Դեբետ գյուղում կհիմնվի բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան

10/03/2021 schedule16:38

ՔՈԱՖ-ը, Դեբետի համայնքապետարանն ու «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ն հիմնում են ժամանակակից գրադարան Դեբետ գյուղում։ Մարտի 10-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Դեբետի համայնքապետարանը և «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերությունը, որ ժամանակակից գրադարաններ է կառուցում Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքներում, ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակում ստորագրել են համագործակցության հուշագիր։

Այս եռակողմ համագործակցության արդյունքում Լոռու մարզի Դեբետի գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում կհիմնվի բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան, որը բացի զուտ գրադարան լինելուց, նաև կլինի սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր։ Նոր գրադարանը հիմնվում է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։

«Մեր ՍՄԱՐԹ Դեբետ նախաձեռնության արդյունքում Դեբետն ամբողջությամբ տրանսֆորմացնում ենք ՍՄԱՐԹ գյուղի, և, վերափոխելով համայնքապետարանի շենքը, չէինք կարող այնտեղ չկառուցել 21-րդ դարի գրադարան, որի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է յուրաքանչյուր համայնքի համար։ Ավելին՝ գրավիչ գրադարանը կապահովի նաև համայնքի բնակիչների ավելի մեծ հոսք դեպի համայնքապետարան, ինչը շատ կարևոր է։ Այս նախագծի շրջանակներում կարևորում ենք համագործակցությունը հենց «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի հետ, որն ունի գյուղական համայնքներում ժամանակակից գրադարաններ կառուցելու առաքելություն և փորձ»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Գրադարանը, որ կզբաղեցնի 100 քմ տարածք, կունենա փոքրիկ սենյակ՝ լռության պայմաններում աշխատելու կամ ուսանելու համար, ինչպես նաև ավելի խոշոր սրահներ միջոցառումների և հանդիպումների համար։ «Այս պահին էլ համայնքապետարանում գործող գրադարանից օգտվողներ կան, բայց այն քիչ մոտիվացնող է, և գրքերի վիճակն էլ շատ լավ չէ, իսկ նոր գրադարանն իր գրավչությամբ, գրքերի տեսականիով կմեծացնի մարդկանց հոսքը դեպի գրադարան»,- նշել է Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանը։

Գրադարանը, որ նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է լինելու անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչ, պրոյեկտոր, էկրան, բարձրախոսներ, խոսափող, յուրահատուկ ու հարմարավետ կահույք։ Գրքերի քանակն աստիճանաբար կաճի՝ 400-ից հասնելով մինչև 4000 անուն գիրք։ Հասանելի կլինեն նաև սեղանի խաղեր։ «Այս համագործակցությունը կարևորում ենք երկու հիմնական պատճառով․ նախ, ուրախ ենք, որ մուտք ենք գործում մի նոր համայնք ու այսուհետ կարող ենք Լոռու մարզի ավելի շատ բնակիչների սպասարկել, և բացի այդ, սա նաև շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցության հաջող փորձ է։ Հանուն ավելի լավ Հայաստանի մեր ուժերի համախմբումը պետք է բոլորիս համար առաջնահերթություն դառնա», - ընդգծել է «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր և տնօրեն Արուսիկ Զեյնալյանը։

Նախագծի արժեքը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։ Գրադարանի կառուցման և կահավորման բոլոր ծախսերը հոգում է ՔՈԱՖ-ը, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ն ապահովելու է հաստատության շարունակական ու սահուն գործառնությունը՝ այդ թվում գրադարանավարի մեկ հաստիքի ապահովումը, որը կհամալրվի տեղաբնակ մասնագետի կողմից։ Իսկ Դեբետի համայնքապետարանն էլ ապահովելու է գրադարանի շաբաթական 7 օր հասանելիությունն ու հոգալու է գործառնական ծախսերի մի մասը։

Տպել
2044 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին