Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ պայքարել ֆեյք լուրերի դեմ

16/03/2021 schedule13:27

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ տելեգրամյան ալիքներից լրատվական կայքերում հայտնվող նորություններին և ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ լինել այդպիսի դեպքերում:

«Թերթերում, կայքերում պարբերաբար տարածվում է տեղեկատվություն, տելեգրամյան ալիքներից հիմնականում՝ «դեժավյու» - «բեժավյու», որտեղից արտատպում են մերոնք, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Դա ամեն օր առնչվում է այսօրվա պետական ինստիտուտների, պաշտպանական ոլորտին, առավել ևս՝ պաշտոնատար անձանց։ Շատ դեպքերում, երբ դրանց պատասխան չես տալիս, ասում են՝ ճիշտ է»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մենք ապրում ենք իրականության ու ֆեյքի մեջ. «Վերջերս ռազմական գնումների մասին նյութ էր, որով առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված տարբեր պատմություններ: Երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին խնդրել եմ, որ անմիջապես քրեական գործեր հարուցվեն, եթե այդ ամենը ճիշտ է, ապա անկախ նրանից՝ իշխանության մեջ ես, թե ոչ, նաև ինձ առնչվող բաներ են եղել։ Վերջերս նաև ցանկ էր հրապարակվել, թե «Իմ քայլի» պատգամավորներն աստղաբաշխական տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է, սա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն էլ ընդգծեց, որ ԱԱԾ-ն ունի ռեսուրսներ՝ բացահայտելու, թե տվյալ մեդիառեսուրսի հետևում ով է կանգնած կամ նրանց ով է հովանավորում. «Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարցն ավելի շատ վերաբերում է քրեական դաշտին, թե արդյոք այդ մեդիառեսուրսը հրապարակում է կատարում, ինքն անցնո՞ւմ է այդ կարմիր գիծը: Նրանք շատ ժամանակ քողարկում են, ենթադրում ենք՝ հավանաբար բառերով, նրա համար, որ երբ մենք պատասխանատվության կանչենք իրենց, ասեն, որ իրենք ենթադրում են»,- նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Անդրանիկ Քոչարյանն էլ ի պատասխան Հարությունյանի՝ ընդգծեց, որ ավելի կոշտ պետք է պայքարել. «Մեր լրագրող ընկերներին էլ զսպվածության կոչ եմ անում: Սուտը մեզ ոչ մի տեղ չի հասցնի, այն ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, այդ դաշտում լինեք զուսպ և ազնիվ»:

Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված էր մեկ հարց՝ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Տպել
1031 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)