Պետության դեմ չգործելու համաձայնություն ձեռք կբերվի՞. քաղաքագետը կանխատեսում է, որ ուժը չի ընդունի նախագահի հրավերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարեց, որ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման՝ նախագահական նստավայրում:

Ըստ հայտարարության՝ նպատակը առկա իրավիճակը քննարկելն ու ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է:

Աշխատակազմն ընդգծում էր՝ ակնկալում է հրավիրյալներից մինչեւ այսօր ժամը 18:00-ն ստանալ արձագանք՝ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

18:00-ին, սակայն, լրատվամիջոցներին հայտնի էր միայն «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիրքորոշումը՝ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ընդունելով հրավերն ընդգծում էր. «...պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց՝ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման եւ լուծումներ գտնելու համար։ 

Այլ քաղաքական ուժերից արձագանք չեղավ: ԲՀԿ-ից ամբողջ օրվա ընթացքում ասում էին, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել, իսկ «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկվանից էր հայտարարել, որ հանդիպմանը կմասնակցեն վարչապետի հրաժարականի օրակարգով: Եվ միայն:

Մեզ չհաջողվեց ճշտել նաեւ վարչապետի դիրքորոշումը:

18:00-ից քիչ անց նախագահականը արձանագրեց. Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, ուստի հանդիպման ձեւաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ: 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ սպասել նախագահի նախաձեռնությունից:

- Պարոն Սաֆարյան, ըստ ձեզ Հանրապետության նախագահին կհաջողվի՞ վարչապետի ու քաղաքական ուժերի հետ նույն սեղանի շուրջ երկխոսությունը իրականություն դարձնել, ինչ-որ համաձայնության գալ:

- Եթե գլխավոր նպատակն այն է, որ արտահերթ ընտրության հասնեն՝ ոչ, չի հաջողվի: Մարտի 1-ի հանրահավաքում վարչապետը ակնհայտորեն համոզում էր բոլորին՝ արտահերթ ընտրությունների գնալ: Խնդրեց, որ լայն համաձայնություն լինի այդ ընտրությունների կապակցությամբ: Ենթադրում եմ, որ նախագահը փորձ է կատարում այդ համաձայնությունը ձեռք բերել: Բայց հիշենք, որ օրինակ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը երեկ էլ հայտարարեց, որ ինքը ոչ մի դեպքում չի համաձայնի արտահերթ ընտրություններին: Առավել եւս, երբ երեկ հրապարկվեցին Ամերիկայի Հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում արված հարցման արդյունքները, որից ակնհայտ էր, որ այն, ինչին ձգտում է այդ շարժումը՝ իրացնելի չէ ընտրությունների եղանակով, որովհետեւ իրենք չունեն հանրության վստահությունը, եւ խուսափում են դա թվային արտահայտությամբ տեսնել, հասկանում են, որ եղած քաղաքական ուժերի համեմատության մեջ առաջատարը, այնուամենայնիվ, վարչապետի գլխավորած կուսակցությունն է: Հետեւաբար, նկատի ունենալով այս շահերը, ես դժվար եմ տեսնում արտախորհրդարանական այդ միության համաձայնության ստացումը: Նրանք խնդիր ունեն պարալիզացնել պետական իշխանությունը (ինչի փորձը ժամանակ առ ժամանակ անում են), թունավորել, միմյանց դեմ հանել, ինչպես փորձ արեցին Զինված ուժերը հանել քաղաքական ղեկավարության դեմ:

- Բայց նախագահի հրավիրած քննարկման նպատակների մեջ նաեւ քաղաքական ճգնաժամը հարթելն ու երկիրը ցնցումներից զերծ պահելն է:

- Որպես կանոն քաղաքական ճգնաժամ անվանում են այն իրավիճակը, երբ քաղաքական կամ սահմանադրական մարմինները չեն կարողանում որոշումներ կայացնել: Դասական իմաստով ճգնաժամը դա է, մենք չունենք նման իրավիճակ, այլ ունենք ներքաղաքական լարվածություն, որը լիցքաթափելու ուղիներից մեկը, անշուշտ, կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Բայց այդ ընտրություններն էլ, ցանկալի է, որ տեղի ունենան մի քանի պայմանների առկայության պայմաններում. 1. լայն քաղաքական կոնսենսուս, երբ բոլորը պայմանավորվում են խաղի կանոնների շուրջ, 2. բարենպաստ միջավայր ընտրական գործընթացի, քարոզչության համար, երբ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն դրվի, 3. դատական այնպիսի իշխանություն, որը հետընտրական վեճերը կլուծի դատարանում, ոչ թե փողոցում:

Այս 3 պայմանների հետ կապված էլ մենք այսօր խնդիր ունենք: Լայն կոնսենսուսը կասկածելի է, որովհետեւ նրանք, ովքեր պահանջում են իշխանության փոփոխություն, նրանք են դեմ արտահերթ ընտրություններին: Երկրորդ պայմանի հետ կապված. «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է, որ եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա իրենք արյունահեղություն կկազմակերպեն տեղամասերում: Վազգեն Մանուկյանի հայտարարությունն է դա: Սա նշանակում է էս գլխից կասկածի տակ դնել ընտրական պրոցեսը: Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, որն ակնհայտորեն ռեւանշիստների հետ է, կարող է շատ լուրջ անակնկալներ մատուցել ընտրական վեճերի հետ կապված: Իշխանությունը թերացել է նրանց բացառապես օրենքից կախվածությունը ապահովելու հարցում, ուստի այստեղ նույնպես ռիսկեր կան:

- Այսինքն կարելի՞ է ասել, որ ձեր կարծիքով նախագահի նախաձեռնությունը՝ մի սեղանի շուրջ հավաքել կողմերին եւ գալ համաձայնության՝ ի սկզբանե ձախողված է:

- Համենայնդեպս ռիսկաշատ է, որովհետեւ ե՛ւ «Հայրենիքի փրկության շարժման» եւ խորհրդարանական ուժերի դեպքում այնքան էլ բարձր չէ մոտիվացիան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ունենալու: Բոլորն էլ հասկանում են, որ դա ռիսկային է լինելու: 3 ուժերն էլ չեն կարող ունենալ այն, ինչ ունեն այսօր. «Իմ քայլը» բնականաբար չի ունենա այս ներկայացվածությունը, ավելի քիչ կլինի, մյուս երկուսի դեպքում, ըստ որոշ գնահատականների՝ նրանք նույնիսկ կարող են չհավակնել խորհրդարանում լինելուն: Հետեւաբար մենք նկատում ենք, որ խորհրդարանական ուժերն ունեն այս խորհրդարանը պահպանելու շահագրգռություն: Իսկ արտախորհրդարանական ուժերի դեպքում վախերը հենց ընտրություններից են եղել եւ մնում: Նրանք երբեք, նույնիսկ իշխանության եղած ժամանակ չեն կարողացել ապահովել օրինական քվե իրենց համար, ինչ մնաց իշխանություն չունենալու դեպքում ապահովեն: Եվ դա անհնար է հատկապես այսպիսի ինքնավարկաբեկումից հետո, ինչը արեցին պատերազմից հետո: Հետեւաբար էն զրուցակիցները, որոնց նախագահը հրավիրում է մեկ սեղանի շուրջ՝ բնականաբար արտահերթ ընտրությունների հարցում առանձնապես մեծ շահագրգռություններ չունեն: Թերեւս միակը վարչապետն է: Բայց քանի որ ինքը ունի մեծ ազդեցություն «Իմ քայլի» վրա, անկախ խմբակցության ներսում եղած մոտիվացիայից, այդ որոշումը կայացվեց:

Հիմա հարցը այն է, թե ինչու է նախագահը նման քայլ անում, եթե իր զրուցակիցները չունեն շահագրգռվածություն արտահերթ ընտրությունների հետ կապված: Բոլոր դեպքերում խաղի կանոնների շուրջ պայմանանավորվելու եւ գործընթացները սահմանադրականության տիրույթում պահելու խնդիր կա: Պետության դեմ չգործելու, հակապետական գործունեություն չիրականացնելու հարցում կարող է ձեռք բերվել որոշակի նվազագույն համաձայնություն:

- ԲՀԿ-ն մինչ այժմ վարչապետի հետ առանձին հանդիպման առաջարկին էլ չի արձագանքել: Ըստ ձեզ կգնա՞ն նախագահական: Ի՞նչ կարծիք ունեք՝ ո՞ր ուժերը համաձայնություն կտան:

- «Հայրենիքի փրկության շարժումը» չի գնա, իսկ մյուսների մասով դժվարանում եմ ասել: ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» մեջ է: Ճիշտ է՝ մի քիչ ինքնուրույն խաղ է խաղում, տեսանելիորեն այնպես չի, որ համակարծիք է ամեն ինչին, բայց բոլոր դեպքերում դժվար է կանխատեսել՝ կգնան, թե ոչ: Պետք է հաշվի առնել, որ պառլամենտում իր տեղերը կորցնելով ԲՀԿ-ն կարող է կորցնել իր քաղաքական քաշն ու գինը: Ստատուս քվոն եւ ձեռնտու է եւ ոչ: Այն օգուտ է բերում պառլամենտում եղած տեղերը պահելու առումով, բայց քաղաքական առումով չեմ կարծում բերում է, որովհետեւ նրանք կրում են այսպես ասած ընդդիմադիրների պարտության դափնեպսակը՝ Վազգեն Մանուկյանի հետ հավասարապես:

Տպել
2900 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)