Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է. 7 օրվա ընթացքում հնարավոր է՝ գրանցվի COVID-19-ի 3700 նոր դեպք

Վերջին օրերին Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը կազմում է 1.3: Սա նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե զգոն չլինենք, չպահպանենք անվտանգության կանոնները, կունենանք  լրացուցիչ 3700 նոր դեպք»,- ասաց Աբովյանը՝ հիշեցնելով՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված 3 կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում:

Աբովյանը  ընդգծեց՝ հիվանդանոցներում մահճակալների թիվը սուղ է, ավելացել է հոսպիտալացման թիվը: Հիվանդները դիմում են բժշկի ծայրահեղ ծանր վիճակում: Ավելանում է նաև նոր վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը. «Արդեն բացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը, մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ ավելանում է նաև հոսպիտալացման թիվը: Առավել շատ կլինիկական ախտանիշներով հիվանդներ են ընդունվում բժշկական հաստատություններ, երբ մնում են տանը և ժամանակին չեն դիմում համապատասխան հիվանդանոց կամ էլ շատ դեպքերում այլ մասնագետների կողմից են բուժում ստանում կամ էլ ինքնաբուժում են ստանում: Մասնավորապես՝ հակաբիոտիկների նշանակումը տան պայմաններում օգտագործելը ավելի է վատացնում հիվանդի վիճակը, դրա համար էլ ընդունվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցներն էլ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նաև մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում կա դեպքերի կտրուկ աճ: Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ:

Անդրադառնալով դպրոցների հետ կապված քննարկումներին՝ Աբովյանը նշեց՝ դպրոցներում սահմանափակող միջոցառումների մեղմացման աշխատանքներ տարվել են, սակայն դրանք գուցե խստացնելու կարիք լինի. «Երկու շաբաթ առաջ մասնավորապես դպրոցների սանիտարական նորմերի կանոններում փոփոխություն եղավ, թույլատրվեց 20-ից ավելի աշակերտների ուսուցումը մեկ դասարանում՝ անվտանգության պայմանների խիստ պահպանման պայմաններում: Բայց չի բացառվում, որ այդ միջոցառումները կխստացվեն, եթե դեպքերի աճը շարունակվի»:

Իսկ արդյոք կարիք կա՞ անցնել նոր սահմանափակումների. «Հիմա որևէ սահմանափակող միջոցառումների կարիք չկա, դա կախված է մեզանից, եթե շարունակվի մեկ օրում արձանագրվել 700-ից ավել դեպք, այդ ժամանակ հնարավոր է մտածել որոշակի սահմանափակումների մասին: Հունվարի 15-ից հետո մենք ունենք անվտանգության կանոնների չպահպանում, գրեթե բոլորը դիմակ չեն կրում: Յուրաքանչյուրս պետք է լինենք պատասխանատու, ուղղորդենք, որ բոլորը կրեն դիմակ, միգուցե այդ դեպքում կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»:

Տպել
1061 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ