Երևան
22 °C
2020 թվականին աշխարհի շատ բժիշկներ սկսեցին խոսել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ապացուցված նոր փաստի մասին՝ վիրուսն ի վիճակի է առաջացնել մի շարք նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան: Այն կարող է խաթարել նաև մարդու ուղեղի քիմիան:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց երկու պատճառ, երբ կորոնավիրուսով վարակված մարդու մոտ առաջանում են հոգեբանական լուրջ խնդիրներ՝ պայմանավորված սթրեսով և ուղեղանյութի ախտահարմամբ: «Ապացուցված է, որ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Մի ուղղությունը պայմանավորված է երկարատև սթրեսով և ինֆորմացիոն այն աղմուկով, որը բարձրացված է համաճարակի վերաբերյալ: Բացի դա, վիրուսը ախտահարելով միկրոանոթները որոշ դեպքերում ախտահարում է նաև ուղեղանյութը, այստեղից էլ նույնպես առաջանում են հոգեկան առողջության խնդիրներ»,- մանրամասնեց նա:
Պայմանավորված այս հանգամանքով, Հայակական հոգեբուժական ասոցիացիան և Կարմիր Խաչի սոցիալ-հոգեբանական կենտրոնը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, կորոնավիրուսով վարակված հիվանդներին նույնպես տրամադրում են հոգեբաններ, եթե հիվանդը կամ նրա ընտանիքը տեղեկացնում են, որ ունեն հոգեբանի կարիք: Հայկական հոգեբուժական ասոցիացիան դեռ համավարակի սկզբին կամավոր հոգեբաններ է ուղարկել տարբեր բժշկական հաստատություններ, որտեղ նրանք օգնել են կորոնավիրուսով վարակված հիվանդներին հաղթահարել սթրեսը:
«Այդ հիվանդների հետ նույնպես մեր մասնագետներն են աշխատել: Կամավորներ ենք ուղարկել տարբեր բժշկական հաստատություններ, բայց երբ սկսեց նվազել հիվանդության դեպքերի աճը, պահանջարկ այլևս չկա: Որոշ ԲԿ-ներ ունեն հոգեբանի ծառայությունը և մեզ դիմելու անհրաժեշտություն չկա, եթե լինի, նորից կուղարկենք մեր հոգեբան կամավորներին»,- ասաց հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ համավարակի սկզբից «Նորք ինֆեկցիոնը» ունեցել է հոգեբանների խումբ, որոնք շուրջօրյա ծառայություններ են մատուցել կորոնավիրուսով հիվանդներին: Հիմա էլ հիվանդանոցը ունի հոգեբանների խումբ: «Փետրվարին երեք հիվանդ է ունեցել հոգեբանական աջակցության կարիք: Ընդհանրապես հիմա հոգեբանական աջակցության կարիքը շատ փոքր է»,- ասաց Մադոյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ է հոգեբանական աջակցության կարիք չկա, բայց կորոնավիրուսով վարակված հիվանդների դիմելիությունը հիվանդանոցում գնալով աճում է: «Հիվանդանոց են դիմում արդեն զարգացած փուլում, ծանր ընթացքը ունեցող անձիք: Ծանր ընթացքը ավելի երիտասարդ անձանց մոտ է: Երեք օրը մեկ մի բաժանմունք ենք բացում կորոնավիրուսով հիվանդների համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Հոգեբանական աջակցության տրամադրման և կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մասին խոսեցինք նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի (նախկին ոստիկանական հոսպիտալ) տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ: Ի դեպ, տեղեկություն ունեինք, որ այս կենտրոնում պացիենտներից մեկը, չնայած ընդունվել է հիվանդության ոչ ծանր փուլում, չափազանց մեծ վախեր է ունեցել, հոսպիտալացումն արդեն համարել է դատավճիռ՝ առանց ապաքինման որեւէ հույսի: Իր այդ հոգեվիճակում, նա հրաժարվել է սնունդ ընդունել եւ որոշ ժամանակ անց մահացել է: Նարեկ Վանեսյանը վստահեցրեց, որ այդպիսի դեպք չի եղել:
«2020 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով վիրուսով վարակված հիվանդների համար հոգեբանի կարիք չի եղել, որովհետև նրանց հետ աշխատում են փորձառու բժիշկները, նրանք տեսազանգով խոսում են նաև ընտանիքի անդամների հետ: հիվանդասենյակում էլ մենակ չեն, իրար հետ շփում ունեն: Եթե հիվանդները հոգեբանի աջակցության կարիք ունենան, մենք կդիմենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, մասնագիտակցված հոգեբանական ընկերություններին: Բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- խոսելով ընդհանուր իրավիճակի մասին՝ ասաց «Ավան» կլինիկայի տնօրենը:
Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշեց, որ փետրվարի դրությամբ թվերը աճել են, կարիք կա վերագործարկել նաև կլինիկայի ռեանիմացիան. «Մեր մահճակալային ֆոնդը 223 է, բոլոր մահճակալները զբաղված են: Ամբողջական զբաղվածության իրավիճակ մենք ունեցել ենք դեկտեմբերին, հունվարին գնալով պակասել է, որովհետև հիվանդների քիչ թվի պատճառով փակել էինք երկու-երեք բաժանմունք: Ժամանակավորապես չէինք ընդունում այդ բաժանմունքներում հիվանդներ, որովհետև չկային: Փակ էր նաև մեր ռեանիմացիան, բայց հիմա փետրվարի վերջից մարտ ընկած հատվածում հիվանդների թիվը աճել է»:
Ըստ բժշկի՝ հիմա կլինիկա են ընդունվում միջին ծանրության կամ ծանր դեպքերը: Հիվանդները ավելի ծանր վիճակով են տեղափոխվում հիվանդանոց:
Մերի Խաչատրյան
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
© 2024 Հայկական ժամանակ