ՀՎԿԱԿ-ը հետազոտություն է իրականացրել կորոնավիրուսի կրկնավարակով 73 անձանց շրջանում. ովքեր են կրկնակի վարակակիրները

Նոր կորոնավիրուսային համավարակը (COVID-19) 21-րդ դարի ամենախոշոր մարտահրավերներից է։ Աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 120 մլն մարդ, մահացել՝ 2.6 մլն: Հաշվի առնելով վարակի հարուցչի փոփոխականությունը` հարց է առաջացնում կորոնավիրուսով պայմանավորված կրկնավարակի հավանականությունը, որի կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։

Հետազոտությունն իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական արդյունքով 73 անձանց շրջանում, որոնց մոտ հետազոտություններն իրականացվել են 90 օր միջակայքով:

Ուսումնասիրված 73 դեպքից 30–ը (41%) արական սեռի են, 43-ը (59%)՝ իգական։ Առավել հաճախ դեպքերն արձանագրվել են 30-39 և 60-69 տարիքային խմբերում:

9 անձ ունեցել է ուղեկցող հիվանդություններ. շաքարային դիաբետ՝ 6 անձ, որից մեկն ունեցել է նաև գայլախտ, քաղցկեղ, սրտամկանի ինֆարկտ, քրոնիկ երիկամային անբավարարություն՝ 1-ական անձ:  

73 դեպքից 36-ում (49%) հիվանդության երկու դեպքում պացիենտներն  ունեցել են անախտանիշ՝ թեթև ընթացք։ 29 (40%) դեպքում առաջին անախտանիշ՝ թեթև նախադեպից հետո դիտվել է թոքաբորբով ուղեկցվող 2-րդ նախադեպը։ 7 (10%) դեպքում թոքաբորբով ուղեկցվող առաջին նախադեպից հետո արձանագրվել է անախտանիշ՝ թեթև ընթացքով 2-րդ նախադեպը։ Թոքաբորբ երկու նախադեպերի ընթացքում հաստատվել է միայն 1 (1%) անձի մոտ:

Ինչ վերաբերում է կլինիկական պատկերին, ապա ամենահաճախ կրկնվող ախտանշաններն էին 37C0-ից բարձր ջերմությունը (25%), մկանացավը (8%) և հոտի զգացողության կորուստը (5.5%)։ Մնացած ախտանշանների համար համընկնումները չեն գերազանցել 4%-ը։

Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից դեռևս սահմանված չէ նոր կորոնավիրուսային վարակի կրկնավարակի ստանդարտ բնորոշումը, հնարավոր չէ պարզել` արդյո՞ք այդ 2 դրական արդյունքներն իրենցից ներկայացնում են երկու տարբեր աղբյուրներից վարակման դեպք, թե՞ վիրուսն ունի օրգանիզմում երկարատև պահպանվելու (թաքնվելու) և հիվանդության ռեցիդիվ առաջացնելու առանձնահատկություն:

Ելնելով իրավիճակից՝ առողջապահության նախարարությունը հորդորում է բարձրացնել զգոնությունը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման  անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ կրել դիմակներ, լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել ախտահանիչ միջոցով, ինչպես նաև պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն:

Տպել
1031 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու