Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին

22/03/2021 schedule18:56

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լինելով Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ընկերը՝ ինչպես է նախարարը գնահատում Լեւոն Տեր- Պետրոսյանի վերջին հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանին ուղղված որակումներին եւ նրանց միջեւ սկսված հեռակա բանավեճին, պատասխանել է, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես նման թեմայի շուրջ քննարկում ծավալել՝ ընդգծելով հետեւյալը.

«Ընդհանրապես արժեքը գաղափարն է. եթե գաղափարը ընդունելի է, բնականաբար, արժեւորվում է նաեւ գաղափարի հեղինակը: Սա, սակայն, բացարձակապես չի նշանակում, որ եթե, օրինակ, ես ինչ-որ գաղափար ասել եմ, եւ դուք ընդունել եք իմ գաղափարը, այսուհետ ինչ ասեմ, դուք ինձ հետ լինելու եք համամիտ: Ես չեմ ցանկանում ավելի բան մեկնաբանել, խնդրում եմ ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը կմեկնաբանի իր խոսքերը»:

Հակադարձ հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցերը մի՞թե պրոֆեսիոնալ չեն, նախարարը արձագանքել է, որ ԿԳՄՍ նախարարությանն առնչվելու տեսակետից՝ իհարկե ոչ:

Պատասխանելով դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ ընտրությունների ժամանակ դպրոցների, բուհերի աշխատակիցներին կհամոզեն կամ կստիպեն, որ իշխող թիմին ընտրեն՝ իշխանության կողմից վարչական լծակներ կիրառելով, նախարար Դումանյանը նշել է հետեւյալը.

«Դպրոցների հետ կապված հստակ որտե՞ղ եք դուք նման բան լսել եւ ումի՞ց: Եվ ես չեմ պատրաստվում պատահական վայրերում եւ պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ եւ մամուլի խոսնակի դեր կատարել: Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, հարցրեք եւ ձեզ հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան եւ վերջ»:  

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դպրոցականների մասնակցությանը եւ ներկայությանը, նախարարը նշել է, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի երեխաների այնտեղ գտնվելու հետ:

«Բացարձակ սուտ է, որ ասում են, թե իբր մենք զանգահարել ենք դպրոցների տնօրեններին եւ այլն. դրանք բոլորը բացարձակ սուտ են, եւ ես չեմ պատրաստվում այդ սուտը մեկնաբանել: Պետք չի մեր վզին փաթաթել այդ օրակարգը՝ երեխաներին ներգրավենք-չներգրավենք, նման օրակարգ գոյություն չունի. մարդիկ ազատ են, որեւիցե մեկը չի բռնացել եւ չի բռնանալու կամքի եւ գտնվելու ընտրության վրա: Երեխաները այնտեղ ինքնաբուխ էին գնացել. գուցե ցանկություն ունեին գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու: Կարծում եմ՝ իրենց տարիքում դուք էլ լինեիք, դուք էլ կցանկանայիք գնալ»,- ասել է նախարարը: 

Նախարարը անդրադարձել է նաեւ կորոնավիրուսի հետ կապված հնարավոր սահմանափակումներին՝ մասնավորապես նշելով հետեւյալը.

«Չեմ կարող գուշակել, բայց դա ցանկալի տարբերակ չէ, պետք է պահպանել հնարավոր կանխարգելիչ միջոցները, որպեսզի ստիպված չլինենք այդ քայլին դիմելու: Սակայն եթե ստիպված լինենք, դա էլ հիվանդության դեմ պայքարի ձեւ է: Այսօր դեռ այդ խնդիրը չկա ու տա Աստված, որ չլինի»:

Տպել
1105 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել