Շինարարական սոցիալական ներդրումային ծրագիր կիրականացվի. գործադիրը համաձայնություն տվեց Երեւանի քաղաքապետարանի առաջարկին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն տվեց Երեւանի Աջափնյակ թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0.020193 հա մակերեսով հողամասը «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին վաճառելու՝ Երեւանի քաղաքապետարանի առաջարկությանը։

Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է այդ հողամասում շինարարական սոցիալական ներդրումային ծրագիր իրականացնել։

«Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շինարարների փողոցի 23/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքից շուրջ 2000 ք/մ մակերեսով տարածք տրամադրել Շինարարների փողոցի 23 հասցեի վթարային շենքի բնակիչներին»,- ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում նախատեսվում է կառուցել 11 հազար 556 քմ մակերեսով 18 վերգետնյա ու 2 ստորգետնյա հարկեր ունեցող՝ 94 բնակարանով ու 22 ավտոկայանատեղիով բնակելի շենք։

«Երկրորդ փուլում արդեն նախատեսվում է ապամոնտաժել Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող վթարային շենքը եւ տեղում կառուցել 16 հազար 400 քմ մակերեսով բազմաբնակարան շենք՝ 18 վերգետնյա ու 2 ստորգետնյա հարկերով»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ կառուցապատողի ու վթարային շենքի բնակիչների իրավահարաբերությունները թողնվում են նրանց հայեցողությանը։ Բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը եւ այլ տեղ բնակարան գնել։

Իսկ որպեսզի բնակիչները մինչ նոր շենքի կառուցումը չմնան դրսում, կառուցապատողը նրանց բնակարաններով կապահովի կառուցված առաջին շենքում, որից հետո միայն կքանդի վթարային շենքը։

Նախարարը շեշտեց, որ այս ծրագիրը կարող է որոշ չափով լուծել Երեւանի բնակֆոնդի նորացման հարցը, ինչպես նաեւ լավ նախադեպ դառնալ Աջափնյակի հին շենքերի վերակառուցման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետությունում կան բազմաթիվ վթարային շենքեր, եւ դրանք Խորհրդային Միության ժամանակ կառուցվել են պետական միջոցներով.

«Այդ բնակարաններն այժմ քաղաքացիների սեփականությունն են: Քաղաքացիներն ակնկալում են, որ պետությունը որեւէ ձեւով իրենց աջակցի վթարային բնակֆոնդի փոխարեն նորմալ բնակֆոնդ ունենալու հարցում: Բնականաբար, պետությունն այսօրվա պայմաններում եւ այսօրվա տրամաբանության մեջ չի կարող այդ ծավալի բնակարանաշինություն իրականացնել»:

Վարչապետ հույս հայտնեց, որ զարգացումները կբերեն նրան, որ նաեւ մարզերում այս մեխանիզմը սկսի աշխատել:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հայտնեց, որ կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Հայաստանում վթարային շենքերի թիվը գերազանցում է 600-ը, որից մոտ 95-ը 4-րդ կարգի են: Դրանց զգալի մասը գտնվում են Երեւանում, Շիրակի ու Լոռու մարզերում:

Տպել
377 դիտում

Իսրայելի օդուժը վերջին 7 օրում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազային. ինտենսիվ հրթիռակոծվել է նաև Թել Ավիվը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Մեր այցի նպատակն էր հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական ԶՈՒ տիրապետության տակ. Ավինյան

Կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է

Արցախում կորոնավիրուսի մի քանի նոր դեպք է հաստատվել. վարակակիրների մի մասը բուժվում է տանը

Երևանի պետական համալսարանը 102 տարեկան է. ռեկտորի ԺՊ-ն ուղերձ է փոխանցել

Արցախահայերի աջակցության ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը. ինչ ծրագրեր են գործում այժմ

Սյունիքի մարզում 29–ամյա վարորդը 30 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է․ ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք. գրանցվել է մահվան 9 դեպք

Ալիևի հանկարծակի հայտարարությունը խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է Հայաստանին. փորձագետ

Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Չինական պատվաստանյութը հասել է Երևանի պոլիկլինիկաներ ու շարժական կետեր

Տիգրան Ավինյանն այսօր եղել է Սև լճում

Բանակցությունները կշարունակվեն վաղը.ադրբեջանական կողմին կրկին առաջարկվել է առանց նախապայմանի վերադառնալ ելման դիրքեր.ՊՆ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Պետությունն աջակցում է ամուսին չունեցող կանանց մայրանալ. նախկինում նրանք ասոցացվում էին անառակի հետ, այսօր պատկերը այլ է

ՀԱԹ Բ2 թաղամասի բարձրահարկի հրդեհը մարվել է

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և Ստանիսլավ Զասի հետ

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի համար աննախադեպ փորձություն է և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույց. ԱԽ

Կկայանա Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան. Սիմֆոնիկը հրավիրում է համերգի

Ասկերանի Իվանյան համայնքում ճաշարան է հրդեհվել

30-ամյա հետախուզվողը բերման է ենթարկվել

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել ՀՀ պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին.«Արմենպրես»

«Ակունքից՝ տիեզերք». ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա նոր ցուցանմուշներով

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է (տեսանյութ)

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Թանգարանային գիշեր. հրավիրում է Հայաստանի բնության պետական թանգարանը

Վահան Քերոբյանը Դիլիջանում մասնակցում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր.«Արմենպրես»

Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

Հրդեհ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» հուշագիր են ստորագրել. Սերժ Սարգսյանը նորաստեղծ դաշինքի ցուցակում չի լինի

Սյունիքում երեկ կատարվածի փաստով հարուցված քր. գործով կա 1 ձերբակալված, հարցաքննվել են մի շարք անձինք. Քննչական կոմիտե

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում (տեսանյութ)

Արցախում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը