Երևան
14 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով եւ, առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու եւ նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից:
Առաքելյանը նշեց, որ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվում են նոր իրականության, երբ տարբեր միջավայրային եւ անհատական գործոնները կարող են խոչընդոտել նրանց ինքնուրույն եւ անկախ կյանք վարելու կարողությանը:
«Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանց մի մասը վերականգնողական բուժում է ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում, որոնք գտնվում են Երեւանում: Սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները դեռեւս բավարար չեն՝ հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ համակարգված, հասցեական եւ համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց՝ մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում՝ սոցիալական իրավունքներին:
«Սույն միջոցառումների ծրագրով մշակվել են գործողություններ՝ ուղղված զինվորական ծառայության հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման եւ անկախ կյանքի ապահովմանը սոցիալական, զբաղվածության, առողջապահական, կրթական, մշակութային եւ տնտեսական ծրագրերի եւ միջոցառումների միջոցով»,- ներկայացրեց նախարարը:
Նախարարը նշեց, որ սահմանվել են միջոցառումների պատասխանատուներ, ծրագրերի իրականացման ժամկետներ:
Մասնավորապես՝ միջազգային փորձի հիման վրա նախատեսվում են ստեղծվել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց. «Այդ կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի պլանավորման ծառայություններ: Այդ կենտրոնները առաջին փուլում նախատեսում են ստեղծել 6 մարզում: Մասնավորապես այն մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մյուսների համեմատ մի փոքր մեծ է»:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք քննարկել ու պայմանավորվել ենք, որ պատերազմի հետեւանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից ամենաբարձր չափանիշների համապատասխանող պրոթեզներով»:
Վարչապետը Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե այդ ծրագրի իրականացումն ի՞նչ ընթացքի մեջ է, ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մենք առաջին փուլն արդեն ամփոփել ենք. այդ անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի առողջապահական խնդիրներից՝ գնահատում է իրականացվել նաեւ նրանց միջավայրային խնդիրների, մասնավորապես կենցաղային, տնային պայմանների, քանի որ շատ հաճախ տնային որոշակի սահմանափակումներ թույլ չեն տալիս նույնիսկ պրոթեզավորման պարագայում լիարժեք ինտեգրվել կյանքին»:
Նախարարի խոսքով՝ նաեւ միջազգային պրոթեզարանների հետ ունեն պայմանավորվածություններ, մասնավորապես՝ եվրոպական եւ ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բազմաֆունկցիոնալ պրոթեզներ. «Առաջիկայում խումբ առ խումբ այդ պրոթեզավորումը կիրականացվի, եւ զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցումը»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ