Ավագ դպրոցից՝ ինժեներիա․ նոր ինժեներական հաբ Գյումրիում

13/03/2021 schedule19:10

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում  հատուկ լսարանի և լաբորատորիայի բացումով տրվել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի մեկնարկը։

Ծրագիրն իրականացնում են Հայ կրթական հիմնարկությունն ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:

2 տարի մարզի ավագ դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները հիմնարար գիտելիք և փորձ կստանան ծրագրային ճարտարագիտություն, մեքենայական ուսուցում, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում, էլեկտրատեխնիկա, էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում, արտադրանքի մշակում,  նախագծերի կառավարում, թիմային աշխատանք ուղղություններում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ: Ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել 144 աշակերտ, թեստավորման արդյունքում նրանցից ընտրվել է 50-ը ՝37 տղա, 13 աղջիկ: Ծրագիրն այժմ պիլոտային է և իրականացվում է միայն Գյումրիում։

«Հայ Կրթական հիմնարկության հետ պատերազմական իրավիճակից հետո քննարկում էինք ներդրումներն ուղղորդելու հարցերը: Երկուստեք եկանք այն համաձայնությանը, որ առավել կարևոր է ավագ դպրոցում հիմք դնել ինժեներական կրթությանը: Ծրագիրը հատկապես կարևոր է տղաների համար, քանի որ վերջիններս, ավարտելով դպրոցը, այլևս ժամանակ չեն ունենում համալսարանական կրթության համար և անմիջապես գնում են զինվորական ծառայության: Մյուս կողմից բանակում ևս կկարողանան այս գիտելիքներն օգտագործել հայրենիքի ծառայությանը»,-բացման արարողության ժամանակ ընդգծեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

«Հայ կրթական հիմնարկությունն ուրախ է մաս կազմել այս կարևորագույն ծրագրին: Մեր գործակցությունը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ սկսվել է դեռ 2010 թվականից: Շատ ուրախ ենք, որ աշակերտների համար այս ծրագիրը հիմք կդառնա, որ երիտասարդներն ուսումը շարունակեն մեր հայրենիքի համար առաջնահերթ մասնագիտություններով: Բոլոր աշակերտներին հաջողություն եմ մաղթում»,-նշեց  Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը:

Տպել
1432 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան