Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ

18/03/2021 schedule18:15

Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը և երկրի էներգետիկայի գործունեության կարևոր այլ հարցեր են քննարկել այսօր Երևանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյուր, և այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաև այսօր։ Մինչև 2040թ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իդկ հեռանկարում նաև նոր ատոմակայանի կառուցում։ Կարևոր է նաև ընդգծել, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել Կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության և ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»:

Բացելով միջոցառումը, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշել է․ «Այս տարի մենք նշում ենք կարևոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդունել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում և այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյուր և հանդիսանում է գիտության և բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, և մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության և անկախության հացում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»։

Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։

2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել է ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ տվեց ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագործման հավելյալ ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ։

«2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները», - նշել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի  ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Ռոսատոմի» մասին

«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի(«Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ) հիմնադրվել է 1973 թվականին, հայկական ԱԷԿ-ի կառուցման տարիներին։ Ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ տարվում են հետևյալ ուղղություններով` ԱԷԿ-ի անվտանգության համակարգի մշակում, ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող դիագնոստիկ, տեղեկատվական և այլ համակարգերի ներդնում, սեյսմիկ պայմաններում ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովում, միջուկային ռեակտորների ֆիզիկական ցուցիչների հետազոտություններ։

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակ

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորհուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։

Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկսվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

Տպել
1075 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա