Երևան
14 °C
ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պտղունք, որտեղ հիմնովին վերակառուցվում է համայնքի միակ դպրոցը։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։
Դեռևս 2018թ․ հունիսին Պտղունք կատարած այցի ժամանակ նախարար Պապիկյանը ծանոթացել էր դպրոցի շենքի վթարային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը համայնքի բնակիչներին և ուսուցչական կազմին խոստացել էր հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։
2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցը ընդգրկվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել էր և նախատեսվել էր կառուցել սեյսմակայուն նոր շենք։ Ներկայումս ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:
Նախարար Պապիկյանը դպրոցի շինհրապարակում հորդորել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարության որակի և նախանշված ժամկետում ավարտելու հարցում։ Նախարարին ներկայացվել է դպրոցի նոր շենքի նախագիծը, նշվել է, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։ Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Այն հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։ Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 մլն դրամ, որից 16,7%-ը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը՝ համաֆինանսավորվում Ասիական զարգացման բանկի կողմից։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական, մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։
Նախարարը եղել է նաև Երևանի 18-րդ դպրոցի շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին։ Դպրոցի շենքը կառուցվել էր դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները՝ որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման համար ներդրվել է 986 մլն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ