Այս պահին վարչապետը ներկայացրել է Գլխավոր շտաբի պետի թեկնածուի, որը ԳՇ կառավարման փորձ ունի. Քոչարյան

16/03/2021 schedule15:41

Համոզված եմ, որ այս քառօրյային 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը: «Հիմա ես կադրային հարց չեմ ուզում քննարկել: «Ես ժամանակին աշխատել եմ այդ պաշտոնին համահունչ և՛ ինտելեկտուալ, և՛ իրենց ծառայողական աստիճաններով անցած զինվորականների հետ, առաջին սերունդի առաջին պատերազմի հաղթանակները կերտող ռազմական մտքի տիտանների հետ: Մենք ունեցել ենք շատ հաջողություններ և անհաջողություններ, նաև այն հատվածում, որտեղ մենք հիմա պարտվեցինք»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում առաջարկել Արտակ Դավթյանին՝ Քոչարյանը նշեց. «Կարծում եմ, որ այս պահին վարչապետը ներկայացրել է Գլխավոր շտաբի պետի թեկնածուի, որը Գլխավոր շտաբի կառավարման փորձ ունի, եղել է օպերատիվ վարչության պետ, որը ամենակարևոր վարչությունն է: Արտակ Դավթյանը դուրս է եկել Գլխավոր շտաբից, և հաշվի առնելով, որ ԳՇ պետը գնացել է, պետի մյուս տեղակալը՝ Տիրան Խաչատրյանը, ազատված է պաշտոնից, Մակարյանի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան: Ստեփան Գալստյանը, որը նաև հայտնի ցուցակի մեջ ընդգրկված է, տեսնում եք՝ նույնիսկ այդ պարագայում պարտականությունները դրված է Ստեփան Գալստյանի վրա»:

Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ նախագահը ճիշտ որոշում չի կայացրել՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վարչապետի առաջարկությունը առարկություններով հետ ուղարկելու հետ կապված: «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը կես ժամից ավելի չի կարող մնալ թափուր, և ես չեմ կարծում, որ նախագահը ճիշտ որոշում կայացրեց, որ առարկություններով հետ ուղարկեց»:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին հայտնել էր, որ առարկություններով հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել էին վարչապետի հիմնավորումները նախագահի առարկությունների վերաբերյալ:

Ավելի ուշ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

Տպել
995 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում