Լոռու անտառներում ապօրինի հատվել է 4416 ծառ, պատճառվել 182 մլն դրամի վնաս. հարուցվել է 11 քրեական գործ․ դատախազություն

Լոռու անտառներում ապօրինի հատվել է 4416 ծառ, պատճառվել 182 մլն դրամի վնաս. հարուցվել է 11 քրեական գործ։

Դատախազությունը հաղորդագրություն է տարածել․

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021թ.-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել են 11 քրեական գործեր: Դրանք վերաբերում են նշված մասնաճյուղերի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս և առաջացել են այլ ծանր հետևանքներ:

Դատախազների կողմից նշված գործերով վարույթները կասեցնելու վերաբերյալ որոշումների օրինականությունը ստուգելու և գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետությունների 10 պահաբաժիններում 2020թ.-ին արձանագրվել են անտառախախտման բազմաթիվ դեպքեր, որոնցով արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառերի կոճղեր: Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր  չափերի՝  ընդհանուր շուրջ 182 մլն ՀՀ դրամի վնաս:

Նախնական քննությամբ, սա­կայն, հանցա­գոր­ծութ­­յունները բացա­հայտ­ել չի հաջողվել, չեն պարզ­­­վել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ:

Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և կայացրել քրեական գործ հարուցելու որոշումներ, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Մարզի դատախազի կողմից նախաքննական մարմնին տրվել է ցուցում՝ նշված պաշտոնատար անձանց արարքներին հնարավորինս արագ քրեաիրավական գնահատական տալու համար իրականացնել պատշաճ քննություն՝ տալով համապատասխան առարկայական գործողություններ կատարելու հանձնարարություն:   

Միաժամանակ, մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու, իսկ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատախազությունը հիշեցնում է, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականության համաձայն՝ հատկապես մեծաքանակ ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքում անտառների տվյալ պահաբաժինների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատումներին հնարավոր հանցակցության հանգամանքները պարտադիր պետք է դարձվեն քննության առարկա, ինչը և տվյալ դեպքում ապահովվել է:

Տպել
1170 դիտում

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին