Տաք սուրճն ասոցացնում է մարտի դաշտում ընկերների այրվելու հետ. Էրիկի ներկայությամբ սուրճ չեն խմում

Ձախ կողմի լուսանկարում Էրիկը մինչեւ անդամահատվելն է

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից 20-ամյա Էրիկը, առողջական խնդիրներն անտեսելով, փորձում է կրկին ապրելու ուժ գտնել: Տղային այս հարցում օգնում են ընկերներն ու հարազատները: Էրիկի մեկ ոտքն անդամահատված է, մյուսը՝ կոտրվածքներով: Նա տարել է մի շարք վիրահատություններ, բայց պատրաստվում է մարզվել ու շարունակել բռնցքամարտիկի կարիերան:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Էրիկ Եղյանը կանչվել է զինվորական կոմիսարիատ՝ որպես պահեստազորային, եւ սեպտեմբերի 30-ին մեկնել ռազմաճակատ: Հոկտեմբերի 8-ին վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից Մարտունի 2-ի հատվածում: Հոկտեմբերի 9-ին 20-ամյա զինվորականին քույրն է գտել «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ այրվածքներով ու ծանր վիրավոր:

Էրիկը պատմել է, որ շատ լուրջ մարտական գործողության են պատրաստվել, խրամատներ են փորել, որպեսզի սկսեն իրենց գործողությունը, բայց... «Ինչ-որ մի նեքին ձայն եղբորս կարծես հուշել է, որ սկսի երկրորդ խրամատը փորել, սկսել է փորել, մի քիչ ավելի ուշ ԱԹՍ-ը գնացել է սկզբի փորած խրամատի ուղղությամբ: Հարվածից Էրիկն ընկել է, մեկ ոտքը կորցրել ու տարբեր վնասվածքներ ստացել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց նրա քույրը՝ Նոննան:

Էրիկը կրակների մեջ է եղել ու վառվել է, նա տեսել է, թե ինչպես են վառվում անշնչացած ընկերների մարմինները: Թիկունքից օգնության հասած ջոկատի տղաներն են քաշել ու կրակների միջից Էրիկին հանել: «Եղբորս քաշելով հեռացրել են, ու արկերը սկսել են տրաքել: 5 րոպեի տարբերությամբ է Էրիկը փրկվել: Եթե սուրճ ենք խմում իր ներկայությամբ, դրանից շատ վատ է զգում, ասում է՝ տաք սուրճն ասոցացնում է ընկերների վառվող մարմինների հետ»,- պատմեց Նոննան:

20-ամյա տղան նաեւ լսողության հետ կապված եւ առողջական մի շարք այլ խնդիրներ ունի: «Թոքերի հետ կապված խնդիր ուներ, բայց հիմա արդեն վերականգնվել է փոքր-ինչ, մարմինը բեկորներով է պատված: Աջ ոտքն անդամահատվել է, ձախ ոտքը՝ ջարդվել ու վնասվել: Ականջի թմբկաթաղանթի վիրահատությունը եղբորս մոտ ոչ մի դրական փոփոխություն չի տվել: Այդ ականջը լավ չի լսում, ասում է՝ միայն խշշոց է: 1.5 ամիս է անցել, երկու շաբաթ ժամանակ էին տվել, ասել, որ լիովին կվերականգնվի, բայց ամեն ինչ ավելի է վատացել»,- պատմեց Նոննան:

Վերջինս մտահոգություն հայտնեց, որ աղմուկից Էրիկն ավելի է լարվում ու սթրեսի ենթարկվում: Այժմ նա ամենաշատը նեղվում է լսողական խնդիրներից: Էրիկի մեկ ականջն է լսում, այն էլ՝ վատ, իսկ վիրահատած ականջն ընդհարապես չի լսում: «Մենք իր հետ գոռալով ենք խոսում: Նեղվում է, սենյակում փակվում ու հոգեբանական ծանր վիճակում է: Անընդհատ ընկերներին է երազում տեսնում, իրեն մեղավոր է զգում, որ նրանք մահացել են, իսկ ինքը ողջ է»,- ասաց քույրը:

Նոննայի խոսքով՝ Էրկիը Հանրապետական վերականգնողական կենտրոն է գնացել, սակայն դա տղային չի օգնել հաղթահարել ապրումների հետեւանքով առաջացած հոգեբանական ծանր վիճակը: Իրենք փորձում են ամեն կերպ օգնել, զբաղեցնել նրան, բայց դա ոչ միշտ է հաջողվում:

May be an image of 7 մարդ, մորուք և սնունդը

Էրիկ Եղյանին դեռ հաշմանդամության կարգ չեն տվել, բայց մարտի 16-ից հաճախում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերականգնողկան կենտրոն:

Որդու վիրավորվելու մասին լուրը լսելուն պես Էրիկի ծնողները Արցախից տեղափոխվել են Երեւան: Ծնողներն ուզում են, որ Էրկիը վերականգնողական կենտրոնում մնա, կարծում են՝ դա տղային կօգնի:

May be an image of 1 հոգի, մորուք, standing և սնունդը

Բայց Էրկիը որոշել է չմնալ, քանի որ հաճախում է մարզասրահ: Քրոջ խոսքով՝ շուտով մրցումների պիտի գնա: «Ինքը բոքսով եւ MMA-ով է զբաղվել, կյանքի հետագա պլանները միայն դրանց հետ էր կապում։ Պատերազմը իր ապրելու թելը կտրեց, զինակից ընկերները ուզում են հետ բերել էդ ճանապարհով։ Սարգիս Ստեփանյանի հետ պարապում են մրցումների համար»,- ասաց Էրկի քույրը: Ի դեպ, խոսքն այն Սարգսի մասին է, որը նույնպես զինվորական է եւ ծառայության ընթացքում զրկվել է երկու ոտքից ու մեկ ձեռքից, բայց շարունակում է ակտիվ կյանք վարել, մարզական ոլորտում ունենալ բավական լուրջ հաջողություններ:  

May be an image of 1 հոգի, sitting և սնունդը

Էրիկն առաջիկայում կպրոթեզավորվի, հետագայում արդեն ականջների բուժմամբ կզբաղվի: Նրանց ասել են, որ Հայաստանում այդ բուժումը հնարավոր է: Բայց ընտանիքն ունի ֆինանասական աջակցության կարիք: Եղյանները Արցախի Ասկերան քաղաքից են, այժմ Երեւանում ապրում են վարձով: Էրիկը խնամքի կարիք ունի, ծնողները չեն աշխատում, մայրը պետությունից միանվագ աջակցություն է ստացել, սակայն դա բավարար չէ ապրելու համար:

Տպել
6909 դիտում

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ