Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք Արցախից բերված զենք-զինամթերք են կամավոր հանձնել (տեսանյութ)

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտի 15-ին Լուսակունք գյուղի մի բնակիչ ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ և այլն, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ պապին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Վաղարշապատի քրեական հետախույզների ջանքերով մարտի 16-ին արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Գործարանային համարով հրազենը բերված է եղել Արցախից։

Ապօրինի նռնակների, նռնակի պայթուցիչների, ինքնաձիգի պահունակի և տարբեր տրամաչափի փամփուշտների հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Վաղարշապատի համայնքային ոստիկանների և հետաքննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու փամփուշտները Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին էր բերել Կապան քաղաքի 36-ամյա մի բնակիչ։

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումի բաժին հանձնել են անցած տարի Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր, լուսաձայնային փամփուշտ արձակող ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։

Տարոնի բաժնում «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի փամփուշտներ են հանձնել։ Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, որոնք բերվել էին Արցախից։

Պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ կամավոր հանձնել են ոստիկանության Վայքի բաժնում։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի և Ախուրյանի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր. Կումայրիում պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, իսկ Ախուրյանում՝ պայթուցիչով նռնակ, փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։

Նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ կամավոր հանձնել են ոստիկանության Թալինի բաժնում։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նորքում բնակվող մի տղամարդ բաժանմունք էր բերել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու 140-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
1001 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին