ունեն շատ մեծ բովանդակություն եւ դա շատ կարեւոր է ցանկացած բուհի համար: Իմ խորին համոզմամբ՝ դա ռեկտոր նշանակել, ազատել եւ այլն չէ, այլ տվյալ բուհի կանոնադրության շրջանակում որակական կրթության ապահովումն է: Ակնհայտ է, որ հոգաբարձուների խորհդի համասնության 5/4 տարբերակը պայմանավորված է նրանով, որ վերահսկողությունը լինի պետության ձեռքում: Այստեղ գաղտնիք չկա»:

Հարակից զեկուցող, ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց քննարկումների համար, անկեղծանալով, որ ինքն արդեն կասկածներ ունի, որ կմոտենան օրենքի վերջնակետին: Անդրադառնալով ուսանողական խորհուրդների հետ կապված փոփոխություններին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սա հնարավորություն է մեկընդմիշտ բացառելու ուսանողական խորհուրդների կուսակցականացման արատավոր գործընթացը, որ տարիներ շարունակ երկրում տեղ էր գտել:

«Բուհերը շատ ռեկտորների դուքյանը չեն, որպեսզի իրենք անընդհատ վերարտադրվեն եւ ում ուզեն վերարտադրեն իրենց բուհերում, եւ պետությունը, հատկապես հանրային բուհերի դեպքում, պետք է պատասխանատվություն կրի կրթության որակի համար»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանն ու Շաքե Իսայանն իրենց ելույթներում կրկին անդրադարձան ռեկտորների ընտրության եւ կառավարման խորհուրդներում ձայների համամասնության հարցերին:

Մասնավորապես՝ Շաքե Իսայանը նշեց, որ օրենքը հանգիստ կարող էր կոչվել «Բուհերի ռեկտորների՝ պարտադիր լիազոր մարմնի կողմից նշանակվելու մասին օրենք», մինչդեռ այն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենք է, ոչ թե իշխանության «սրտի ռեկտորներ» նշանակելու մասին օրենք:

Աննա Կոստանյանն անդրադարձավ օրենքի նախագծի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկներին, մասնավորապես՝ խուսափել Երեւանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալուց, չսահմանափակել ուսանողության լիարժեք ներկայացվածությունը բուհի հանրային կառավարման կյանքում եւ այլն: Նա նշեց, որ ինչ վերաբերում է բուհերի կառավարման ու տարիքային սահմանափակման վերաբերյալ դրույթին, ԼՀԿ կուսակցությունը պատրաստվում է համապատասխան գործընթաց սկսել օրենքի ընդունումից հետո:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Խորհրդարանում դոմինանտ քննարկվող թեման կա՛մ պարգեւավճարներն էին, կամ էլ ռեկտորի ընտրության հարցը.

«Սա գալիս է ապացուցելու ճշմարտացիությունը այն կարծիքի, որ արտահերթ խորհրդրանական ընտրությունները այլընտրանք չունեն, հասունացել է ԱԺ-ի 8-րդ գումարում ձեւավորելու պահը: Շատ եմ ցավում, որ օրենքը 3 անգամ մասնագիտական հանձնաժողովում քննարկվելու ժամանակ քննադատողները գեթ մեկ նիստի չմասնակցեցին»:

Նախարար Դումանյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են քննարկումներին. «Շնորհակալություն բոլորին, ակնկալում եմ՝ վաղն ի վերջո կընդունենք օրենքը, եւ սա մեծ ներդրում կլինի մեր կրթական եւ գիտական համակարգում»:

Տպել
1035 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին